Ես, գիտեք, Աժ պատգամավորի թեկնածու չեմ, կուսակցական չեմ (անգամ ծպտյալ), ընտրական հանձնաժողովի անդամ-դիտորդ չեմ, հասարակական որևէ այլ ծանրաբեռնվածություն չունեմ, ՀՀ ԱԺ ընտրություններին 2017թ. ապրիլի 2-ին մասնակցում եմ որպես ընտրող։ Ես Աշոտ Բլեյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարը այսօր. եթե կուզեք երկուսը մեկում՝ ձեր տիարը։ Իսկ ապրիլի 4-ին կրթահամալիրի խորհուրդը իր հայտարարած նիստում սահմանված կարգով որոշում կկայացնի իմ՝ կրթահամալիրի տնօրեն աշխատելու մասին։ Ինչպես միշտ, լեցուն եմ գործերով, հատկապես պարտիզապուրակային նախագծերով, իսկ ուսումնական ապրիլը՝ իր խիտ օրացույցով, որքան էլ ստեղծական-գրավիչ՝ բարեխիղճ պատրաստություն է ենթադրում։ Եվ հա՜ մեծացող ներքին հուզմունքով պատրաստվում եմ իմ 1000-րդ գրին. ինչպիսի՞ն կլինի այն, այդ օրը, ի՞նչ կգրեմ որպես 1001-րդ գիր, ի՞ն չ շարունակություն կունենա իմ օրապատումը… Չգիտեմ՝ դուք՝ ինչպես, ես դրան վարժվել-վարժեցրել եմ որպես մշտական-հավատարիմ շուն…

Այս օրերին նորեն մեծացավ կրթահամալիրի Տիարի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը… նորից ես ենթարկվեցի բազմակողմանի ճնշումների… Այսպես է միշտ, երբ հասարակական ընդգծված հնչեղություն են ստանում այս կամ այն միջադեպը, գործողությունը, պատահարը, ինչպես հայտնի-երախտահիշատակ հաց բերողի պատմությունը ողբերգականԻրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ուսումնասիրությունը… Խնդիրը միշտ պատրաստ լինելն է. կյանքո՞վ ես պատրաստ յուրաքանչյուր հանրային հարթակ օգտագործելու՝ գաղափարները, որոնք հրապարակված են որևէ ձևով, կրթահամալիրի ծրագրերում, օրացույցում, օրագրերում, որոնք հանդգնել ես որևէ ձևով-հարթակում առաջ տանել, ահա այս քո-քոնը դարձած գաղափարները անդադրում առաջ տանելու համար… Հանրակրթական դպրոցի-ուսումնական հաստատության ղեկավարը հանրային գործիչ չէ՞, եթե գործում է գիտակցումով, որ հանրակրթական հաստատությունը բաց-հանրային տարածք է, ինքը՝ այդ բաց հասարակության հանրային շահի սպասարկու… Ես միշտ գործել եմ, ասել եմ՝ քաղաքական հարթակում, կրկնում եմ՝ ապաքաղաքականի հոմանիշը ինձ համար ժամանակավրեպն է… Այստեղից էլ՝ ժամանակ հատկացնելը իմ գործունեության հանրայնացմանը, այդպիսով՝ կարևորելը։ Ժամանակատար էր և՛ Լրատվական ռադիո Fm106.5-ի Հայաստանը «հաց բերողի» կարոտ է» վերտառությամբ հաղորդումը, և media.am-ի «Գրագետ ու ազատ մարդիկ պետք է հոսեն ու ներխուժեն կյանք» հրապարակումը, և «Շեդևր» ակումբի երեկվա իմ կլոր սեղանը լրագրող Սաթիկ Սեյրանյանի մասնակցությամբ, և «Շանթ»-ում այսօրվա առավոտը, և այսօր երեկոյան «Ազատություն»-ում  իմ ուղիղ եթերը… Արանքում…. մոռացա, իհարկե: Պայմանավորվածությամբ անխախտ ես դրանք բերում եմ իմ բլոգ, ձեր էլ. փոստով ավելի հեշտացնում դրանց ծանոթանալը. կարևոր է, երևի, որ սեբաստացի ուսուցիչը, սովորողը, մեր մանկավարժության պատվիրատու-ծնողը հարգանքով տեղյակ լինեն իմ հանրային  այս կամ այն հրապարակմանը, առանց որևէ ընտրության… Կարդու՞մ եք-դիտու՞մ եք, հասցնո՞ւմ եք…

Իմ գիրն այսօրվա՝ թվով 992-րդը, այսպիսի՝ խմբագրականի տեսք ունեցավ… Լավ էր, որ հասցրինք այս հագեցած եթերային շրջանում ունենալ նաև մեր ընտանեկան հեռուստակամուրջը՝ Երևան-Վիեննա, մի կողմում՝ մեր ավելի գեղեցկուհի իսկական Շուշան աղջիկը, մյուսում՝ Նեկտար քույրիկով համալրված (կենտրոնում, իհարկե) մեր ընտանիքը, բազմոցին շարված… Անգամ Դավիթը ենթարկվեց մեդիայի լրջությանը… Ստացվեց:
Գլխավոր-միակ գործը, անկասկած է, մանկավարժությունն է, մեր հեղինակած-հայտնի մանկավարժության հետագա անընդհատ մշակումը, իրագործումն իր շարունակական փոփոխություններով, անհոգնել տարածումը… Այստեղ է ահա, որ ես կարևորում եմ յուրաքանչյուրիս համար իր հայացքի, դիրքի, հարթակի ֆիքսումը՝ հայտնի հասցեով: Իմը Զանգվի որևէ բարձունքն է, նրա ձախ թե աջ ափին, Սևանն ի վար, թե Արաքսն ի վեր: Գևորգ Հակոբյանի, Էմանուել Ագջոյանի «Հրազդանն ի վերը» քաղաքական շնչառություն ունի, և դա լավ է, ճիշտ է… Քաղաքական է և Եղիշե Չարենցի «Զրահապատ «Վարդան Զորավար»»-ի ընթերցումը: Շատ կարևոր է հանրային կյանքի շրջադարձի գաղափարախոսությունների այս փուլում ցուցանելը՝ ահավասիկ Հանրապետությունն Արարատյան… եթե նրա քաղաքացին ենք, նրա մշտական բնակիչը…

Գլխավոր-միակ գործը, անկասկած է, մանկավարժությունն է, մեր հեղինակած-հայտնի մանկավարժության հետագա անընդհատ մշակումը, իրագործումն իր շարունակական փոփոխություններով, անհոգնել տարածումը… Այստեղ է ահա, որ ես կարևորում եմ յուրաքանչյուրիս համար իր հայացքի, դիրքի, հարթակի ֆիքսումը՝ հայտնի հասցեով: Իմը Զանգվի որևէ բարձունքն է, նրա ձախ թե աջ ափին, Սևանն ի վար, թե Արաքսն ի վեր: Գևորգ Հակոբյանի, Էմանուել Ագջոյանի «Հրազդանն ի վերը» քաղաքական շնչառություն ունի, և դա լավ է, ճիշտ է… Քաղաքական է և Եղիշե Չարենցի «Զրահապատ «Վարդան Զորավար»»-ի ընթերցումը: Շատ կարևոր է հանրային կյանքի շրջադարձի գաղափարախոսությունների այս փուլում ցուցանելը՝ ահավասիկ Հանրապետությունն Արարատյան… եթե նրա քաղաքացին ենք, նրա մշտական բնակիչը…

#992

Explore More

Բոլոր ինքնօրինակներն անոչնչանալի են

Այսպիսի՝ Պրոկլես Դիադոքոսից փոխ առած վերնագրով էլ սկսենք իմ օրապատումը։ Աշոտ Տիգրանյանն իր նախագծով որ չլիներ-չպարտադրեր, շնորհակալ եմ, ամեն Աստծու օր mskh.am-ի գլխավոր էջում, ես Պրոկլեսի մասին անգամ լսողը չէի։

Մեռելոց, որ ջնջում է, մեռելոց, որ կտրում է, մեռելոց, որ դառնում է մեկնարկ

Մեռելոցը ջնջում է օրվա գրերի սահմանները բոլոր, դառնում մեկնարկ «Սա Բջնիին է, հայրիկ» ուղևորության` օգոստոսի 19-ի, 20-ի գրերի. ես վերադարձել եմ Բջնի իմ գործուղումից: Իսկ մինչ այդ եկեք մեր հայտնի

Դիմում եմ քեզ, ապրի՛լ Հայաստանի

Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում… Վահան Տերյան