Ա՜յ քեզ Հայկուհի՝ օրագրով, օրվա հիացումով, հերոսով․․․ Պեստալոցցին կնախանձեր․․․ Հիմա՝ այսօր, ուռա՜, առտու 5-ին մոտ, ես մոտենում եմ վերջապես ավազանին՝ խոհանոցի լվացարանին, իմ գրի-խոհի-ընթերցումի-ծեսի ջուրն էլեկտրական թեյնիկի մեջ լցնելու, ես խնամքով մաքրում եմ ավազանն ու թեյնիկը․․․ Այդպես վարվում եմ և աղբյուրին, երևանյան ցայտաղբյուրին մոտենալիս, շուրջը մաքրում եմ․․․ Մինչ այս հասցրել եմ բնակարանով մեկ քայլել ու քայլել այնքան, որ պատմեմ ձեզ իմ օրը, գլխավորը, որ ուզում եմ որպես Տիար փոխանցել․․․ Հիմա հարկ կա կում-կում, տող-տող, Տիարի աշխատանք է-օր է-ապրում է, ընթերցողին փոխանցելու․․․

Կրթահամալիրը մի խմելու ջրի ավազան է, որ հարկավոր է, շրջանավարտ, միշտ մաքուր պահես, չգիտես՝ երբ կվերադառնաս. թող ուրիշներն օգտվեն, որ միշտ մաքուր լինի այոց-յուրաքանչյուրի համար՝ պարտեզի երկու տարեկան սանից սկսած, նոր մանկավարժական աշխատողի, հագուստի մոդելավորման Թերեզի թե հայերենի Լիլիթի նման․․․

Ձմեռային հեքիաթ…

Հյուսիսային դպրոց, լուսանկարները՝ Տաթև Աթոյանի

Շրջանավարտը՝ և՛ Մարմարյա սրահում երեկ առավոտյան տասներկուերորդ դասարանցիների մի խմբով կանգնած, ասենք, Էմմա Իսախանյանն է, ում խոհերը կարդացի՞ք, և՛ Շուշան Բլեյանը, որ Հայաստանինց դուրս հարյուրավոր սովորողների նման ինչ-որ պարբերությամբ վերադառնում է (կարող է վերադառնալ), և՛ բանակային ծառայություն կատարող, ասենք, Ավետիսը՝ Հարությունյան․․․ Ես խոսում եմ կրթահամալիրում իր ուսումնական-աշխատանքային կյանքի մի շրջանն անցկացրածի մասին, ով, հիշեք Գրիգոր Խաչատրյանի ձևակերպումը, չի եղել սոսկ, այլ ապրել է, ու կյանք է, յուրաքանչյուրիս ազատ-հարկադիր-մոլորված ընտրությամբ, անցնում է մի այլ շրջան, չի կորցնում իր կապը-խոհը, անելիքը ու կվերադառնա մի կարճ շրջան հետո՝ ասելիքով-անելիքով, ինչպես իմ-մեր Շուշոն․․․ Ահա այսպես հուզիչ է ինձ համար այսօրվա համերգը՝ համով երգը, համ էլ երգը, երգի համը․․․ Շուշանը պայծառ հումոր ունի. միշտ չի լքում․․․ Երեկ Կենտրոնում մաեստրո Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչականի փորձից հետո․
— Պապ,- ասում է,- «Զվարթնոց» օդակայանում, անձնագրայինում թող գրանցեն բոլոր Երևան իջնող ուսանողներին ու տեղեկություններն ուղարկեն քեզ․․․
Պատկերացրի՞ք, Երևանով մեկ, Հայաստանով մեկ, ասելիք-անելիքով, զուլալ ջրից խմելու ավազանը դրա համար մաքրելու կարող-պարտական հարյուրավոր շրջանավարտներին․․․ «Կենդանի Հայաստան» կամ «Հայաստանը՝ մաքուր ավազան» նախագծով կապվում են․․․

Խոսուն աչքեր…

Հյուսիսային դպրոց

Դավիթ Բլեյանը երեկ իր որոշմամբ արթնացել-պատրաստվել, միայն տեսեք՝ ի՜նչ հավեսով է տանից դուրս, դպրոց-ճամբար գնում, ուսապարկի մեջ ինչե՜ր է դնում․ վիշապ է ու գնում է վիշապների ջոկատ․․․ Իսկակա՜ն վիշապներ․․․

Իրար հետ խոսելով՝ առավոտյան 8։20-ի մոտ շենքից դուրս ենք գալիս, մայրիկ Արմինեի մեքենայի ուղղությամբ քայլում ես ու Դավիթը Բլեյան…վիշապը…
— Վիշա՛պ, ա՛յ վիշապ…
— Ես քեզնից չեմ վախենում…
— Ո՞նց, Դավի՛թ, նշանավոր Աշոտ Բլեյանից, քո հայրիկից, կրթահամալիրի Տիարից չես վախենո՞ւմ…
— Չէ, չեմ վախենում, պետքս չէ, իմացա՞ր…
— Մայրիկից էլ չես վախենո՞ւմ:
— Չէ, չեմ վախենում: Ընկեր Մարինեից էլ չեմ վախենում (ընկեր Մարինեն Դավթի դաստիարակն է)..
— Է՞լ…
— Դինոզավրերից էլ չեմ վախենում, պա՛պ…
— Իսկ ուզո՞ւմ ես, որ քեզնից վախենան…
Դադար… Խորամանկ, նշանավոր ժպտում է: Մեքենայի դուռն եմ բացում, նայում է ինձ… ու.
— Հա, լավ կլիներ…
Դադար…
— Մեր խմբի Վիլյամը, Ալեքն ինձնից վախենում են:

Լիլիթ Բլեյանն ինձ առիթով նվիրել է հայտնի Անդրեյ Մաքսիմովի մանկավարժական հրապարակումները: Սկսեցի հետաքրքրությամբ կարդալ… Պեստալլոցիի՝ իմ ուսուցչի ծննդյան առիթով Աշոտ Տիգրանյանն ուղղորդեց վերադառնալ… Փորձեմ:

Ճամբարային ճամփորդություն:

Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի

Չնայած նույն Աշոտ Տիգրանյանն իր «Այլընտրանքային պատմություն» ու էլի նախաձեռնություններով, սենսեյ Հայկուհին իր «Օրագրով», նախագծային ուսուցման յուրաքանչյուր մասնակից՝ սովորող թե ուսուցիչ՝ տաղանդի հանքերի բացահայտումներով, իմ՝ իբր ունեցած ժամանակը ուրիշ տեղ կտանեն: Եվ ճիշտ կանեն: Իմ շրջայցը երեկվա  Միջին դպրոցի նախագծային խմբերով հենց խնդիր ուներ Մարգարիտին և իր գործընկերներին՝ սովորող թե ուսուցիչ, ցույց տալու, որ հունվարով նախագծային ուսուցումը չի ավարտվում. մեկնարկում է մեր մանկավարժության նոր տարին, Պեստալոցցուց լավ չեմ ասի.

Աշխատանքը սովորեցնում է արհամարհել այն բառերը, որոնք կտրված են գործից, որպեսզի փոխենք մարդկանց, նրանց պետք է սիրել: Ազդեցությունը մարդու վրա համեմատական է նրանց նկատմամբ սիրուն…

Արդեն մեքենայի մեջ լուրջ-լուրջ զգուշացնում եմ Դավթին.
— Չբռնեք խժռեք-կուլ տաք ընկեր Մարինեին․․․
Միշտ սիրտս ցավում է այս փխրուն, մայրս կասեր՝ աչքերիս առաջ խլսող աղջնակի համար․․․ Ես չեմ պատկերացնում՝ ի՜նչ ուժ է այս նրբիկի մեջ, ինչպես է օրն ապրում՝ երեկ՝ վագրանոցում, այսօր՝ այս բազում վիշապ դարձածների հետ․․․
Դավիթը թե՝
— Պապ, ոչինչ էլ չենք անի, ընկեր Մարինեն վիշապուհի է․․․
Ու ես հիշում եմ Լիլիթ Բլեյանին՝ Սոնայի մայրիկին, որ այնքա՜ն լավ գիտի իր հրեշտակի հետ ապրող դասվար Աշխենի, դպրոցի հարգը․․․ Լիլիթ մայրիկը՝ միշտ խստապահանջ ինքն իր նկատմամբ, ու միշտ կրթահամալիր-ավազանը մաքուր պահելու, կոնկրետ ուսուցչի նկատմամբ հոգատար լինելու ռեժիմում․․․

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 903

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարի ջան, լսիր ինձ, պատմում եմ…

Մահն այս ի՜նչ եղավ, զոռբա այսքան, որ գտավ Մարիին կյանքով-գործով լեցուն մի շրջանում, բաց չթողեց, տանջեց՝ քիչ է, ու տոկուն, զարմանք առաջացնելու աստիճանի տոկուն մեր սիրելիին փորձեց՝ քիչ է, հաղթեց…

Իմ օրվա գիրը՝ որպես օրվա ճամբարային խճանկար

          Լողափնյա պարտեզ: Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւելյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Քրիստինե Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւմտյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Ծաղիկ Գասպարյանի: Լողափնյա ճամբար Հարավային դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Արեւիկ

Մեդիայում, ինչպես Խորենացի փողոցում

Կիրակի է։ Դավիթ Բլեյանը երրորդ օրն է վատառողջ։ Մենք պիտի այցելենք Լիլիթ Բլեյանի ընտանիքին, Պտղնիի ամառանոց` Սոնա Հովհաննիսյան թոռնուհու ծննդյան օրվա մեր հիացմունքի ցույցի․․․ Սոնան, երեկ մանկական սրճարանում իր ընկերների հետ