Լիլիթ Անտոնյան. — Բարև Ձեզ պրն. Բլեյան: Ներողություն եմ հայցում` Ձեզ սոց. կայքի միջոցով դիմելու համար: Ես կազմել եմ կրթական ծրագիր` «Ճամբարները որպես մշակույթի ուսուցման ձև» և ցանկանում եմ ներկայացնել Ձեզ` Ձեր կրթահամալիրում իրականացնելու համար, քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, կարծում եմ, ունի բոլոր հնարավորությունները նման ծրագիր իրականացնելու համար: Եթե Ձեզ հետաքրքրեց ծրագիրը, խնդրում եմ կասեք, թե ինչպես այն կարող եմ ներկայացնել ձեզ: Նախապես շնորհակալություն նամակը ընթերցելու և ժամանակ տրամադրելու համար:
— Սիրելի Լիլիթ, դիմում եք, և լավ է՝ ուղղակի, հասցեական։ Ֆեյսբուքին գործառույթ եք հաղորդում։ Մենք Ձեր առաջարկով հետաքրքրված ենք։ Մենք աշխատում ենք։ Համեցեք կրթահամալիւրի մեդիակենտրոն՝ մանկավարժական ակումբի հուլիսի 2-ի պարապմունքին՝ ժամը 18.00։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էլեկտրոնային փոստից

Բարև Ձեզ, պարոն Բլեյան, ինչպե՞ս եք: Պարոն Բլեյան, մի բան եմ ուզում խնդրել. հնարավոր չէ՞ երեխաների ընդհանուր պարապմունքը նորից սսկսվի առավոտյան՝դասերից առաջ, ոչ թե 12.15-ին: Ծնող՝ Հասմիկ Թադևոսյան

Արա Մարությանից

Աշոտ ջան, բարի լույս Բաթումիից: Աշոտ ջան, Բաթումիի կենտրոնում մի փոքր հայկական ռեստորան եմ բացել, տեսա, որ խոհարարներ էլ եք պատրաստում, մի խնդրանք. կա՞ հնարավորություն մի երիտասարդ ուղարկելու այստեղ ողջ

Արի կրթահամալիր. սրանից էլ լավ առի՞թ:

Բարի երեկո, տիար Բլեյան։ Թեպետ ավելի քան տասը տարի է՝ չեմ աշխատում կրթահամալիրում, սակայն հետևում եմ այդ մեծ ընտանիքի անց ու դարձին։ Հիանում եմ Ձեր էներգիայով և նախաձեռնությունների անսահմանափակ «փաթեթով»։