Եթե ես սիրում եմ, ապա հոգ եմ տանում, այսինքն՝ ես ակտիվորեն մասնակցում եմ ուրիշ մարդու զարգացման ու երջանկացման գործընթացին. ես դիտորդ չեմ։

Ես էլ դիտորդ չեմ, Էրիխ Ֆրոմ, ու այսպիսի խիտ օրը՝ հունիսի 12-ը չուշանալու-հասցնելու-լինելու՝ օրվա ողջ ծավալով, բանգլադեշյան պլեների, Ամառ-2017 նախագծերով աշխատանքներին մասնակցելու ստուգատես եղավ ինձ համար:

— Ինչո՞ւ ես հեծանիվի վրա, տնօրեն, ես քեզ երկու անգամ տեսա… Մարմարյա սրահի երեկոյան աշխույժի մեջ հարցնում է Արևելյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցին…
Ես կռանում եմ, որ տեսանելի լինենք ու լսելի… ամենակարևոր կապի մեջ:
— Որ հասցնեմ… չեմ կարողանում, որ ուշանում եմ, որ ներկա չեմ լինում…
— Իսկ ինչո՞ւ ես այդ պայուսակով միշտ։
Ցույց է տալիս։ Կռացած ի՜նչ հարմար է…
— Հեծանվորդի խուրջին է, ճամփորդի համար այստեղ…,- բացում եմ։ Ի՜նչ հետաքրքրված է նայում՝ ինչպես եմ հանում պարունակությունը… Թերթիկների տրցակ «Ամառ 2017», թերթիկ-երգարան «Հակաբացիլ Կոմիտաս»՝ մի ուրիշ տրցակ, նոր տրցակ՝ «Քոլեջ 2017-2018»… Իմ հեռախոս այֆոնը նշանավոր…
— Հեծանվորդի ակնոցս կորցրել-չեմ գտնում…- խոսքի մեջ հիշում եմ ես…

Լրացուցիչ կրթության ամառային ճամբար:
Հարավային դպրոց-պարտեզ:

Ու աղջիկը մեր իր դասընկերների հետ մարմարյա ցուցասրահից մտնում է համերգասրահը մարմարյա, որն իրիկունով այսքա՜ն լեցուն, ուրախ, կարևոր, ոգևորված, հարազատ սեբաստացիներով մեծ ու պստիկ… ե՞րբ է եղել… Այն էլ՝ կրթահամալիրի մի դպրոցով։ Ո՜ւֆ, լրագրողները միշտ չեն էլ մտածում՝ ոնց են փչացնում իմ տրամադրությունը անժամանակ միջամտելով, ինչպես այս անգամ՝ Նոր դպրոցի համերգը լսելիս, մասնակցելիս… Կամ առավոտյան «Սեբաստիա» համերգային դահլիճում՝ աշխատանքային անհետաձգելի զանգերը… Ես այս փուլում եմ իմ կյանքի-մանկավարժության՝ չշտապելու… Ես ուզում եմ լինել մինչև վերջ, լսել յուրաքանչյուրին, պատասխանել… հասկանալ, օգտակար լինել, հոգ տանել կոնկրետ մարդուն կոնկրետ հարցով-խնդրով… Բարեխիղճ լինեմ իմ, որքան էլ ծով են թվում, գործերում, Սոնա Աթալյանի լուսանկարների ցուցադրությանը լինեմ քոլեջում՝ «տիար-Սոնա-Սեբաստացի TV-պլեներ» մեր հետևողական կապի արդյունքում ստացված այս հարթակում, թե Թամար Հարությունյանի ուսանողների հետ պլեների արտմիջավայրի հարթակ դարձած քոլեջի շրջակա անկյունի ձևավորման նախագծի տեղում քննարկման-իրագործման ողջ ընթացքում… Հետո իմացա, սիրով, որ Դիաննա Տատինցյանի «Ներսս» մոնո-ներկայացմանը… Նոր գեղարվեստ հարթակում (ընդհատակում հին գեղարվեստի) խաղացել են և՛ 12-ին, և՛ 12 անց 30-ին, սրանով հօգուտ նորին մեծության պլեների հանդիսատես-մասնակցի (ծանոթ-անծանոթ, սեբաստացի-ոչ սեբաստացի, տարատարիք) լուծել օրացույցի շփոթը…

Ամառային ճամբարը Արևելյան դպրոց-պարտեզում:

Ֆոտոշարը` Աննա Ստեփանյանի:

Շփոթը, մանկավարժության ամեն մի խնդիր առաջացած, պետք է լուծել այսպես՝ հօգուտ մարդու, որպես հոգատարություն նրա նկատմամբ, եթե սիրում ես. բայց չէ՞ որ հայտարարել ես, որ սիրում ես, բայց չէ՞ որ ասված է, որ Աստված սեր է… Այո, վճռական, որպես երկար մի ճամփորդություն, մեր հեղինակած մանկավարժության այդ փուլ մտանք վերջապես՝ հոգատարության, երբ ոչ միայն սիրում ես, այլ հոգ ես տանում… Եթե սիրում ես…

«Ստամբուլի հայկական դեմքը» նախագծով կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ՝ Ելենա Սարգսյանի, գովելի իհարկե, նախաձեռնությամբ, հունիսի 22-ից 26-ը կլինեն Ստամբուլում… Հերմինե Անտոնյանը «Էռասմուս+» միջազգային ծրագրով իր գովելի իհարկե ջանքերով, հունիսի 6-16-ը մասնակցում է Իտալիայի Թուրին քաղաքում «Սոցիալական ձեռնարկատիրություն, դրա առաջխաղացումը» խորագրով դասընթացի։ Հունիսի 22-ից 25-ը մեծ խումբ սեբաստացի ուսուցիչներ և սովորողներ կրթամշակութային ճամփորդությամբ Վրաստանի Սոմցխե-Ջավախեթիում են… Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում, որ կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցի երիտասարդ ուսուցիչների Ստամբուլի հուլիսյան միջազգային ճամբարին… Հուլիսի 1-ից կրթահամալիրում կմեկնարկի հայ-բելգիական ճամբարը՝ կրթահամալիրի և «Հայ ուսանողական ջոկատներ» կազմակերպության գործընկերությամբ…

Խոհանոցային գործունեություն` մրգային աղցանի պատրաստում:
Հարավային դպրոց, 6 տարեկաններ:

Մեր միջազգային ընթացիկ ու առաջիկա համագործակցության ոչ լրիվ ցանկն է սա… Էլի տպավորիչ: Սրանով, նաև իմ այս գրով ես հորդորում եմ ավելի նախաձեռնողական գործունեության, միջազգային կրթական-մշակութային-գիտական-մարզական-սոցիալական բնույթի ամենատարբեր ծրագրերում-նախագծերում ընդգրկվելու համար յուրաքանչյուրդ կունենա-առավելագույն աջակցության… Իսկ կրթահամալիրի հնարավորությունները սրանցով լիուլի դրսևորվում են՝ էժան ճամփորդելու, աշխարհը ճանաչելու, ձեր իմացած կիսատ օտար լեզուները մտածելով-խոսելով լավացնելու… Լիքը լավ բաներ…  Էլ չեմ ասում մասնագիտական կրթության բարձրացման, հեղինակային մեր մանկավարժության տարածման նոր հնարավորությունների մասին… Ամառը հենց սրա շրջանն է, ես պնդում եմ, որ հանգստի լավագույն ձևը ճամփորդությունն է…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1068

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ է նշանակում լինել․․․

Վերնագիրը, իր սկզբով, վերցրի լրագրողական համայնքի՝ 2016-ի իմ նախընտրած լրագրողից՝ սիրով․ մեր Արիանայի «Ճամփորդ»-ի 49-րդ համարում «Ի՞նչ է նշանակում լինել հայ» հրապարակումն է․․․ Ի՞նչ է նշանակում լիել հայ․ մտորում է Արիանան՝ սոցցանցերում

«Պամպերս» նախագծով մինչև «կրկես» նախագիծ… Օր-գիր է…

Դավիթ Բլեյանը իրիկունը ուշ ինձ միացավ, ու տան երկու տղամարդով ելանք գնացինք Աստղիկի համար տակդիր գնելու։ Ես վրիպել էի, տուն մտա հոգեհանգստից՝ տակդիրը մոռացած… Երեք ու չորս համարների արանքում տակդիր

Ամեն ինչի վերջն էլ լավ է. եթե լավը չէ, ուրեմն դեռ վերջը չէ…

Իմ օրվա գրի վերնագիրը «Գրապտույտ» բլոգի համահեղինակ Գոհար Հովհաննիսյանի կարգախոսն է… Մյուս համահեղինակ համադասարանցի Սիրանույշ Ասատրյանը ուրի՞շ կարգախոս ունի… Թումանյանների ընտանիքը ամուսիններով, ատամնաբույժ դարձող աղջկանով Կալիֆորնիայից հասել են Երևան ու կարևորել կրթահամալիր այցելելը…