Այս կողմերում ես Հայաստանի լուսավորության նախարարի կարգավիճակով եմ եղել, Արաքս-Ախուրյանի խառնարանով անցել եմ, գյուղերից Երվանդաշատի թե Բագարանի դպրոցի դաշտում սովորողների հետ ֆուտբոլ եմ խաղացել․ ուսուցիչները-տնօրենները հիշեցնում-ցույց են տալիս, մանրամասներ պատմում․․․ Քսաներկու տարի անց ընդունելություն՝ Բագարանում, Երվանդաշատում՝ երեկ, գյուղապետով-դպրոցի մանկավարժական-աշակերտական համայնքով. որքան էլ հայտնի կրթահամալիրի հայտնի տնօրեն, ոչինչ, որ մեծարված զգամ…
Գևորգ Հակոբյանը՝ իր ձայնագրիչով, Մարինե Մկրտչյանը՝ իր անբաժան օբյեկտիվով, Խորեն Հազարումյանը արձանագրում են փաստեր՝ մեզ այստեղ սպասում-կարոտում են, սրանով պարտադրում գործընկերության նոր-երկարատև, վստահ եմ՝ հետաքրքիր-հաջողակ մի շրջան․․․ Մերը՝ սեբաստացիներինը՝ սովորող թե ուսուցիչ, ուսումնական նոր կարողություններ փոխանցելն է, աջակցությունը հայրենիին-մայրենիին, նոր գյուղական դպրոցի կայացումը․․․ մի օրինակով․․․ Մերը հայրենին ընդարձակելն է՝ այս, շատ-շատերի համար արտասահմանի ճանաչում-յուրացումը, հայ-թուրքական սահմանի ո՜ղջ երկայնքով սահման-բնակավայրի բնակչին՝ մեծով-պստիկով, ինքնավստահություն փոխանցելը․․․ Մենք գալիս ենք-եկել ենք հիմնավոր, մեզ վստահում են, ահա ինչու՝ այնքա՜ն պատրաստված է թվում մեր առաջին այցը՝ որպես մի ընդհատված գործի շարունակություն․․․ Սիրելի գործընկեր բագարանցիներ, երվանդաշատցիներ, բարո՜վ եք գալիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ողջ 2017-ին՝ իր ուսումնական հավաքային փետրվարով, նախագծային-ուսումնական արձակուրդային մարտով և ճամբարային հունիսով։ Երվանդաշատի գյուղապետ Հովնանը մեզ հրավիրեց ուսումնական բերքահավաքի․ ճամբար՝ գյուղացիական՝ Արաքս-Ախուրյանի ընդարձակ-հմայիչ-գերող, մինչև Սուրմալուի դաշտ (Մասիացոտն գավառ) տարածվող խառնարան հովտում․․․ Քի՜չ էր մնացել, հա՜, բարձրանայինք սահմանի այն կողմի սարը… Սարն ամենքիս չէ՞ հավասար…
Հասա մինչեւ Չինումաչին,
Հասա մինչեւ ծովը Ճերմակ,
Տեսա երկրի ծայրը վերջին
Եվ դրախտի դուռը կրակ։
Վահան Տերյան
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Հայ-թուրքական սահմանի հաջորդ մեր նշանակետը Երասխահուն գյուղն է՝ իր դպրոցով, ճանապարհին՝ նշանավոր Մարգարայի կամուրջը, սահմանային անցումը շատ մոտիկ. այնտեղ մենք կլինենք առաջիկա օրերին․․․ Մեզ մեծացող անհամբերությամբ կանչում են։ Այս ընդարձակվող Հայաստանի կանչն էլ ընդունեք, տարատարիք սեբաստացինե՛ր, որպես «գրանպրի» բոլորիդ, հունվարյան ստուգատեսային այսօրվա ամփոփումով ու վաղվա տոնախմբությամբ՝ «Ղափամա» ծիսականով․․․
— Թողնես՝ մի ժամ կխոսեն․․․
Տանը, առավոտյան մեր զրույցում, Արմինե Աբրահամյանն այսպես արձագանքեց օր առաջ Ավագ դպրոցի ընթերցարանում իր չորրորդ-հինգերորդ դասարանցիների պրեզենտացիայի ժամանակ իր, Թերեզի, Միլենայի, Եվայի հետ մեր կարճ քննարկմանը․․․ Անընդհատ հիշում եմ աղջիկների ուրախ-հետաքրքիր պատումն իրենց հունվարի մասին․ իրոք, կանգնեցնել չէր լինում, եկել էին ու պատմում էին իրենց ամենահետաքրքիրի մասին․․․ Կրթությունը մեր հենց այդ «թողնել»-ն է, սովորողների պատումի կազմակերպումը․․․ Պիտի հարթակներ ստեղծվեն․․․ կազմակերպվի այս հետաքրքիր-անձնական-ուսումնականի մասին տարատարիք սեբաստացու պատումը։ Մեկս մյուսին՝ ուշադիր ունկնդիր, մասնակից-աջակից։ Սկսենք 2017-ի մեր շրջանավարտներից՝ Ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանցիներից, մեր Քոլեջի դիպլոմնիկներից։ Հետո անցում կատարենք դպրոց-պարտեզներում սովորողներին՝ հինգերորդցիներին, սպասեք, նրանց թիվն ասեմ՝ 140-ից յուրաքանչյուրին՝ անհատապես, խմբում թե մոնո, մենք կոնկրետ-համբերատար կլսենք․․․ Հետո արդեն հերթը կգա «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ դասարանցիներին։
Սահնականերին Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներն են:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
Վիեննայում քույրիկ Շուշոն թաքուն ինձնից (հայրիկը չիմանա), լողորդի ակնոց է առել․․․ Դավիթ Բլեյանի համար․․․ Ու կրթահամալիրի փակ-մեծ լողավազանում (հլը մեր տան լողարանի հետ համեմատե՜ք)՝ իրեն հարմար, ոնց որ մեր տան ակվարիումը՝ ձկների, ինքնավստահ-զարմանալի առաջընթացով Բլեյանը սա հիշել է, առավոտյան հանել պահարանից․
— Ձմեռ պապն է բերել, պապ,- խորամանկում է, ու․․․ արագավազ՝ դեպի ջուրը․․․
Դպրոցն այսպիսին է լինում՝ իր ընկերներով, սահնակով-դահուկով-ֆլեշմոբով թե լողով՝ կանչո՜ղ․․․
[youtube https://www.youtube.com/watch?v=EvyiVhwstQI?controls=0&showinfo=0]
Դավիթ Բլեյանի առավոտյան ընթերցարան
- Աղվեսների դրախտ․ արտասովոր գյուղ Ճապոնիայում․․․ Դուք դեռ մեր Ագարակում ինչե՜ր կտեսնեք․․․
- Այս հանգստյան օրերին երկրաբնակները կարող են տեսնել լուսնի կիսաստվերային խավարում․․․ Ղափամայով այնպես չտարվեք, որ բաց թողնեք, սեբաստացինե՛ր։
- Ինչու լուսացույցն ունի հենց կանաչ, կարմիր, դեղին գույները․․․ Սիրանույշը հենց այն աղջիկն է, ով շփոթվեց, հենց հետաքրքրվեցի ֆիզիկայի առարկայի օլիպիադայից․․․ Պարզվեց՝ ինքը չի մասնակցել․․․ Իր ընտրությունն է՝ ինչպես ֆիզիկան՝ այս նյութով, այնպես և օլիմպիադան․․․
- Աղի բլիթ․․․ Սեբաստացի Անուշի բիզնես-նախագիծը Սեբաստացի մոլում․․․
Ղափամայի տոնին ընդառաջ դդմե կախազարդեր:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
# 932