Շուշան քույրիկը Վիեննայից Դավիթ եղբորը մի պայուսակ-ուսապարկ է ուղարկել, այնպիսի, որ Դավիթը հագել ու պատրաստ է…
—  Պա՜պ, ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել… ոնց որ հրթիռ լինի, ես էլ՝ տիեզերագնաց…
Ո՛վ եմ ես, ով է մարդը՝ երևում է սեփական երեխաների հետ իր հարաբերություններում, իրական ազատությամբ՝ բռնության-թելադրանքի-պարտադրանքի հաղթահարմամբ: Ես Դավթին թև եմ տալիս, միշտ՝ իհարկե, կարող ես, Դավի՛թ…
Արդեն մեքենայի մեջ, դպրոցի ճանապարհին մեր բծախնդիր տղան, ավարտելով հրթիռի ուսումնասիրությունը, հանկարծ տխրում է…
— Ի՞նչ եղավ, Դավիթ…
— Պա՛պ, չեմ ուզում ուսապարկը խումբ տանել… Ընկերներս կմոտենան խմբով՝ տուր տեսնեմ… կվերցնեն…
— Դու տուր, Դավի՛թ, հենց մտար խումբ, ցույց տուր, թող հերթով հագնեն-կրեն ուսապարկը, իրենք էլ մի քանի պտույտ հրթիռով շրջեն… Ընկեր Մարինեին էլ խնդրի՝ թող ֆոտոսեսիա անի քո պայուսակով…

Լուսանկարները` Մելինե Սիմոնյանի:

Այնպես ստացվեց, որ երեկ Մայր դպրոց-Արևմտյան դպրոց-պարտեզ-Ագարակ մեր մայիսյան հավաքի շրջայցին պուրակում հանդիպեցի Դավթին, իր խմբին ու իր ուսուցիչ Մարինեին…
— Հը, Դավիթ, ի՞նչ արեցիք քո հրթիռ ուսապարկի հետ…
Մարինե Մարտիրոսյանը, ինչպես միշտ, հնարամիտ լուծումը գտավ:

Տանը Դավիթ Բլեյանին դժվար է խոսեցնել իր դպրոցից, իսկ որ ի՜նքը սկսի-պատմի… Չէ՜, խոսքի մեջ, Արմինեի օգնությամբ… Բերանփակ տղա ունենք, հանգիստ եղեք: Ասենք, իմ աղջիկներն էլ այդպիսի են եղել ու կան, միայն հաստատ լավի մասին, որ հայրիկ-տնօրենը գոհանա: Արմինեն էլ է այդպիսին, Բլեյան-Թադևոսյան-Սիմոնյան-Հովհաննիսյան-Մարտիրոսյան հարազատությունն էլ… Մեր բաց համակարգը՝ իր mskh.am-ով, սեբաստացի մեդիայով, իմ փրկությունն է այս տեղեկատվական հարազատական շրջափակումից:

Դավիթ Բլեյանն իր ընկերների հետ, Դավթի եղբայր Արմեն Մարտիրոսյանի կլանված աշխատանքը՝ ծեփագործությունը տեխնոլոգիայի արհեստանոցում… Ո՜նց է խոսեցնում ու խոսեցնում. երանության մեջ են եղել։ Լուսանկարների այս շարքն էլ մի հղում է հավաքից-հավաք, սովորողի հեղինակային մանկավարժությամբ փաստացի ձեռքբերումների հավաստի արձանագրում: Ինչ ասեմ, շնորհակալ եմ, Զառա՛ ջան, քեզ մեր Զառա Առաքելյանի մայրության տարոսը՝ հավաքից հավաք… Իմ գրի աչքալուսանքը… Պաչիկներ մեր կրասատուլյային… տպավորիչ մեկնարկ է։

Դավիթն ու Արմենը Արևմտյնա դպրոցի բրուտանոցում:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Օրվա ընտանեկան ուրախությունն ուժեղացրեց-շարունակեց Արևմտյան դպրոց-պարտեզի տեխնոլոգ-դիզայներ Զառա Ոսկանյանի՝ «Դպիրում» հոդված-հավաքից հավաք անդրադարձը… Ինչպես Զառայի փորձին, այնպես և «Դպիրի» մայիսյան համարի մյուս բոլոր հեղինակների մեկ տարվա գործունեությանը, հեղինակային մանկավարժության ինքնագնահատականին հարգանքով ծանոթանանք… Այստեղ են մայիսյան հավաքի գլխավոր ձեռքբերումները և մեր շրջայցներում՝ ֆիզիկական նոր-ամբողջական բացվող ներառական-կանաչ մեր միջավայրում՝ առանց սահմանների ներսի ու դրսի… Եվ մանկավարժության ոգևորության աղբյուրը սովորող-երեխան է՝ իր ներսով-դրսով, իր հաջողություններով, իր ինքնարտահայտմամբ-ինքնիրացմամբ-հասունանալով…

Հայրենագիտության բացօթյա պարապմունք. ավանդական խաղեր «Հավալլա»
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի

Երեկ 2017-ի շրջանավարտ Անի Ավետիսյանի մենահամերգն էր-առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը կրթահամալիրի Փոքր դահլիճում, այսօր Գեղարվեստի հարթակում Նարե Ղալամքարյանի անդրանիկ լուսանկարչական մոնոցուցադրությունն է, մայիսի 15-ին՝ Մարտին Միսակյանի ձայնասկավառակի շնորհանդես-մենահամերգը, մայիսի 17-ին՝ շրջանավարտների սիրելի խմբի կերպարվեստի ավարտական ցուցադրությունը Մայր դպրոցի մշակութային կենտրոնում… Նեղություն է, իհարկե, պիտի չարչարվենք ու սիրով յուրաքանչյուր մեր շրջանավարտին տանք լիարժեք ինքնադրսևորման-արտահայտման հարթակ: Թող չասված բան չմնա: Եվ սրա գտնված ձևը «Ցտեսություն» ուսումնական նախագծով շրջանավարտի ուսումնական ճամբարն է կրթահամալիրում. համեցեք, մայիսի 15-ին սկսում ենք, հայտարարեցի, չէ՞, երեկ, առավոտվա ընդհանուր պարապմունքին՝ ճամբար, «Ցնծություն» տոնախմբություն մայիսի 26-ին, հետո արտագնա ճամբար Սևանի «Ժայռ» գոտում: Պատրաստվու՞մ ենք: Միշտ պատրաստ և՛ ճանապարհելուն, և՛ ընդունելուն… Մանկավարժությունը անընդհատություն է. գնում են հները-գալիս նորերը, ու մանկավարժական աշխատողը՝ միշտ ոգեղեն, զարմանալու-հիանալու, երեխայի հաջողությամբ ոգևորվելու թարմությունը չկորցրած… Նորեկն ի՞նչ մեղավոր է, որ դու իր համագործակցությունը չունեցած մի շրջանում՝ անցյալում, կորցրել ես թարմությունը, հոգնել… Այդպիսին են երեխաները՝ այսօր, ներկայում…

Հայրենագիտական-տեխնոլոգիական պարապմունք Զանգվի կիրճում:
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1036

 

Explore More

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Ահավասիկ ամբողջը…

Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց — Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։ — Դավիթ Բլեյանը նոր ներքնակ ունի՝ հաստ, բարձր, ավելի մե՞ծ՝ լայն ու երկար, թե՞ իրեն թվում է, բայց հատուկ իր

Ինչի՞ց են սկսվում հայրենիքն ու հեղափոխությունը…

Խորհրդային շրջանում տարածված երգ կար՝ ինչից է սկսվում հայրենիքը․․․ Կօգնի՞ իմ Google ընկերը 30 տարի այն կողմ վերադառնալ։ Լսե՛նք միասին: Ես Հայաստանում հայտնի ճամփորդ եմ և հիմա առիթը բաց չեմ թողնում.