Մելինե Մարտիրոսյանի Ջրվեժյան սպասված ֆոտոպատումին միացավ չսպասված, բայց նույնքան տպավորիչ ծաղկաձորյան բնապատկերը Արևելյան դպրոցի Հայկ Արշակյանի ու… գնդապետ Ալիկ Մինասյանի խոստումը՝ ապահովել անվտանգ-լիարժեք սպասարկում Անի Սարգսյանի ու լուսանկարիչ սաների «Ձմեռային Սևան» նախագծի իրականացման համար, որ դառնում է այսպիսով ավելի իրական-պատրաստված… Անին էլ՝ ողջ-առողջ… այս տարի էլ թռի-վռի անի, որ իր ընտրյալը վերջապես իր օբյեկտիվում հայտնվի, ձմեռով չէ, ամառով, թեկուզ ծովում, նավի վրա, երկնքում, թե ցամաքում…

Երբեմն շատ ենք փաթեթավորում և՛ ուսումնական նախագծի մեկնարկը, և՛ արդյունքները… Դե արի, հետևող, բացի-քանդի, որ հասնես շահառուին նախագծի`սեբաստացի սովորողին-ուսուցչին նախ և առաջ… Էն ֆիրմա, թանկ խանութից գնած փաթեթավորման նման… ափսոսդ գալիս է քանդես, բայց դե… չտեսնե՞ս՝ ինչ են բերել… ու հավանես-չհավանես… Իսկ այսպես ներխուժեց մեր սեբաստացիական աշխարհ մի 21 տարեկան իսկական թուրք ուսանող՝ Ահմեդ Թունչը, ապրեց մեր ուսումնական հունվարյան ճամբարում, ապրեց, լսո՞ւմ եք, իրական-բայց չփաթեթավորած-ոչ արհեստական կյանքով Բանգլադեշի մեր կենդանության մեջ… և արդյունքը որքա՜ն ուրախ-շոշափելի՝ տես-լսի-միտքդ զուլալի, TV Սեբաստացիում, Լուիզա Ավագյանի այս հարցազրույցում… Այսպիսի հեղինակային ծրագիր, որտեղ ոչինչ չի խանգարում, որ մարդ մարդուն գտնի, մարդ-մարդու մասին, իր գործի մասին պատմի, տարածի…

«Պուճուրիկները». լուսանկարները՝ Սոնա Թալունցի։

Ինչպես հունվարյան ճամբարի մասին… Հլը ծնողներին հարցրեք… իրենց կյանքն են պատմում-պարտադրում, հասարակություն կոչվածը՝ իր ԶԼՄ-ներով, իշխանություններով, լուռ ու մունջ, մեր տան ակվարիումի ձկների նման… Որ մեջից նայես մեր այս հունվարին, ամենակենդանի-բաց-հետաքրքիր ուսումնական հարթակն է աշխարհում, 2017-ի մեկնարկին… Ես Մարիամ Մարտիրոսյանին եմ լսում. ճամբարը իր համար է  ստեղծված…

Ինչպես մեր վաղվա դպիրյան՝ դպրություն տարածելու ֆլեշմոբը՝ իր դպրոցական-ընտանեկան կազմակերպմամբ։ «Դպիրն» ու դպրաստեղծը՝ Սեբաստացին, առերեսվում են տանը, դպրոցում, փողոցում, համացանցում, ու առիթն էլ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է։ Շնորհավորենք մեկմեկու, ու մեր նվերը թող այս տպավորիչ ֆլեշմոբը դառնա։

Մեր մանկավարժությանը ինտերնետ-մեդիայի հաղորդած ինքնաբավությունը շոշափելի փաստ դարձրեց մեր սեբաստացիական աշխարհը… Թե չէ՝ իրենք ու իրենց եթերը՝ կուզեն շուռ կտան քո վրա. թվում է՝ կաս, եթե անգամ կաս, կաս իրենց գույներով-փաթեթավորմամբ։ Կարող է և չլինես… Համարյա կենսաստեղծ Աստծո նման… Իսկ Դուք Լիանա Մկրտչյան, Լիլիթ Հովհաննիսյան դաստիարակչական զույգին նայեք, Արևելքի իրենց անկյունում իսկական ձմեռային հեքիաթի կյանքով ապրում են, մի ամենասովորական պլանշետով քաշում-անցնում օրվա վրայով ու գցում մեդիաաշխարհի իրական youtube… Շնորհակալ եմ, աղջիկներ, ինչքա՜ն ուրախություն ստացա…

Մի անգամ էլ Դավիթ Բլեյանի հետ նայեցինք։
— Քանի՞ տարեկան են, պապ, հարցնում է։
— Երկուսից չորս տարեկան, Դավիթ։ Հիշո՞ւմ ես քո խումբը։
— Չէ, կուկուներին չեմ հարցնում, այ, իրենք,- ցույց է տալիս դաստիարակներին։
— Իրենց տարիքն եմ ասում, էլի, Դավիթ, չե՞ս տեսնում՝ չափերով տարբեր, բայց նույն տարիքի չե՞ն…
— Հա, նույն տարիքի են. քո բոլոր դաստիարակներն էլ 2-4 տարեկան են կամ 5-6՝ ընկեր Մելինեի նման, որ մեծանում է…

Մի նոր, «Դաստիարակ-ուսանող պարտեզում» նախագծի հարթակ է այս օրերին թափով կառուցվում Քոլեջում՝ «Աիդա Պետրոսյան» անունով-հիշատակով կենդանի. բացումն էլ՝ փետրվարի 21-ին, տեսեք օրացույցում։ Սյուզին, Նվարդը, Աիդայի ճնճուղ ուսանողների, կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների հետ իրարանցում են առաջացրել։ Հասցնելու խնդիրը չէ, այլ հարթակի պատշաճ գործառական-բազմաբնույթ լինելու, ինքներս մեզ նոր գործերով զարմացնելու…

«Ձմեռային Երևան»  լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։

Իսկ նույն հարթակում, հարևանությամբ՝ հարթակ հարթակի կողքին, կրթահամալիրի գեղեցկության սրահի վերաբացումն է. ես, Սյուզին, Քնարիկը, Նվարդն ու Կարինե Մացակյանն ենք խոստանում, մեկ էլ Շողիկը Պողոսյան, առանց Գրիգոր Խաչատրյանի… Իր միջանցքով, աստիճանավանդակով, Փիրուզ-Աղավնիի 6 տարեկանների աշխարհ, վար ու վեր հարթակներ տանող… Անկասկած՝ ամբողջական։

Տիկին Աիդան։

Շուշան Բլեյանն ամեն օր ինձ համար Մոցարտ է կատարում, իմ Iphone-ում նրա կիսամյակային հաշվետու ելույթի տեսագրությունն է։ Ամեն օր Մոցարտ եմ լսում`«Տիտոսի ողորմածությունը» օպերայից Վիտելիայի  արիան Շուշանի կատարմամբ: Ինչո՞ւ չի թողնում դնեմ իմ օրագրում կամ ինքը բաց թողնի այս հարազատ ձայնափաթեթը Յութուբում՝ չի էլ բացատրում: Դե, ես էլ ձևը գտել եմ, հո մենակ չեմ լսում-նայում, բարձր միացնում եմ: Չի էլ ոգևորվում Շուշան քույրիկն անգամ Դավիթ եղբոր նոր շնչառությունից՝ լող՝ ավելի ու ավելի ինքնուրույն-խորը, տեսեք-տեսե՜ք ինչպիսի հետազոտական գործունեություն, ծիածան, կամ սեբաստացի ծեսի ինչպիսի գովազդ իր դդմանկարչությամբ: Նոր դպրոցի Արեգ Հակոբյանի շաբաթվա օրագրով է՞լ չես ոգևորվում, Շուշան ջան: Որքա՜ն սպասում է փոխանցում մեզ իր կիթառով առաջին համերգի՝ ներքին դրամատիզմ, ոչ միայն առաջին պարապմունքի, այլև սեփական կիթառն ունենալու ուրախություն, որ մարդ Ձմեռ պապ է դառնում, որ դրամատիկ վիճակը լուծում ստանա: Այսպե՞ս է թատրոնում, Քնարիկ Ներսիսյան, սցենա՞ր չէ Արեգապատումը մի ուսումնական սերիալի: Ես անհամբեր սպասում եմ իր եղբայր-մեր հերոս Հայկի հետ հանդիպմանը, ինչպես էս «Թատրոն» ուսումնական բլոգում՝ նոր ֆիլմի-մեդիափաթեթի, ինչպես «Հարթակային» անցուդարձին: Թափո՛վ, սիրելիներ բոլոր կարգի, խմբով նախագծային, անհատականությունը սեբաստացու, ձյան տակի ծաղկի նման, երկար չի մնա…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#928

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝

Ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ…

Պիկասո՞ն… չէ, ամեն օր հանրահայտ դարձող մեր ութերորդցի Նանոր Հովհաննիսյանն է ասել, ես նրա բլոգում եմ կարդացել-կարդում-կկարդամ… Պիկասոյին ու այս շարքում մյուսներին էլ ես ո՞նց կհանդիպեմ-չեմ հանդիպի, եթե ոչ Նանորի ու

Արևմուտքի ճանապարհի իմ հերոսը օրվա

Սիրում եմ այս քայլքը՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերնանցումով, Բ-4 թաղամասի մանկական այգով-պուրակով կրթահամալիրի Արևմուտք․․․ Ի՜նչ կյանք է եռում, ինչպիսի՜ զարգացումներ, հանդիպումներ դեպի դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ ձգվող բոլոր կարգի ու տարիքի