Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է անվրեպ, որովհետև անգամ հինգհազարամյա քաղաքակրթությունը կարող է փոշի դառնալ, եթե այն չի դիմանում ժամանակակից կրթության նոր չափորոշիչներին, չի ներբեռնվում  տեխնոլոգիական կրթության նորագույն  մոդելներով:
Մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն կարդալ հենց այդպիսի կրթական հաստատություններ ստեղծած  հեղինակների, հայ գուրուների  տարեվերջյան բաց տեքստերը: Մեր այս նախաձեռնությանը սիրով արձագանքել  են նաև սփյուռքի կրթական գործիչները: Շնորհակալություն, համագործակցության համար:

Աշոտ Բլեյան. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

1. Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:

2015-ի մասին հարցին ես պատասխանել էի՝ քաղաքականացող փողոցը… Սրա զարգացումը 2016-ին կլիներ վախի հաղթահարումը, որ, ցավոք, այդպես էլ չվերածվեց հակաբռնության պարտադիր գործողության… Ապրելով պիտի փոխես, ոչ թե դրվագներով-ինքնազոհությամբ-ֆոկուսով, այո՛, հայացք, հարթակ պիտի փոխվի… Առանց կրթական բաց համայնքների, նրանցում իրականացվող շրջակա միջավայրի բարելավման-կենդանացման ուսումնական նախագծերի՝ քաղաքով, հանրապետության ողջ բնակավայրերով մեկ հնարավո՞ր է ակտիվացնել մարդուն, բնակչին… Առանց իրար արձագանքելու, իրար փոխանցելու-տարածելու՝ ճանաչելու համար համատեղ մեր ապրածը՝ հնարավո՞ր է հասնել հոգնած, անջատված, իր հոգսերով տարված մարդուն:  Կրթահամալիրի մեր Բանգլադեշում մենք սովորեցինք անընդհատ ավելի ու ավելի բաց-ներառական, միով բանիվ, հարմար-մարդկային մեր աշխարհին, սիրեցինք-յուրացրինք այն… Իմ ջանքերը, իմ օրն ավելի ու ավելի շատ է ուղղված հողի ու նրա մարդու՝ մեծ ու պստիկի, այս բնական-պատասխանատու կապի վերականգնմանը: Այնպես, որ հողը ծաղկի, շնչի, ծնունդ տա տարին տասներկու ամիս…
Իրադարձություն չէ՞, այն էլ՝ հասարակական-քաղաքական։

2. Ո՞րն էր 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը

Որպես մշակութային իրադարձություն, որը շարունակական ազդեցություն ունի, առանձնացնում եմ Արթուր Շահնազարյանի «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը, այդ թվում՝ և Շարական խազագրեալ-ը՝ խազերից վերածնված միջնադարի տասներկու շարական և նույն շարականների բանավոր պահպանված օրինակները Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, Արթուր Շահնազարյան «Կոմիտաս»-ը՝ հրապարակված պետական պատվերով, «Հազար ու մի խաղ» երգերի ժողովածու, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից 2014-ից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը Հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակից թվային ձայնադարանը։ Դրանց կողքին դնեմ նաև «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծով կրթահամալիրի գործունեությունը հանրակրթական, որպես մշակութային ֆենոմեն, որ հանդգնում է հասարակական անճաշակության դեմն առնել, վիրուսազերծել«Կոմիտասը բնության հրաշքներից է»,- ասում է Մարտիրոս Սարյանը։ Սա մեր օրերում հաստատման կարիք ուներ։

3․ Ո՞րն էր 2016թ.-ի ամենախոսուն գիրքը

Ես շարունակում եմ իմ ընթերցողական ճաշակը, ծավալը և ուղղությունները վստահել mskh.am-ին. ուսումնական բլոգներով, իմ էլ. փոստով է որոշվում-ուղղորդվում-պարտադրվում՝ ինչ կարդամ, որի համար, իհարկե, շնորհակալ եմ մեր մանկավարժության ստեղծագործական հավաքանիին՝ իր հետազոտող ուսուցչով, տարատարիք սովորողով, ծնողով, մեր մանկավարժության բարեկամով. սիրում ենք կրկնել մեր հեղինակային երրորդությունը՝ մոբիլ, ստեղծական ու համերաշխ։ Օրագիրս հիշեցնում է, որ 2016-ին ամենաշատը թերթել եմ Գուրգեն Մահարի, Եղիշե Չարենց, mskh.am-ի «Դպիր»-ում ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժության-հոգեբանության-փիլիսոփայության-հասարակագիտության-գեղարվեստի՝ մեր ուսուցիչների թարգմանությունները…

4. Ո՞րն էր 2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը

Շուշան Բլեյանի կարոտը ինձ մեկ շաբաթով տարավ Վիեննա. գիտեք՝ իմ պայծառ, եռանդուն ուսանող աղջիկը՝ մեր շրջանավարտը, դեպի օպերային բեմ ճանապարհն է հաղթահարում Վիեննայում, իրեն բնորոշ համառությամբ, շնորհքով… Շուշանը մեզ Վիեննայում տարավ Գուստավ Կլիմտի ցուցասրահ ու հանդիպեցրեց Ադել Բլոխ Բաուերի, նրա ու Գուստավի սիրո մասին ֆիլմին։ Ու գնա՜ց շարքը Երևանում՝ Ռոդենի ու Կամիլայի սիրո պատմությունը… Ամենատպավորիչը այս շարքում՝ «Մոդիլյանին»՝ Մոդիլյանիի ու Ժանի սիրո պատմությունը։ Դուք գիտե՞ք՝ ինչ է իսկական սերը… Ժանի՝ հերոսուհու դերակատար Էլիզա Զիլբերշտեյնի ձայնը հիմա էլ քո այս հարցի հետ եկավ…

5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016-ի իրար հաջորդող ելույթները: Հայաստան այցի ժամանակ, որն ինքը անվանեց ուխտագնացություն, որը մեզ համար հնարավորություն էր լուսանցքից դուրս գալու, կարճատև թեկուզ, բայց աշխարհին այլ նկարագրով ներկայանալու, բացի հայ-ադրբեջանական թշնամություն-ռազմական հակամարտությունից, աղքատությունից… Պապի թողած խաղաղությունը մնա՞ց մեզ, պապի խորունկ, նշանառու խորհուրդները դիպա՞ն մեր սրտերին, մնացի՞ն մեր մտքերում, որ գործողություն դառնան, փոխեն մեզ, մենք էլ՝ մեր կյանքը…
Եվ որպես շարունակություն՝ «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարում Պապի ուղերձը, որ կրթահամալիրի անգլերենի ուսուցիչ Յուրա Գանջալյանն ամբողջական հայերեն թարգմանեց իմ խնդրանքով, իրեն բնորոշ մասնագիտական բարեխղճությամբ։
Որ համ պապը չնեղանա, համ էլ սեբաստացիական մեծ համայնքը մեր, գուգլ-Բանգլադեշի ընտրությամբ՝ իմ հերթական 860-րդը համարում եմ հրապարակային ամենահնչեղ ելույթ։ Ով համաձայն չէ, մեծ ընտրություն ունի, թող ընտրի 2016-ի իմ օրագրից՝ 543-րդից սկսած …

6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը

Ամենանեգատիվը Բերանն արնոտ Մարդակերը… սիրիական պատերազմն է՝ իր բերած անօգնականությամբ, մի ամբողջ ժողովրդի ու քաղաքակրթության ցուցադրական կործանումը բոլորից աչքի առաջ։ Դրան ես անդրադարձել եմ։ Եվ հեռու է մինչև մարդը մեր ճամփան…

Պոզիտիվը՝ Երևանի Բանգլադեշը լանջաղբյուրի վերածելը՝ որպես խորհրդային ժառանգության ֆիզիկական միջավայրի և նրա պարտադրած անհաղորդության հաղթահարում, որ պիտի ստեղծի նոր մշակույթ, նոր միջավայր։ Ամենօրյա ակտիվ, առավել ակտիվ վիճակն է հանրային թմբիրի անշարժության, Հայաստանը բռնած յոլայի հաղթահարման մեթոդը. ասել եմ ու կրկնում եմ…

7. Մասմեդիա2016-ի ամենաազդեցիկ հրապարակումը

Իմ մասմեդիան՝ իմ օրագրի ընթերցարանը փորձել է աջակցել հայաստանյան մասմեդիայի տարածմանը, ազդեցիկությանը։ Որ պրոֆեսիոնալ լրագրողներով ճակատ չկազմեք իմ դեմ… գրող Արամ Պաչյանի «Քաղաքագրությունը» «Հրապարակ»-ում, և մեր ֆիլիպինուհի հմայիչ հարս Արիանա Կաոիլիի «Ճամփորդի» «Խմբագրի անկյունը»։
Իսկ իմ ընկերներն առանձնացում են իմ բլոգում 2016-ի իմ հրապարակային ելույթ-զրույցներից, ես եղել եմ, ես կամ, Նոր ուղի, Բացարձակ արժեքների մասին Արմեն Շեկոյանի հետ իմ զրույցը

8.2016թ-ի ամենասուր հումորը

Անցյալ տարի ինձ փրկող ընկերս այս անգամ անհասանելի էր, թե՞ հումորի տրամադրություն չուներ. կրճատումներ են պետական ապարատում… Ես էլ՝ ուշ ծիծաղող, անեկդոտը վատ մտապահող, բերանացի վատ փոխանցող։ Փոխարենը՝ ինչքան ասես՝ հումոր կգտնեք իմ օրագրի հինգ տարեկան հերոս Դավիթ Բլեյանի խոսքում։ Երկու օրինակ՝

— Դավիթն Արմինե մայրիկի հեռախոսով գիտական տեսանյութեր է նայում՝ աստղագիտություն, մաթեմատիկա, երկրաչափություն, ֆիզիկա…
– Մա՛մ, որտե՞ղ ես, ձա՛յն հանի… Ռուզան մորաքույրն է զանգում, կմոտենա՞ս, թե՞ պատասխանեմ քո փոխարեն… Գիտեմ՝ ինչ եք խոսելու…
– Աստված քանի՞ տարեկան է…- մայրիկին է դիմում Դավիթը:
Շփոթված մայրիկը՝
– Չգիտեմ, Դավիթ, որտեղի՞ց իմանամ…
– Չգիտես՝ հարցնեիր, իմանայիր…

9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ

1․ Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…
2. Բա՛ց թող երեխայի ձեռքը, որ հետևից … չհասնես… Երեխան իր ճամփով գնա, մեզանից առաջ անցնի ու իր բարձունքներին հասնի…
3. Կերակուրը միշտ ավելցուկ է տալիս, հետաքրքիր զրույցով լցրեք ձեր ժամերը, նաև հացի սեղանի շուրջ…

Աղբյուրը՝ tert.am

«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան 
Արթուր Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրահայտ դարձեք ձեր գործերով, մի-մի Բլեյան եղեք, ու ես՝ ձեր ընկերը, միշտ օգնական…

Իմ լավագույն տեքստերը, ոչ մի երևի, ստեղծվում են հեծանվի վրա՝ Ծովակալ Իսակովի պողոտայի տուն-Բանգլադեշ-տուն անցումներում, իմ հայտնագործած հարթակներում, պատմել եմ, չէ՞, երբ ես ինքս ինձ հետ եմ ու խոսում եմ.

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով

Տեսեք` խոսքս ուր է գնում քաջ որսկանի գյուլի պես…

Կուրթանում իր ճանապարհին հանդիպած բոլոր կենդանիներից Դավիթ Բլեյանը կենտրոնացավ ձիերի և… խոզերի վրա: Ձիու հետ հանդիպմանը Սասունցի Դավիթը պատրաստվում էր ամեն օր` երկու տարի, յոթ ամիս, քսան օր շարունակ: Հանդիպումը