— Հլը գնա փնտրի, կարող ա չես հիշում, մեկ էլ տեսար տոպրակով բանանը գտար, ես նորից ուտեմ…,- Արմինե մայրիկին է գործուղում Դավիթը։ Հիմա էլ բանանից չի հագենում…

Ուտելիքից-խմիչքից հագենալը երևի լավ չէ, իմը չէ, իսկ ա՛յ, գործերով հագեցած ամիսը, շրջանը, շաբաթը իմ առօրյան են. ահա, եկավ երկրագործական մարտ-ապրիլն էլ… Երեք ամիս, չանսալով մեր ուժեղացող դժգոհություններին, ձյուն ծածկոցի տակ էր մեր երկիրը, բայց հրես բացվեց-չքացավ…

Ես մեր ամենօրյա ճանապարհին Դավթին ցույց եմ տալիս ձյուն ծածկոցի անհետանալն ու կանաչի հայտնվելը։ Միասին կարդում ենք.

– Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։

«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

— Հայրիկ, ձյուն-ծածկոցը գնա՞ց, բա ո՞ւր են ծաղիկները։ Բա ո՞ւր է իմ բանանը,- այսպես է կարդում «կբանան»-ը։

Որքա՜ն միայն հողագործական-պարտիզապուրակային գործ կա անելու… Ահա ինչու մեր օրացույցով մարտին է ընկնում տեխնոլոգիական ուսումնական նախագծերի ստուգատեսը… Սկսենք սովորական մաքրելուց՝ ներս ու դրսով անցնենք որպես սանիտարներ․ գործիքները կարգի՞ են բերված, մի՛ հետաձգեք, գարուն ասվածը ամենակարճ շրջանն  է Երևանում, Բանգլադեշում…

«Ձոն մայրիկիս». Հյուսիսային դպրոց-պարտեզ, 2-4 տարեկաններ:

«Ամբողջական»-ն է իմ սիրած բառը, որ ես փոխառել եմ Ջանի Ռոդարիից… Մեր ժամանակներին անհրաժեշտ են ամբողջական մարդիկ, ասել է թե՝ ներառող-ներառվող-ներդաշնակ-փոփոխվող, այս ամենով՝ նպատակասլաց, իհարկե։ Պիտի կարողանա՞նք 2016-ի գարուն-ամառ-աշնանը սկսած շրջակա միջավայրի բարելավման նախագծերը ամբողջացնել, եթե…

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել…

Բացի «Մագա»-ից, ամբողջ մեդիափաթեթը՝ որպես ամբողջական ուսումնական նախագիծ, Մարգարիտ Հեքիմյան, Սոֆյա Գրիգորյան, Աստղիկ Գալշոյան, տպավորիչ էր… երգեցիկ, տիկնիկային-խաղային՝ շարժումով… Ուշադիր հետևում ենք Արմինե-Դավթի հետ. ողջ Թումանյանը, հետո և Աղայանը ձեր 2-5 տարեկանների հետ ազգիս մանկանց համար եթեր տվեք, որ ոչ մի ընտանիք ձեր այս ճաշակից-մեթոդից դուրս չմնա։

Լողում են Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիները:

Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Մարտի 8-ին օրացուցային է Տիգրան Հայրապետյանի մայրիկ տիկին Ֆրիդային այցելելը… Գիտեք, մենակ է ապրում, ավելի ու ավելի մեկուսի, խնդիրներով լիքը… Տիգրանին ողբերգականորեն կորցնելուց հետո չի նշում իր ծննդյան օրը, չի մոռանում մարտի ութերը՝ իր Տիգրանի հետ, աղմկոտ… ամեն ինչ Տիգրանի մասին… Լավ է, որ միասին ենք Նազենի Ղարիբյանի հետ՝ իր աղջիկներ սեբաստացի Գիսանեով, Արփինեով… Դավիթ Բլեյանն էլ՝ քունը գլխին, անկառավարելի… Նվեր էր տիկին Ֆրիդայի համար «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական նախագծերի ստուգատեսի բլոգի հրապարակումը, «Օրը Տիգրան Հայրապետյանի հետ» ուղեցույցի կազմումը…

Ֆիզիոթերապիայի՝ առօրյա դարձած պարապմունք Շուշան Թամրազյանի հետ:

Կիրակի օրվա գործ էր և կրթահամալիրի 2017թ. անվանական մրցանակները նայել-հաստատելը, «Աիդա Պետրոսյան» կրթաթոշակի-մրցանակը սահմանելն ու կարգը հրապարակելը։

Առիթ է, նորից աչքի անցկացնենք ու առաջադրենք, մեզնից առանձնացնենք Տիգրան Հայրապետյանի 2017թ. սովորող, ուսուցիչ մրցանակակիրներին․․․ Լավ հնարավորություն՝ նորացված Մարմարյա սրահում (սա էլ մի կարողություն է ամբողջական) Տիգրանի ծննդյան օրը ծափահարելու մրցանակակիրներին.

  • կրթահամալիրի դասավանդողին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Սկսեցինք առաջադրումից։

Հնդկաստանում դպրոցական երեխան լուծել է խնդիր, որը չեն կարողացել լուծել մեծ գիտնականները։ Ինչ անենք, պիտի մենք էլ հանդուրժենք մեր տան արդեն 6 տարեկան դարձող գիտնականին, մեկ էլ տեսար…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#971

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միաստվածության 2015-ը

Դավիթ Բլեյանը մերժեց և՛ վարսավիրանոց գնալը, և՛ մեր ընկեր-բարեկամ, Դավթի հին վարսավիր Արտակի՝ մեր տանը մազերը կտրելու սիրալիր ծառայությունը, բայց առաջարկեց բոլորիս ուրախություն պարգևող լուծում՝ Ռուզան մորաքույրը կտրի… Սիրում է

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Առօրյա կիրակի բոլորիս, կրթահամալիր․․․

Այս համաճարակը գտավ-խոցեց Արմինեին, Դավիթ Բլեյանին, ինձ․․․ հենց օդանավակայանի ճանապարհին։ Ժամը 4-ն է գիշերվա, սովորական մի ժամ, առօրյա` ոչ առօրեկան տրամադրությամբ․․․ Երկու ժամ հետո ես կլինեմ Երևան-Մոսկվա ինքնաթիռում, ևս երկու ժամ