Լսեք՝ ինչ է ասում Հարի Փոթերի մասին հայտնի ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը, ով բրիտանական Elle ամսագրի վարկանիշով արժանացել է «Տարվա կին» հեղինակավոր մրցանակին. «Սա այն տարին չէ, որ մենք մեզ կարող ենք թույլ տալ լռել: Սա մի տարի է, որ կանանց ձայները պետք է լսելի լինեն»: Ահա ինչու, ես ոչ միայն ուրախ եմ, ես խրախուսում եմ սեբաստացի կանանց ձայնն ավելի ու ավելի լսելի դարձնելու համար Ազգային ժողովի այս ընտրությունները որպես հարթակ օգտագործելու Հերմինե Անտոնյանի, Նվարդ Սարգսյանի, Մարալ Կարապետյանի որոշումը… Սրանք ձեր հմայքը բազմապատկելու՝ ինքնավստահության աստիճաններ են։ Կեցցեք:
Լավ է, որ տղամարդ մանկավարժական աշխատողներն էլ ունեն իրենց ներկայացուցիչը՝ ի դեմս հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի: Յուրաքանչյուրը պիտի կատարեր, կատարել է իր ընտրությունը:

— Ումի՞ց ես սովորել էդ վատ բաները, Դավիթ,- հարցնում է իբր զարմացած-զայրացած Արմինե մայրիկը…
— Ոչ մեկից…
Այսպես, կարճ է կտրում Դավիթն ու շարունակում իր փիս գործունեությունը…

Դպրոցի ճանապարհին Դավիթը հանկարծ սկսում է կենդանացնել Դալմա մոլից իր կիրակնօրյա տպավորությունները… Ողջ կիրակին մայրիկի ու Մելինե քույրիկի հետ ինձ լքած այս դավաճանն անցկացրել է մոլում…
— Դալմա մոլում ամենը տեղ ա անում, պա՛պ,- թվարկում է քանի՜ րոպե…
— Ամեն ինչ տեղ ա անում, ճիշտ եմ ասում, դու չես եղել, չգիտես…Մենակ լողավազան չկա… Լավ ա վաննա էլ չկա, թե չէ Արքիմեդին կհանդիպեինք, իր օրենքից կհարցնեի…
— Պա՛պ, գիտե՞ս՝ Արքիմեդը ե՜րբ ա մեռել…

Ձմեռային պարտեզ-խաղարան: 
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Ավագ դպրոցի «Լապտերը» այսպիսի՝ պատանեկան սիրելի, ինձ համար սկզբունքորեն-վճռական նշանակության-կարևորության նախաձեռնություն է, հաջողված նախագիծ, իր վստահ ընթացքով… Իսկական լապտե՞ր՝ Ավագ դպրոցը նոր հարթակում հանրորեն ավելի տեսանելի-նախընտրելի ներկայացնելու համար 2017-ին։

Այսպիսի գործունեություն է, նույն շարքում, որպես նոր հարթակում՝ Մարգարիտ Սարգսյանի ու նորամուտի շրջանն ապրող Ալլա Քոչարի ընթերցումը ավելի կրտսեր պատանիների հետ. երբեք չեմ սիրել «դեռահաս» եզրույթը՝ «դեռ հասնի՞»… լխկածնե՞րն են որոշում։ Իսկ «լխկած»-ը Դավիթ Բլեյանի սիրած բառն է, ու ցուցադրում է մի դիրք… ծիծաղից կպայթեք… Քոչարին երեկ տեսա՝ կիթառը մեջքին, 6-8-րդ դասարանցիների մի խմբով Գեղարվեստի հարթակից դուրս գալիս… Ընթերցում ե՞նք Տերյան… Իհարկե:

Կավե զեփյուռներ Արևմտյան դպրոց-պարտեզի թատրոն-լաբորատորիայի համար:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Արհեստների կենտրոնի նորացվող-վերազինվող արհեստանոցներով պիտի անցնեն 5-12-րդ դասարանցի սեբաստացիների ավելի ու ավելի բազմաքանակ խմբեր. տեխնոլոգիական կարողությունները կիրառական զարդերի-միջոցների տեսքով պիտի ողողեն Սեբաստացի մոլը առաջիկայում, իսկական վերնիսաժի վերածեն այն… Ես Կարինե Մացակյանի շնորհքն ունենայի, ու ինձ նման հնարավորություններ ընձեռեին… ո՛չ քաղաքականությամբ կզբաղվեի, ո՛չ էլ այսպես … անմասնագիտություն, մրցույթից մրցույթ տնօրենի գործ կկպցնեի ստիպված… Կար ու ձևի արհեստանոցը՝ իր նոր բովանդակությամբ, գումարած թելի-գործվածքի գեղարվեստական մշակումը, արդյունքների կրում-ցուցադրումը կենտրոնում… այո, մշտական պոդիումը, բացումը՝ «Աիդա Պետրոսյան» սրահի հետ, որպես գարնան 1-ին օրվա ձնծաղիկ-նվեր մեր գործուն աղջիկներին, երիտասարդ-նախաձեռնող կանանց… Ջերմոց-լաբորատորիայի հետ նույն հարթակում… Մերի Խանջյանի, Թերեզա Թումանյանի, Շողիկ Պողոսյանի, Նվարդ Սարգսյանի, Կարինե Մացակյանի, Թամար Հարությունյանի, … մշտական աջակցությամբ դրախտի անկյուն կդառնա այս հարթակը նոր:

Տեխնոլոգիական նոր կիրառությունների ուսուցում Անի Հովհաննիսյանի լաբորատորիայում:

Երեկ Կարինե Մացակյանի հետ մեր այցելությունը կրթահամալիրի քոլեջ-արհեստների կենտրոն թիրախում ուներ արհեստների կենտրոնի արհեստանոցները… Ուռա՜, գեղեցկության սրահը գործում է. Լինա Խաչատրյանին տեսանք ընդարձակ-հարմարավետ մասնագիտական միջավայրում՝ մազերի ու մաշկի խնամքի դասընթացն ընտրած Ավագ դպրոցի 10-րդցի Մարիամ Մարտիրոսյանի ու Անի Ավթադիլյանի ընկերակցությամբ, դիզայն-զարդակիրառականի արհեստանոցում Սարգիս Մնացականյանը 10-րդցի Արթուր Հովակիմյանի հետ։ Որքա՜ն լուրջ էր Արթուրն իր աշխատանքում…

Գևորգ հորեղբայրը իր նվիրած աքցան-ունելիով, մուրճով և պտուտակահանով հիմք դրեց Դավիթ Բլեյանի արհեստանոցին… Կտեղավորենք պատշգամբում՝ գործիքների հարմար պահարանով, դազգահով… բացումով մարդաշատ… Այսպիսի մեծ գործեր-նախաձեռնությունները մշտական հանրայնացման կարիք ունեն… Դավիթը տիեզերագնաց-գիտնականի ճանապարհն ինքնուրույն ընտրել է, ճիշտ է, բայց առանց այսպիսի կոնկրետ աջակցության-կազմակերպման… ճամփեն՝ ուր, ճամփո՜րդն ուր…

Մինչև մենք ծանր ու թեթև ենք անում, ջանջալացնում-հետաձգում հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատեսը, էլ ո՜ւր… Վանուհի Ազատյանը աղջկական-սեբաստացիական թեթևությամբ-շիտակությամբ իր այս հրապարակումով-պատումով սկսում է՝ մեկնարկն է տալիս նախագծի, որն ունի մեր նոր գործընկերոջ՝ «Կովկասյան գործընկերության» աջակցությունը… Հալալ է:

Սեբաստացի լողորդների դիմանկարները՝ Տաթև Համբարյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#937

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեւեալ լոյս յարութեան․․․

… ի խաւարի ստուերաց մահու. աւետի՜ս*։ 

Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Ռուբեն Սևակի «Գիշերն իջավ»-ի համար շնորհակալ եմ. այսպես չէի կարդացել… Ապրիլի 24-ի օրով, իմ ժամին՝ առտու-մութուլուսի, նորից կարդացի, լսելի՞ բոլորիդ համար… Քանի՜ պտույտ արեցի բնակարանով մեր, ամեն քունջ ու պուճախ

Եթե-ի և եթերի արանքում… կամ երկուսը՝ մեկում

Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը,