Ամենասպասվածը, իհարկե, սեբաստացիկների՝ ֆիզարձակուրդում գտնվող մեր գործընկերների ատամհատիկի փուլի երեխաների ողջույններն են տոնական: Տիկին Աիդան ներկա-բացական վերածել է ողջույնի… Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես, այնպես, որ հավաք-ծեսի կենտրոնում լինեն մինչև 2 տարեկան սեբաստացիները: Իսկ Դավիթն ու իր դասընկերները (2011 թ. ծնված սեբաստացիկներ) թող նույն օրը պարտեզում հանդիպեն, ուրախանան, նրանց մայրիկներն էլ թող ծնողական ժողովի պես մի բան անեն. ի՞նչ մնաց հինգ տարեկան դառնալուն. մսուրային տարիքին էլ բոլորը, ահա, հրաժեշտ են տալիս ու վճռական դառնում չորս տարեկաններ:

1989թ. նոյեմբերին, գիտեք, ընկավ Բեռլինյան պատը, և այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում Բեռլինյան պատի քանդման 25-ամյա տոնակատարություններն են. հոտընկայս, ողջ գերմանացի ժողովուրդը, նրա քաղաքական էլիտան ծափահարում է Միխայիլ Գորբաչովին՝ Խորհրդային Միության վերջին ղեկավարին, ում համարում են Բեռլինյան պատի անկման ճարտարապետը… Բազում-բազում ամենատարբեր հետաքրքիր, մեկը մյուսից տպավորիչ հավաքներ, որոնց «Եվրոնյուզով» հետևում եմ ես: Գլխավորը՝ գերմանացիք, առաջադեմ մարդկությունը նշում են նույն ոգևորությամբ, ինչ 1989-ին, 90-ին…

Ահա և Հռոմի պապի ողջույնի ելույթը այս առիթով հավատացյալ Եվրոպային, աշխարհին… Պատեր քանդելու և կամուրջներ կառուցելու ժամանակն է… Իմ այսօրվա՝ 143-րդ գրի պատշաճ վերնագիրը… Ես ուրախ եմ, որ 25-30 տարի, որպես հասարակական-քաղաքական գործիչ, զբաղվել եմ հենց պատերը քանդելով՝ ֆիզիկական և ոչ ֆիզիկական, որ բաժանում են մարդկանց… Իմ մասնագիտությունը՝ պատեր քանդելու և կամուրջներ կառուցելու ճարտարապետ-շինարար… Եվ տեսեք, անհաղորդության և մեկուսացման  հայաստանյան մեր ժամանակներում, բոլոր տարիների սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, դուք կոչված եք նույն գործն անելու՝ քանդել անհաղորդության և բաժանության պատեր՝ նետելով հաղորդակցության և միասնության կամուրջներ…

— Լա՞վ եմ անում,- Դավիթն է հարցնում ինձ, արանքում, երբ Արևիկ Տատինցյանը, իր ողջ մանկավարժական տաղանդով, Դանիել Բլեյանը, իր յոգայի ներշնչանքով, ազդում են այս գազանի վրա, որ Սոնուլիկի հետ կոպիտ չվարվի… Սոնուլիկի արցունքները ո՞նց չորացնես, որքան էլ Դավիթը գնաց-եկավ ու Սոնուլիկի ձեռքերը համբուրեց, մեղա եկավ… Տաթև քույրիկին էլ ծեծեց ձեռքի ատրճանակով նոր, որ տիկին Ֆրիդան՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկն է այսօր նվիրել… Բայց որ իմացավ Դավթի «ծեծագործությունների» մասին, մտահոգվեց. էսպիսին չէր, ի՞նչ եղավ մեր Դավթին… Գազան, էլի, «հմայիչ» գազան. իրեն դրել է առյուծի տեղ, առյուծի նման էլ մռնչում է…
— Պապա, տես, լսի, նման ե՞մ առյուծին…

Սա մեզ բոլորիս կուտի… Ղազարոս Աղայանի «Զանգի-Զրանգիի» հերոսի նման… Լիլիթ Բլեյանն էլ վատ զգաց, երբ իմացավ Սոնուլիկին կոպտելու մասին… Դեռ ճանապարհին էլ Սոնուլիկը մանրամասները կպատմի մայրիկին… Աղջիկների էին սովոր, նրանց մանկավարժությանը, կարծես վատ էլ չէր ստացվում: Իսկ այ, վարքի շեղումը շարունակ  զգալի դարձնող այս տղայի հետ ինչպե՞ս վարվենք… Գուցե ավագ թոռնուհի Արաքս Հովհաննիսյա՞նը միջամտի…

Բոլոր դեպքերում մեր տան նախատոնական հավաքն աշխույժ-կարևոր անցավ… Ասել եմ՝ ես կարոտում եմ իմ աղջիկներին ու նրանց աղջիկներին, իմ եղբայրիկ-քույրիկներին, նրանց զավակներին, ու սիրով ընդունում ենք ցանկացած կազմով, մեր դուռը բաց է. ես առաջվանը չեմ, ինձ համար նեղություն չէ, ավելին՝ կարևոր է, իսկ Արմինեն սիրում է բոլորիդ… Մնում է՝ այս մռնչացող, գրավիչ գազանը չկծի, չծեծի, չանվանարկի… Լիլիթ Բլեյանին ու Սոնուլիկին ճանապարհում է, թվում է՝ մեծ քրոջ խաթրը պիտի առնի, աստիճանների գլխից կանչում է.
— Գնացեք ապուշներ, էլի կգաք:
Շուշան Բլեյանին էլ սպառնում է սկայպով.
— Շուշիկը գա Երևան, ծեծելու եմ՝ «գիժ, ապուշ» ասեմ…

Կիրակի օրով Դավիթը մետրո հաճույքով նստեց, տիկին Ֆրիդայենց տանը լավ զգաց իրեն, պատվիրեց հաջորդ նվերների տեսականին. անհատական մոտեցում է ցուցաբերում, խելքը տեղն է, կոնկրետ է…

Ինչո՞ւ են մեզ մոտ թխելով բարևում: Իմ սիրելի Հրանտ ու Հրաչյա 3.1-ից, շատ ուզում եմ, որ սեբաստացիներն իրենց ողջագուրման (բարևի) յուրահատուկ ձևն ունենան… Մեծերից (փողոցից) ընդօրինակվող պաչ-պռոշտը՝ ընդգծված ձեռքսեղմումով, ինձ վանում է, խորշում եմ մի ուրիշ տեսակ… Ափը ափին, միաժամանակ, թե հերթով… Ե՛վ ձեռքսեղմում է, և՛ իրար աչքերի մեջ նայելու, իրար վստահելու հնարավորություն… Դուք պիտի ասեք. ես իմ դիրքն օգտագործել, օգտագործում եմ ողջույնի «թխոց-բարևը» (ես ասում եմ՝ ափը ափին) շրջանառելու համար: Փորձեք նկարել ֆոտոշարք Հռիփսիմեի հետ, խաղացեք-ներկայացրեք, մեր Տոնի այս օրերին կարելի է հանրաքվեի նման մի բան կազմակերպել. Սյուզի Մարգարյան ջան, ես շատ կուզեմ, որ բացի աղոթքից, այլ նշանակություն ևս իմ գիրն ունենա… Չնայած աղոթքից դեն, ու աղոթքից բացի, ի՞նչ է լինում…

Ինչու՞ մեզ մոտ լողավազան կա: 2014-15 ուստարում չափելու, գրանցելու ենք բոլոր հինգ տարեկանների և չորրորդ դասարանցիների լողալու կարողությունները՝ որպես ուսումնական… Ցանկացած տարիքի սեբաստացին, հարկ է, որ ոչ միայն լողա, այլև, հարկ եղած պահի որպես փրկարար աշխատի: Ես նորից պատրաստվում եմ մոտիկից զբաղվելու մեր ուսումնական լողավազանով և լողուսուցումով… Ամառային բանգլադեշյան մեր լողափերը, Հրաչ, Վահագն, ընդարձակելու ենք. «Սեբաստիա» մարզադաշտը մինչև 2015-ի հունիսի 1-ը պիտի ունենա իր բացօթյա մոբիլ պատանեկան իսկական բաց լողավազանը… Առնոլդ Բլեյանն այս խնդրի լուծմանը պիտի ներգրավի մեզնից յուրաքանչյուրին. այդպես կառուցվեց նաև ձեր Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը…

Տիար Բլեյան, ինչո՞ւ մենք չունենք մեզ մոտ Մխիթար Սեբաստացու արձան: Վահե և Միքայել ջան, այս օրերին նորամուտ կլինի և՛ Դպրոց-պարտեզում, և՛ Արհեստագործականում, և՛ Նոր դպրոցում, և՛ Հիմնականում… Մխիթար Սեբաստացին իր իմաստուն-խաղաղ ներկայությունը կունենա մեր բոլոր յոթ ուսումնական շենքերում… Քիչ մնաց, պատրաստվենք…

Ես ասում եմ՝ Լուսինեի, Ասյայի, Վահագնի «Ինչու ենք մենք համակարգչով դասերն անում» հարցը ստուգատեսային դարձնենք տոներից հետո. Սուսան Մարկոսյան և դպրոցի ղեկավարներ, սեբաստացի սովորողներ և ուսուցիչներ, ինչպե՞ս ենք մենք մեր ուսումնական պարապմունքներն անում՝ թվային, անհատական միջոցների գործածմամբ: Ինչպե՞ս է օգնում անհատական համակարգիչը լրացուցիչ կրթության (տնային պարապմունքներն անելիս) ժամանակ. ինչպե՞ս է այն փոխում պարապմունքների դպրոցական կազմակերպումը… Դուք պիտի զգացնել տաք դրանց առավելությունները… Ոչ մի արհեստականություն, ոչ մի ցուցամոլություն-ձևականություն, բայց անհատական-խմբային-դասարանական պարապմունքների կազմակերպումը, տանը թե դպրոցում, պիտի ներկայացվի, փոխանցվի, յուրացվի, ինչ չի լուծված, լուծվի, քննարկվի, շտկվի, ինչը խանգարում է, վերացվի: Մենք ունենք մեր կյանքը տանը թե դպրոցում փոխելու բացառիկ շնորհ, չենք կարող մեր ողջ կարողությամբ այս շնորհը չշատացնել…

Տոնի հնարավորությունները սպառենք, Տոնը, որպես խթան, յուրաքանչյուրս լիուլի օգտագործենք, ինչպես դա անում են Միջին դպրոցի Ադելն ու Մարգարիտը՝ իրենց անհատական ցուցադրություններով  (անդրանիկը՝ Մայր դպրոցում), այսօր մեկնարկող գրքի տոնը… Մարի Գաբանյանն անսպառ է՝   ակումբ-ընթերցարան, այն էլ՝ ինչպիսի՜, վարպետության դասեր, նոր գրքի վաճառք… Ես անհամբեր եմ բոլոր դպրոցներում միաժամանակ սկսվող, մշտական դարձող ցուցադրություն-վաճառքների այսօրվա մեկնարկով…Զարինե Պապոյանի 3-4-րդ և 5-6-րդ դասարանցիների մաթեմատիկական մրցաշարով, հաշվեցի՝ 37 խումբ (թիմ), 148 սովորող մասնակցության հայտ է ներկայացրել… Կկարողանա, իհարկե, Զարինեն, դասվարների, մաթեմատիկայի ուսուցիչների, տիար Գևորգ Հակոբյանի, Նառա Նիկողոսյանի աջակցությամբ՝ քաղաքային երևույթ դարձնել մրցաշարը, այնպես, որ Ավստրալիայի բոլոր կենգուրուները ողջունեն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե մարդկանց ու կենդանիների տեղերը փոխվեին…

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը մեզ շրջապատող, եթե մարդիկ ու կենդանիները մի պահ փոխվեին տեղերով. ահա մի քանի նկարազարդում…. Իսկ իմ ավագ քույր Նեկտարը, ինչպես մոմ, իմ աչքի առաջ խլսում է… լույս տալով…

Հանրահայտ դարձեք ձեր գործերով, մի-մի Բլեյան եղեք, ու ես՝ ձեր ընկերը, միշտ օգնական…

Իմ լավագույն տեքստերը, ոչ մի երևի, ստեղծվում են հեծանվի վրա՝ Ծովակալ Իսակովի պողոտայի տուն-Բանգլադեշ-տուն անցումներում, իմ հայտնագործած հարթակներում, պատմել եմ, չէ՞, երբ ես ինքս ինձ հետ եմ ու խոսում եմ.

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ… Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով