Վարդուհի Սիմոնյանի շնորհիվ ներգրավվեցի «Ստեղծագործական Հայաստան 2016» մեդիանախագծին․ սրանով Օրագրերի օրագիր՝ 2016-ի իմ գրերին հարցաթերթիկով անդրադառնալու հնարավորություն ունեցա․․․ հետաքրքիր զբաղմունք էր, մենակ մարդու գործ չէր․ ինձ օգնեցիք, շնորհակալ եմ։

Իսկ իմ սիրելի Վարդի՝ հայագիտական թեքումով դասարանի շրջանավարտի հետ, կարոտ-սիրալիրություններ փոխանակելու և իմ գրառումներում կորած (անանուն) տողերի հեղինակին գտնելու հնարավորություն ունեցա․․․

Փիլիսոփայություն ուսումնասիրել պետք չէ, մի բանին որ երկար նայես, դու էլ ամեն ինչ կիմանաս․․․
Մի բանի որ նայում ես, ստիպված ինքն էլ քեզ է նայում, ու դրա վերջը սերն է․․․

Ահա այս տողերը գրառել էի առանց հեղինակի ու մոռացել հեղինակին․․․ տարի՞ք է․․․

Մեդիանախագծին հետևում էի ու․․․ լավագույն հրապարակումներ շարքում հանդիպեցի Վարդի «Հավաքական անգիտության համախտանիշ, դուք էլ անթերի չեք» 28․09․14 հրապարակմանը․․․ Ոնց որ առաջին անգամ կարդայի այս «անթերի» ստեղծագործությունը․․․ Անթերին, ասել եմ, Չարենցի տողից է` «բերել ես երգ անթերի․․․», Կոմիտասի հիշատակին նվիրված «Ռեքվիեմից»։ Կարդացե՛ք Վարդի այս հրապարակումը։

Արմինե Թոփչյանին եմ շնորհակալ  իմ 2016-ի գիր-գրոցը, որպես օրագիր, ընթերցողին ներկայացնելու համար։ Սրանով ես չեմ խանգարի կրթության մեջ իմ գործընկերների, արժեքավոր, իհարկե, «Ստեղծագործական Հայաստան 2016» մեդիանախագծով անդրադարձին ծանոթանալու։

Մեծ քրոջս  կողքին խամրո՞ւմ, թե՞ պայծառանում են աստղերը բոլոր։

#895

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Գիրն իմ կպչուն՝ այս սարդոստայնի պես․․․

Իմ շատախոսությունը ես չեմ հավանում․ հետո մնում է իմ ականջներում, մինչև ջնջվում է․․․ անախորժ կյանքի ժամեր եմ ունենում ականջներումս մնացած աղմուկի հետ․․․ Դավիթ Բլեյանը երեկ, Ռոզալիա ավագ ազնվական հարսիս ճանապարհման

Նոր ուղի քաղաքացիականի համար՝ հատուկ

«Ցտեսություն» ուսումնական նախագծով կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 2021-ի շրջանավարտների հետ իմ հանդիպումները, սովորողի ընտրությամբ գործունեության խմբերով, Մարթա Ասատրյանի ու Լուսինե Սարգսյանի որոշած օրացույցով շարունակվում են։ Լավ է, որ միջոցառում չի դառնում՝ անջատ մեր