Մայիսյան հավաքի նախապատրաստական վերջին աշխատանքներ կրթահամալիրի քոլեջում. մայիսի 9-ի երեկոն քոլեջում… Ռոդարիական աշխա՞րհ-իրականությո՞ւն… Ես անցա քոլեջով ցերեկով, միայն ցերեկով՝ ափսոս և հիացում: Ափսո՜ս, չհանդիպեցինք: Հիացում, որ  քոլեջն այսօրով այսպիսին է, որ mskh.am-ը, «Սեբաստացի» TV-ն կան: Նվիրումը աշխատանքին ինձ խոցում-հուզում է, Նվարդ Սարգսյան, ու Անի Սարգսյան քույրիկը՝ тут как тут…

Հրազդանն ի վար… շրջանավարտներ 2017-ի Արբի-Մարտինի համերգը լսեցի… Բայց այն, ինչ կկատարվի «Հրազդանն ի վեր» համերգի՜ն… Մեր Զանգուն երկու տուտ ունի, շրջանավարտներ ու ոչ միայն, շարժվեք ձեր երգով-երազով Հրազդանն ի վեր, Հաղթանակի կամուրջ-Դավիթաշենի կամուրջ կիրճով… մոտեցեք Զանգվի ջրին. նստեք նրա ափին… մեկական ուսումնական պարապմունք-դասարանական հավաք անցկացրեք Զանգվում: Երգեք, թող Զանգուն լսի…

«Ուսումնական օրացույցը մանկավարժական տարվա կազմակերպիչ» հոդվածով հավաքի «Դպիրում» Մարգարիտ երրորդ քույրիկը Սարգսյան՝ ավագը, միջամտում է հավաքին ղեկավար աշխատանքի մեկ տարվա  իր ուսումնասիրությամբ: Ես սպասում էի:

Նախագիծը ընտրության հնարավորություն է. դրա կազմակերպումը պետք է երևա ուսումնական աշխատանքում: Սովորողի նախագիծ ձևակերպելու հմտությունը, իր նախագիծն իրականացնելու ջանքերը կարևոր զարգացումներ կարձանագրեն… Սովորողի արձագանքն իր գործունեությունն է ու իր գործունեությանը  մասնակցությունը:
Մնացածը խոսքե՞ր են…

Լավ  ֆինալ է, Մարգարիտ, միայն հարցականն է իմը։ Իսկ հոդվածդ ամբողջությամբ կարդացի. խորհուրդ եմ տալիս: Շնորհակալ եմ:

Երևակայությունը մարդու բարձրագույն և անհրաժեշտ կարողություններից է: Հենց այդ պատճառով էլ այս ունակությունը հստակ զարգացման կարիք ունի: Իսկ այն ինտենսիվ զարգանում է հատկապես 5-ից 15 տարեկան հասակում: … Կերպարվեստի պարապմունքներին կրտսեր դպրոցականների մոտ (դպրոց-պարտեզում) երևակայության զարգացումն առավել կարևոր է նկարչական հմտություններից…

«Ուսուցողական խաղերի ստեղծում» նախագիծ:
Լուսանկարները` Զառա Ոսկանյանի

Տեսեք՝ «Երևակայության զարգացումը այլընտրանքի միջոցով» հոդվածում ինչ անցում է կիրառում կերպարվեստի ուսուցիչ Հասմիկ  Թոփչյանը… «Դասավանդման երկու տարվա ընթացքում կիրառել եմ մի շարք հեղինակային վարժություններ… Ստորև ներկայացված են այդ վարժություններից հաջողվածները»… Հիմա դուք վարժությունների-ուսումնական նախագծերի անունները կարդացեք… մի քանիսը… դրանցից… «Ի՞նչ է թաքնված ճյուղերի արանքում», «Նկարչության ստվերներով», «Հանճարների հետքերով», «Ուրախ լուսանկարչություն», «Ձյունը կտավի փոխարեն»… Կեցցես, Հասո, հավաքից-հավաք այսպիսի կուտակում երևակայության զարգացման վարժությունների… Սրանք եմ ես անվանում հեղինակային մանկավարժության փշրանքներ կամ ոսկեփոշի։

Արմինե Աբրահամյանը մայիսյան 12-րդ հավաքին ընդառաջ սկսել է իր 7-8 4-5-րդցիների հետ «Ռադիոդաս» ռոդարիական երկարաժամկետ նախագիծը: Ես հետևում-հավանում եմ, կեցցեք, խրախուսում եմ: Ջանի Ռոդարին իր երևակայության խթանման ողջ զինանոցով սովորողներին մեր սպասում է Զանգվի կիրճում, նրա խոռոչներում-քարայրներում-ծերպերում-հարթակ-դարավանդներում, ու ընտանեկան ֆլեշմոբի առաջադրանքները՝ հենց խմբային-անհատական-ընտանեկան, կհորդան Զանգվի ջրերի պես երեկվա:  Ինչպես ինձ մոտ մայիսի 8-ին, երբ մի խումբ սեբաստացիներով Բաղրամյանից թեքվեցինք Պռոշյան, Պռոշյանից էլ, պարզվեց, Զանգվի ձոր գլորվելու մի դիք… Իմ երևակայությունն էլ, որպես անվարգ ձի, անմտրակել թռա՜վ գետի հորդառատ ջրին հակառակ… Իսկ Քնարիկ Ներսիսյանն իր ուշադրությամբ, ինչպես ընկերներից մեկն ասաց Էկոտուր 2017-ի այս փելեշյանոտ ֆիլմի առիթով, тут как тут, դրանք ձևակերպեց-տեսագրեց-եթեր տվեց՝ որպես Զանգվի զարգացման նախագծեր… Հետո իմ պատմություններից ոգևորված, ախր իրական Զանգուն իրականության հետ ի՞նչ կապ ունի, երևակայության աշխարհ է, ինձ ուղարկեց Հռենոսի, նրա վտակների, կիրճերի խաղողանկարչության լուծումներ… Արի, որոշի-տարբերի՝ իրականությո՞ւն, թե՞ հրաշապատում… Ես էլի բստրոցներ ունեմ Զանգվի համար պահած, մեկ էլ ոտս դնեմ կիրճ՝ կլսեք…

Մայիսյան հավաքի առաջին օր. շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի, Կարինե Պետրոսյանի:

Դավիթ Բլեյանի երեկվա՝ իմ 1033-րդ գրի լուսանկարը մտիցս չի գնում. Արմինեին նախանձեցի, ո՜նց ես չեմ լուսանկարել: Դավիթը այստեղ, հա, ինչպես ես, Զանգու աշխարհի Կոլումբոս, որ հիմա էլ որոշել է ճարտարապետ դառնալ: Հետոն՝ սաղ էլ կլինենք, կիմանանք էլ, հետաքրքիր չէ. հետաքրքիրը իր այսօր կլանվածությունն է ճարտարապետություն-կոնստրուկտավորմամբ… Օրվա մեջ կարևոր ժամանակ քանդում է շինություն-շինության հետևից ու կառուցում նորը՝ մեկը մյուսից գրավիչ-հետաքրքիր, հետո էլ տանը ով կա՝ թևից քաշում տանում, դիտել է տալիս…
— Անակնկա՜լ-տեսեք… հետո չի լինի, չեք տեսնի, չուշանաք…
Սենյակն իր՝ ճարտարապետ-մոդելավորողի հրապարակ, միայն ինքը գլուխ կհանի… Ի՜նչ էլ հեշտ է բաժանվում իր մեքենաներից… Երեկ Արմինեի հորաքրոջ թոռանը մի ցանց մեքենա դրեց, հետն էլ մայրիկի մեքենայով ճանապարհեց… Իրական Դավթի մասին եմ պատմում, թե ինչ է իրականում մարդ դառնում, երբ երևակայությունը զարգացած է լինում… Նաև մոդելավորմամբ, այլ վարժություններով…

— Դուք ինձ ճիշտն ասեք, թե քանի՛ վայրկյանից է Յուրչոն գալիս… Ես չեմ կարող անվերջ սպասել…
Յուրչոն ուսանող, Գոռը սեբաստացի, որ պատրաստվում է Իզմիրի միջազգային ճամբար մեկնելուն, Առնոլդ Բլեյանը, որ երրորդ աշխատանքն է ընտրել ու կատարում, Մարիամը Մարտիրոսյան… գալիս են իրենց հեղինակային վարժություններով ու զարգացնում Դավիթ Բլեյանի ստեղծագործական երևակայությունը…

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների հեծանվաերթ:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Տալի՞ս եք ընտրության հնարավորություն սովորողին՝ տանը թե դպրոցում, իրեն հետաքրքիր առաջադրանքներ-խնդիրներ-նախագծեր կազմելու-ձևակերպելու, աջակցում-կազմակերպո՞ւմ եք տանը թե դպրոցում, Զանգվի կիրճում դրանք լուծելու-ուսումնասիրելու-փոխելու-շարունակելու գործունեությունը… Ու այսպիսով՝ սովորողի երևակայության խթանման վարժությունների համակարգի մանկավարժական ճարտարապետությա՞մբ եք զբաղված: Այսպիսի՜ հավաք:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1034

 

Explore More

Օրվա շարքային հերոս՝ եզակիության հայտով

Ես չգիտեմ դեռ՝ իմ 2000-րդ գրի հոբելյանի ինքնապատրաստումի-նախահանդիսանքի էս շրջանում (էս փետրվարը ե՞րբ ու ո՞նց պիտի անցնի) օրվա իմ հերոսի հայտնության-պատումի շարքը, որ արդեն քանի դեմքով հայտնվում է իմ բլոգում-գրում,

Ջա՜ն, ա՛ղբեր, ջա՜ն, ա՜ղբեր… գարունը նոր ա բացվել, վարդը կոկոմ ա դարձել…

Իմ օր-գիր-պատումը ամբողջությամբ կարող էր բռնել երկարօրյա ուսուցման կազմակերպիչ Սեդա Վիրաբյանը՝ նշանավոր դարձող Սիդոնյա մանկավարժը… Խնդրեմ, հաշվեցի Հյուսիսում մեր, գեղարվեստի ուսումնական տանիքին հինգ տղա (ոչ մի աղջիկ) ինքնամոռաց ապրում են ինչպես

Ի՞նչ կլիներ, եթե… 183 գիր բլոգային եթերում անընդհատ

Ի՞նչ կլիներ, եթե… Ես առտու 04-ին չարթնանայի, չսկսեի իմ օրը, ինչպես այս շաբաթ օրով՝ դեկտեմբերի 20-ին… Մինչ Արմինեն ու Դավիթը զբաղված էին իրարով, իրիկունը 10-ին շատ մոտ, ես անջատվում էի, միայն