Պիտի բանաստեղծ լինել, Երևանի, նրան ստեղծած Հայաստանի, Գյումրիի մասին գազել գրելու համար, ինչպես Մահարին Գուրգեն․․․

Կարոտ
Մի իրիկուն դուրս կգամ այն մեծ քաղաքում,

և բազմահարկ և հսկա — այն մեծ քաղաքում։
Կզգամ, որ կա մի երկիր, անուշ ու անգին,
նրա՜ն կերգեմ վերստին — այն մեծ քաղաքում։
Ու այնքան խեղճ կլինի շե՛շտը իմ երգի,
որ չծնված կմեռնի՛ — այն մեծ քաղաքում։
Մի իրիկուն դուրս կգամ հույզերով դարձի,
կգտնեմ մի բոսյակի — այն մեծ քաղաքում։
Մենք միասին կմտնենք հետի՛ն մի կաբակ,

հազա՛ր տարվա բարեկամ-այն մեծ քաղաքում։
Կխմենք ու կփսխենք հատակի վրա,
Երկի՛ր իմ, փոխվա՛ծ երազ-այն մեծ քաղաքում․․․

Գուրգեն Մահարի
Ես անգրիչ մի պոետ եմ-նաիրական իմ աշխարհից,
քիչ սրընթաց, քիչ էլ ե՛տ եմ-նաիրական իմ աշխարհից։

Հազար երգ ու խո՛սք կլսեք ակո՛սը ոռոգող,
ու կզգաք, որ հորդան գետ եմ-նաիրական իմ աշխարհից։
Կարո՛տ կզգաք այրվող ցավի, տանջող ու հուր հարվածների,
ու կզգաք, որ արնոտ նետ եմ-նաիրական իմ աշխահից։
Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած,
քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․
1924թ․

Մահարին քանի՜ գազել ունի. գիշերով այս հավաքում եմ։ Փոքրիկ ուսումնական նախագիծ է դառնում, շարունակե՛ք, Մահարուն տեղ բացեք։

Ուզում էի մի վերամբարձ բան գրել Անկախության տոնին ընդառաջ, հետո աչքս էլի ընկավ մեր հպարտ քաղաքամայր Երևանի փողոցներին, ու որոշեցի բավարարվել միայն մի բառով՝ Գազել…
Լիլիթ Բլեյան

Ես օրինակ, որպես գազել մի ընդունեցի մեր 2-4 տարեկանների այս արարչագործությունը՝ կավից ինչերի՜ ստեղծումը, զրույցը կավագործների, նրանց արթնացումը․․․ Մեծ-մեծ դժգոհում եմ դեռ դաստիարակներից, բայց երբ ձեզանից գաղտնի անցում եմ մեր նախակրթարանային խմբասենյակներով-սրահներով, խեղճանում եմ։ Ողջ միջավայրը նորացման-իստակման կարիք ունի, քիչ է, որքա՜ն անհրաժեշտ բան չի արված, որի պատասխանատուն ես եմ։

Հյուսիսի աշնանային լողափ. երկարացված օր։
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։

Որպես սեպտեմբերի 21-ի իմ նվերը ընդունեք. կրթահամալիրի քոլեջի նախակրթարանի 150 քառակուսի մետրանոց նոր խմբասենյակը, նոր վայր է, վարպետ Պետոն հասցրեց երկրորդ անգամ լաքապատել։ Ռետինե գունավոր գորգիկների գնման մրցույթն էլ հրապարակվեց․․․ Ինձ համար սեպտեմբերի 25-30-ը օրացույցով կարևոր, առանձնակի կարևոր օրեր են՝ 130 հինգ տարեկանների ստուգատեսը, մարմնամարզականով, լողով, հեծանվով, կոմիտասյան խաղերգով-համերգով․․․ Մանուշ Աբրահամյանի ու Մարինե Մխիթարյանի նախաձեռնությամբ ճամփորդությամբ թող մեկնարկի ստուգատեսը, Օշականի ձորով-կիրճով-բարձունքի նվաճումով՝ օծումով. մտնի օրացույց մեր, կարգ դառնա։

Մայր դպրոցի սրահի առաջին հարկում գնում-գալիս էի.  քիչ առաջ ավարտվել էր  մի ձևակերպումով՝ բոլոր տարիքի սովորողի ընտրության իրավունքի հարգման, այս իրական ընտրության վրա կառուցված մանկավարժության միասնական պարապմունքը մեր մանկավարժական խորհուրդների։ Մարմարյա սրահում դեռ շարունակվում էր մեր պատանեկան «Կայծերի» պար-բեմադրությունը՝ Լուսինե Փաշայանի հայացքով փոխանցվող։ Դավիթ Բլեյանը թենիս էր խաղում-պարապում Հասմիկի հետ, քիչ այն կողմ ՝ երաժշտականում, Արմինե Աբրահամյանը կիթառի Դավիթ ուսուցչի մոտ հերթական պարապմունքն էր սկսել, ինչպես և սեմինար-պարապմունքը նոր ավարտած Հասմիկ Մաթևոսյանը՝ դաշնամուրի լրացուցիչ կրթությունը․․․ «Սեբաստիա» համերգասրահում 6-րդցիների մի խումբ՝ Էլեն Կարապետյանի առաջնորդությամբ, առանց ուսուցչի հավաք էր կազմակերպել․․․ Նորվեգացի հյուրեր ունենք, Բուլղարիայից այս հրավերն է Մարգարիտ Սարգսյանը փոխանցում-մեկնաբանում․․․ Բարով գա «Զդրավեց» բուլղարական համույթը. իրենց նամակում կրթական փոխանակումների նախագիծը լավ էլ ներկայացրել են, օրերն էլ հարմար ընտրել․․․ Սովորողի՝ բոլոր տարիքի, ազատ ընտրության վրա կառուցած ուսումնական աշխատանքի կազմակերպումը շնորհակալական գազել է, այո՛, Երևանին, մայրաքաղաք ստեղծած Հայաստան երկրին․․․ Տոն օրվա բովանդակությունն էլ է լեցուն․ սեպտեմբերի 21-ին, հաշվեցինք այս փաթեթ հրամանով հրապարակված քանի՜ ճամփորդություն-ուսումնական նախագիծ, քանի՜ մարդու հայրենագիտություն։

5 տարեկանները քանդակի արվեստանոցում։
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի։

Սեպտեմբերի 21-ը վաղո՜ւց  ձորով-Եղեգիսի կիրճով, Սևանի ավազանով չէի անցել. վրաց մեր նոր գործընկերների՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլիի, արվեստաբան Նոնա Կվիցիանիի, բանասեր Նուցա Մախարաձեի, «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մի խումբ սեբաստացի մասնակիցների հետ կանցնեմ․․․ Էս էլ իմ նվերը վրացիներին, իրենց բերած նախագծի, բարեկամության շարունակման-ընդարձակման համար․․․ Տեսաք՝ միասին, առանց բաժակաճառի-կերուխումի․․․ չորս աշխատանքային օր։

— Պապա՜, համրագնացն ի՞նչ է․․․
— Պապա՜, Աստված հե՞շտ է թրթուր ստեղծել․․․
— Էն ի՞նչն էր, որ գնացինք Արտաշատի խճուղով, Եղեգիսի կիրճով․․․
— Արատե՞ս․․․
— Հա՛,- ծիծաղում է,- միշտ մոռանում եմ, բայց Արատեսի գեներալին չեմ մոռանում․․․

Արմինե Թոփչյանը վերադառնում է, վճռական, իր հոկտեմբերյան աշխատանքի բովանդակությունը որոշած-ընտրած-պատրաստած։ Ազատ ընտրությունը միայն սովորողներինը ո՜նց կլինի, եթե ուսուցիչները, որպես գործընկերներ հանդես չգան, չառաջարկեն․․․

Գալիս է Արմինեն մեր մանկավարժական հավատամքի ֆեյսբուքյան այսպիսի մի գրառմամբ, որ ինձ մնում է տառացի մեջբերել-ավարտել․․․ գիշերվա 4-5-ի արանքում․․․

Մի՛ գնա իմ հետևից, հնարավոր է, որ ես քեզ չառաջնորդեմ: Մի՛ գնա իմ առջևից, հնարավոր է, որ ես քեզ չհետևեմ: Քայլի՛ր իմ կողքով, և մենք միասին կլինենք:
Հարգանք ունեցիր բոլորի հանդեպ և մի՛ ենթարկվիր ոչ մեկին:
Տեկումսե՝ հնդկացիական շաուն ցեղի առաջնորդ

Բարի օր, Հայաստան։

Նկարում ենք Փիրոսմանի։ «Գույներ և ազդեցություններ»։
Հյուսիսային դպրոց-պարտեզ։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1156

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…

Պատերը քանդելու և կամուրջներ նետելու 25 թե 30 տարի

Ամենասպասվածը, իհարկե, սեբաստացիկների՝ ֆիզարձակուրդում գտնվող մեր գործընկերների ատամհատիկի փուլի երեխաների ողջույններն են տոնական: Տիկին Աիդան ներկա-բացական վերածել է ողջույնի… Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես,

Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի