Գիրն իմ օրվա, պատումն այս նախապատմությո՞ւն ունի, թե՞ հանգամանքների հանդիպում-զուգադիպություն է… Օրեր առաջ Դավիթը Բլեյան, խոսքի մեջ իր նշանավոր անցումով, մեկ էլ՝
— Ուրվականներն ի՞նչ են…
Ես ու Արմինեն, հանկարծակիի եկած, խառնվեցինք, որ բացատրություն գտնենք, վերջը մեզ օգնության եկավ Տերյան Վահանը…
Ուրվական ենք մենք երկու,
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Աշունը Աշտարակում:
Ֆոտոշարը՝ Սյուզան Սարգսյանի:

Հետո էլի, սիրելի ուրվականներից բացի… Օրեր առաջ՝ մեր ազգագրական պատանեկան ճամբարի՝ Մաշտոցի պողոտայի մերձակա պուրակի տպավորիչ պարատոնից հետո ես ակամա հայտնվեցի ուրվականների քաղաքում… Ժամը վեցի՞ն է մթնում Երևանի ֆիզիկական կենտրոնում։ Մեր՝ Բուլղարիայից, Գյումրիից, Ջավախքից, Երևանից հարյուրից ավելի ոգևորված պատանիները շարունակեցին իրենց ճանապարհը ազգագրության ճամբարի ծրագրով, իսկ մենք՝ պարատանը միացած հայր Բաբկենի ու Վրաստանում հայտնի՝ մեր դեսպանատան աշխատող, սիրելի Նինոյի, Նինոյի դասընկեր Լելա Ճինճարաուլիի հետ, թույլ անձրևի տակ որոշեցինք քայլել հին-չքված Երևանով՝ Պուշկին-Տերյանով… Այո, հելոինի հերոս դարձած երևանցիները կապ չունեին, նրանք Հյուսիսային պողոտայում էին, հելոինի տոնը-օրը կապ չուներ, իսկական զուգադիպություն էր, իհարկե, մեր ազգագրական ճամբարի բաց պարատան հետ, որքան էլ առանձին երևանցիներ հեռուն գնացող ենթադրություններ էին անում՝ ինձ վերագրելով մի ուրիշ հեռատեսություն։ Հայր Բաբկենի եկեղեցական պաշտոնի հնարավոր տեղաշա՞րժն էլ կապ չուներ, անձրևն էլ. պարզվեց՝ և՛ Լելան, և՛ ես անձրևասեր ենք… Մենք ունեինք մեկ-երկու ժամ մինչև Լելայի Ախալքալաք մեկնելը, սիրալիր ցույց էի տալիս Երևանի կենտրոնը, ու հայտնվեցինք Հյուսիսային պողոտայի շրջակայքում…

Միջավայրի ձևավորման աշխատանքներ արևմուտքում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Վերջին 15-17 տարում ձևավորված-բուսնած ամենատարբեր բարձրահարկերը, դրանց առաջացրած տարածաչափական մարմինները… հատույթները, կազմած փնջերը… դատարկ, լքված, մութ, անշարժ, տձև… սարսափելի… Այստեղ մարդիկ ո՞նց կապրեն, չեն ապրի… Այստեղ կարող են ապրել միայն ուրվականները… Ու մենք տեսանք… Հետո, երբ սիրելի Լելան արդեն Ախալքալաքի ճանապարհին էր, ուրվականները մարդկանց՝ ավելի սարսափելի-մեքենաների շարքեր էին դարձել, անմարդ լուսառատ ցուցափեղկերով ամենատարբեր անուններով մարդազուրկ տարածքներում վաճառող-հսկիչ-սպասարկուի կերպարներով… Շուրջը մեր այնքան անշարժ էր՝ դատապարտված, տգեղ-տձև-կոպիտ ու անհոգի, անմարդ, անհեռանկար-անարվեստ… դատապարտված-ավարտված… Ես, մենք այստեղ ծնվել-ապրե՞լ ենք. սա Երևա՞նն է, ու մենք այստեղ տա՞նն ենք…

Արցախյան թափառումներ:
Նկարաշարը՝ Հասմիկ Պողոսյանի:

Երեկ առավոտյան ժամը 8-ից, առանց հեծանիվ, ես Բանգլադեշում էի՝ իմ-մեր քաղաքում, որտեղ մենք ապրում ենք, կանք, գործում ենք… Ես նստեցի պատահական տաքսի, իջա Րաֆֆու փողոցում, պատահական մի տեղից մտա Բ-1 թաղամաս. պատահական, բայց անփակուղի, ելքեր ունեցող ճամփեքով անցա Գեղարվեստով, մեր Նոր դպրոց-քոլեջով մեդիակենտրոն…  Իմ ֆոտոշարը ամենահավաստին է… Գյումրիի  «Հրայրք» ազգագրական պարի խմբի հետ ուրախ նախաճաշով, Գեղարվեստի մեր աղջիկների՝ անզուգական Ծովիկի սկեսուրությամբ ծիսական օրվա պատրաստությամբ… Շուրջը, իմ ճամփին, ամեն ինչ անկատար, բաց թողնված, բայց շտկելի-շարժուն… հեռանկարով տեսանելի, գործի կանչողի կարևորություն կար: Կյանք ու մարդիկ. ո՛չ մի վախ ու դատապարտում անշարժության: Ավելին՝ սեր կար… որ ինձ խոստովանեց իմ ճամփին անծանոթ երիտասարդ մի կին… Ո՞նց իմացավ, որ երեկ առավոտյան՝ 8.30-9.00-ի անցումում, ինձ ամենաշատը հենց այդ անծանոթ երիտասարդ կնոջ սիրո խոստովանությունն էր պետք. փաստ, որ ուրվական չենք, որ կանք, ապրում ենք, փոխվում ու փոխում ենք, կարող ենք փոխել մեր շուրջ, մեր կյանքում… մինչև Կրթական պարտեզի հաստատում:

Կրթահամալիրի Բանգլադեշը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1197

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Գագարին» պրոյեկտի հանրակրթության խորհրդի հավաք

Հարգելի բարեկամ, առաջիկա մեր աշխատանքները «Դար» հիմնադրամի «Գագարին» պրոյեկտով՝ հանրակրթության մասով, որոշակի դարձնելու համար մայիսի 26-ին՝ ժամը 14։30, Դդմաշեն գյուղի դպրոցում հավաքվում է «Գագարին»  նախագծով հանրակրթության խորհուրդը։ Խորհրդի առաջին հավաքը, հիշեցնեմ, 

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…

Հայոց աշխարհիկ․․․ ի՜մն ես

Արսեն Աղաջանյանը առիթը պիտի բաց չթողներ իր ընկերների՝ Վիգեն Ավետիսի, Արմեն Դարբինյանի, Արտյոմ Կոնստանդյանի ծննդյան օրը միասին, մի սեղանի շուրջ նշելու, իրեն բնորոշ մարդասիրությամբ, էսթետիկայով․․․ Շնորհակալ եմ, որ ես էլ էի