Շարունակե՞մ առակներով խոսել, նույնն է թե՝ ընթերցել չինական առակները` բացելով «Իմաստության արկղիկ»-ը․․․ «Ինչպիսի՞ գիտելիքներն են պիտանի» վերնագրով առակն է․․․Արդիական հարցադրում է․․․

— Ես պատրաստ եմ հինգ տարի ապրել այս անտառում։ Հինգ տարի կսովորեմ առավոտից մինչև երեկո։ Ձեզ կտամ իմ բոլոր փողերը, միայն թե սովորեցրեք ինձ վիշապներին հաղթել։
Անցնում են հինգ երկար տարիներ։ Այդ տարիների ընթացքում Չժու Պին-Մանը եռանդով սովորում է վիշապներին հաղթելու արվեստը և հպարտ-հպարտ կալվածքից կալվածք է գնում և իր ծառայություններն առաջարկում գյուղացիներին․․․
-Կարող եմ վիշապներ սպանել,- հպարտ հայտարարում է Չժու-Պին-Մանը։
Շատ երկար է ապրում նա, բայց երբեք վիշապների այդպես էլ չի հանդիպում․․․

Նոր տարվա սեղանը գտանք հարմար վայր` 12-րդ դասարանցիների պետական ավարտական մաթեմատիկայի, հայոց լեզու-գրականության, հայոց պատմության քննության այս թեստերը  լրացնելու համար․․․ բարձրագույն համալսարանական կրթություն, վստահեցնում եմ, ինքնուրույն ստացած Լիլիթ Բլեյանի, նրա ամուսին ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ․․․Այն թեստերը, որոնցով 2016-ի դեկտեմբերի 26, 28, 29-ին հազարավոր 16-17 տարեկաններ քննություն են հանձնել, մյուսներն էլ կհանձնեն 2017-ի հունիսին՝ պետական-դպրոցական, պետական-միասնական, որ ստանան վիշապ հաղթելու արվեստի յուրացման վկայական․․․
— Ինչի՞ համար․․,- շարունակ հարցնում էինք իրար։ Ասենք, կարողանում ես ճիշտ «պտիչկա» դնել այդ չորս հարցերից մեկի դիմաց․․․ Կյանքում՝ անձնական ու աշխատանքում, որտե՞ղ կհանդիպես․․․ Եթե կհանդիպեք, համեցեք, լուծեք․․․ Ինչո՞ւ այդպես էլ չեք փորձում, տարբեր վկայականներով-կոչումով մարդիկ, ու չեք արձագանքում…  Իսկ մեզ ուշադիր լսող 10-րդցի Արաքս Հովհաննիսյանին մի հարց էր հետաքրքրում․ կարո՞ղ  են իրենք այդ ապուշությունները հանձնել 11-րդ դասարանի վերջում, որ հանգիստ զբաղվեն իրենց գործերով․․․ իբր, մասնագիտական բուհի քննություններով․․․ Դրանք էլ վիշապ որսալու այլ թեստեր են, բայց գոնե մարդու ազատ ընտրությամբ, նեղ խմբի համար․․․  Այլ թեմա է։

Ձմեռային:
Ֆ
ոտոշարքը՝ Նունե Խաչիկօղլյանի:

Որտեղի՞ց այդքան չարություն, ա՜յ, օրինակ այսպիսի պայծառ աղջնակի, մեր Ավագ դպրոցի 12-րդցի Աննա Մաթևոսյանի կամ միջազգային ծրագրով Ամերիկա հասած Նելլի Հարությունյանի նկատմամբ․․․ Հին տարում-նոր տարում նույնն է զարմանքը իմ՝ ոնց սրա դեմ հասարակությունը չի ընդվզում անկախության 25-րդ տարում, երբ ունի հնարավորությունը դրա․․․

Ա՜յ, սա է պատը՝ այսպիսի զուբրիտը կրթություն համարող ժողովուրդը՝ իր գիտնականով արվեստագետով, նախարարով․․․ Վահե Հովհաննիսյանն ինձ է մեղադրում․․․ բա ո՞ւմ։ Պատի թեմայի զարգացումը իմ վաղվա գրում կարդացեք․․․ Ես, երեսուն և ավելի տարիներ այս պատին հանդիման, փորձել եմ խարխլել այս պատը մեր կրթական այլընտրանքով. բայց պատը, տեսեք, կա։ Հիմա մտածում եմ` հնարավոր է ազատվել այս պատից` վերացնելով բոլոր տեսակի քննությունները։ Զբաղվենք ուսուցմամբ, փոխանակ քննելու։ Գուցե այդ ժամանակ կջոկենք «վիշապ որսալու համար» տեղեկատվությունը մարդու կենսական կարողություններից։ Ու սովորենք, որ կարողանանք փոխել մեր կյանքը։

Իսկ Գրիգոր Խաչատրյանի այս մրցանակը- կոչումը-կաշառքը, հրապարակավ հայտարարում եմ, ընդունել չեմ կարող․․․ սկզբունքորեն․․․ Գոնե դու, ա՜յ տեղով մեկ մրցանակ, որ հայտնի ես որպես անկաշառ ընդդիմություն, գոնե քո մրցանակակիրներին խնայի, մի´ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ․․․  այս սևի-սպիտակի բաժանման նոր տարում․․․ Արժանի գործ եմ արել, տուր քո մրցանակը, չէ՞ որ այլ է, ինչպես դու ես որոշում, գործունեությունը․․․ Թե՞ դու մրցանակ ես տալիս, ինչպես իշխանությունը, մարդուն կաշառելու-հնազանդ պահելու համար․․․ Ինչո՞ւ այդ մրցանակը չի ստանում, ասենք, Արեն Շահնազարյանը՝ հաստատելով մի պարզ ճշմարտություն, որ «վիշապ վարժեցնողի» այլընտրանքի ստեղծման իր առաքելությունը կրթահամալիրը շարունակում է կատարել․․․

Լուսանկարներ Դիլիջանից:
Ֆոտոշարքը՝ Արաքս Հովհաննիսյանի:

Մնացին Դավթի օրվա գրառումները։

— Ես դարձել եմ տափաստանի գազան, բայց ոչ խոշոր․․․
— Ինչո՞ւ ոչ խոշոր, Դավիթ․․․
— Խոշորների կյանքը ավելի դժվար է տափաստանում, և՛ դժվար կթաքնվեն, և՛ դժվար կեր կգտնեն, որս կանեն․․․

— Դավիթ, ինչո՞ւ տան լույսերը չես հանգցնում․․․
— Հո բու չե՞ք, լույսով ապրեք․․․

— Պա՜պ, դու շատ ես երազում․․․ անընդհատ երազում ես․․․

Ֆոտոխմբագիր` Հասմիկ Պողոսյան
#894

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ…

«Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը: Իմը՝ արթնանալն ու քեզ սպասելը»,- ազատության իր «Շողակն» — ում գրում է սեբաստացի Թամին՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Թամար Աճեմյանը: Իմը՝ արթնանալն ու

Երբ տրտմությունն իրիկնային ցնդում է թիվ 304 պալատում 

Իրիկնաչափը 9-10-ի արանքում մեզ հարազատ դարձած բուժաշխատողի մատուցմամբ հայտնվում է բուժգործիքների սանդղակին, այս մութի մեջ այնքան խաղաղ տեղավորվում է, պարուրվում․․․