Զոռո՞ւմ են, աղաղակո՞ւմ են… Մեզ մինչ այս ծանոթ էին Շուշիի  ավերակները, որ շշնջում էին։ Շարունակո՞ւմ են շշնջալ։ Շարունակակա՞ն է դրան մեր արձագանքելը, որպես ուսումնական նախագիծ, 2017-2018 ուսումնական տարում։

Ամենաշատը հաճույքով ես ճամփորդում եմ քայլելով. ուսապարկը ուսիս՝ ես նորից, ցանկացած պահի ոտի տակ կտամ Հայաստանը… Ավտոմեքենան փոխադրամիջոց է սոսկ ինձ համար, ու ինձ դժվար է կտրել նրա պատուհանից… Դժվար թե ինչ-որ բան վրիպի… Աչքերով փնտրում, գտնում, կենտրոնանում, ուսումնասիրում-ճանաչում եմ… Ողջը իմն է։ Ցավ է տգեղ-անճաշակ-անտեղի միջամտությունը մարդու շինության ձևով՝ շենք կլինի, թե ցանկապատ, գույն ու ցուցանակ, ուրախություն է անձնական ամեն մի մաքուր-հետաքրքիր բան՝ բնական կտոր, թե հուշարձան… ծառ, արտ, ծաղկանոց… գետ ու լճակ…

Ես, գիտեք, բնության մեջ կեղտից-աղբից կարող եմ ցասում ունենալ, և բնական մի բան է Հայաստանով մեկ, որտեղ որ լինի՝ աղբը հավաքելը… Մեր շենքից մինչև Խանջյան փողոցի աղբարկղը ամեն առավոտ տոպրակով աղբը տանելիս ես շարունակ կռանում-ճամփի աղբը հավաքում եմ… Կարողանայի աչքիս տեսած մարդկային տգեղ-անտաշ միջամտությունները շտկել՝ քանդել-հավաքել… Հայաստանով մեկ… Մի էքսկավատոր «կռասավեց» ու մի  բեռնատար ունենայի ու այս պահից սկսած իմ աշխատանքը դարձնեի քանդել-հավաքելը, սրբելը…

Սևան-Արտանիշ ուղևորության ժամանակ նախագիծ-ակցիա ծնվեց, գիր բերեմ՝ հավանեք, աջակցեք…

Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիների դիմանկարները՝ Կարինե Բաբուջյանի

Ճամփորդությամբ ուսուցմամբ, կրթական փոխանակումներով, կինո-ֆոտոյով, բնապահպանական-հայրենագիտական ֆլեշմոբներով կկարողանա՞նք մեր բնակավայրերի մարդկանց-պատանիներին տեսանելի դարձնել ավերակներ-շինություններ, որոնց քանդում-վերացումը իրենց աշխարհին մաքրություն կբերեր… Աչքս տեսնի: Անընդհատ գործող ֆիզիկական ու մեդիա միջավայրում, շարունակ ընդարձակվող ցուցադրություն ու կինոֆոտո ներկայացումներ տձևի՝ երիտասարդ-վճռական մարդու տեսած, աչքի գերանը դարձած… Այսպես մտցնեն մեր աչքը երբևէ, որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում, անհարկի միջամտության հուշարձանները, որոնք զռռում են, չեն շշնջում ու պահանջում վերացնել, քանդել-սրբել իրենց:  

Միջին դպրոցի պարտիզա-պուրակային աշխատանքների հերթապահները:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ու հիմնադրամ մտածեցի, որ գնահատի գույքը ավերակի-տձևի տիրոջ, փողը տա, ու քանդես-սրբես երկրի երեսից այնպես, որ էլ չբուսնի: Մեզանում մի վիճակ է ստեղծվել, որ իրական գեղանկարչական գործիքներ են քլունգը-լինգը, կոմպրեսորը… շինտեխնիկան: Ու նկարիչ-ճարտարապետ-դիզայները պետք է գործի սրանցով… Կսկսեի սրբելով կառուցումը… Սեմյոնովկա գյուղից։ Գյուղի մի ընդարձակ հարթակում դեպի մայրուղի, Ձկնագետի հովիտ նայող շշմելու տարածք կա՝ իր նախկին պանրի արտադրամասի լքված-խորոտիկ շինությամբ, տանիքը վերցրած, բայց պատերով ամուր-վերականգնելի երկար գոմ, ու սրանց արանքում՝ սրբելով նկարչության զռռացող օբյեկտներ… Տեխնիկայով, ձեռքերով մի քանի օրվա աշխատանք, ու հարթակը կդառնար նոր Սեմյոնովկայի խորհրդանիշը… ճամփորդության կենտրոն… ձիարշավով… այլ մարզա-խաղադաշտերով, պարզ-վրանային տիպի կացարաններով… խոհանոցով, դեպի Ձկնագետ անվերջ սարահարթեր… Այդպիսի մի նկարչությամբ զբաղվեցի ես Սեմյոնովկայի դպրոցի բակում, շենքի շուրջ ու ներսում։ Շենքի հարևանությամբ՝ մոլոկանների թողած բացառիկ տները… դիմացը՝ անմահական ջրով աղբյուրը, մոռացված հուշարձանի մի կտորը… Տարոսը Հայաստանով մեկ բոլոր բնակավայրերին: Հետո կմտնենք հարևան Վրաստան… Ու թվում է, իսկապե՞ս, ես ամենահանդուրժող մարդն եմ:

Հիմնական դպրոցում հինգ տարեկանների  ուսումնական սրահների նորամուտն է:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Սեմյոնովկային ես կապվեցի. ուղևորությունից Դիլիջանի ոլորաններով ետ գալիս, թունել չհասած, Սեմյոնովկայի ճանապարհային ցուցանակի կանչը մնաց՝ դեպի ձախ, շարունակելով ոլորանները, նախկին ճանապարհով-գյուղի միջով… Ես գիտեմ, կպատմեմ, իմ օրագիրը իմ շարունակ փոխվող-սրբվող վարքի վերահսկիչն է, հաջորդ անգամ ես այդ կանչը որևէ պատճառաբանությամբ զանց չեմ առնի, որ անցնեմ գյուղի միջով…  Ծովագյուղի միջով հին մայրուղին՝ գրավիչ արահետով-դաշտային ճամփով, Ծավագյուղն ու Սեմյոնովկան շրջանցող նոր մայրուղուց գրավիչ է՝ պարգևատրելով Գեղամա ծովի հեռանկարով… Ո՛չ գյուղի բնակչությունը մեկեն կավելանա, այսօր՝ 299 մարդ, ո՛չ սովորողների թիվը, այսօր՝ 31. գյուղը կդառնա խոշորացվող համայնքի՝ Ծովագյուղի բնակատեղի, բայց մեկ է…

Փոքրաքանակ՝ բնակիչներով-սովորողների թվով, գյուղի-բնակավայրի մարդու ուսուցման-կրթության-համայնքի կենտրոնի խնդիրը ոչ միայն ինձ է զբաղեցնում: Անխուսափելի խոշորացող համայնքների արագ առաջացումը փաստ է, ու սա դարձավ պատվիրատու, որպեսզի արագացվի կրթական նոր ցանցի և ցանցը կազմող առանձին հանգույցների նախագծումը:

#1150

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ լցոնում չդառնա իմ գիրը, ծնծղաներ հնչեցրեք…

Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան

Նամակս, որ բողոք ու խնդրանք չէ, ո՞վ կարդա

Ես չգիտեմ՝ կարդո՞ւմ է Երևանի քաղաքապետը իմ բլոգապատումը, օրինակ՝ իմ այսօրվա գիրը: Եթե չի կարդում, ինչպե՞ս անեմ, որ կարդա քաղաքապետը քաղաքացի Աշոտ Բլեյանի այս գիրը՝ 60-րդ հոբելյանականը: Կարող եք ստուգել, ես

Ինքնակազմակերպմամբ է, որ Շարժումը մեր կենդանի գործողության զուլալ ակունք կմնա․․․

Ու ապրելն այս, որ եկավ-բերեց ապրիլին Նիկոլը մեր, իր շուրջ խմբված բյուր պարմանիներով մնա-չհեռանա․․․ Ու Ապրիլին ապրելու հրաշքի ուժով, Նիկոլի ձևակերպմամբ, յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի վերածնված հանրապետության վարչապետ իրեն կարգի, օրվա