Առավոտյան իմ օրն սկսվել էր ժամը 08.00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ. քառօրյա ուղևորության էինք ճանապարհում Արցախ էկոհայրենագետների Մարթա Ասատրյանի 20 հոգիանոց խումբը՝ վրացերենի ուսուցիչ Ռինա Շագինյանի և մեր բնագիտության մայր Հասմիկ Նալբանդյանի ուղեկցությամբ… Նորից շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ սովորողների ապահով տեղափոխումը կազմակերպելու համար. սրանով մատչելի է դառնում Արցախը՝ յուրաքանչյուր սեբաստացու: Միացումն այսպես է լինում. չորս օր միջին ու բարձր դասարանների քսան սովորողներ կհյուրընկալվեն Ստեփանակերտի իրենց հասակակիցների տներում…
Զանգեց Արցախի կրթության նախարարը՝ մեր լավ բարեկամը. նոյեմբերի 2-5-ը մենք կհյուրընկալենք Արցախի մանկապատանեկան մշակութային ակումբին… Այսպիսի բանուկ կամուրջներ…
Ինձ էլ սպասում են Արցախում… անհամբե՞ր:

Հետո, ժամը 9.00-ին ես ճանապարհեցի Դիլիջան քառօրյա ստեղծական պլեների մեկնող Գեղարվեստի ավագ դպրոցի սաներին՝ սիրելի-սքանչելի Սոֆյա Այվազյանի, Գայանե Առաքելյանի, ավելի ու ավելի երևելի հանդես եկող քանդակագործ-դիզայներ Արա Թարզյանի հետ… Իսկական ուսումնական աշուն՝ Հայաստանով մեկ, Արցախում… Իսկ Մայր դպրոցում, տեսեք, սեբաստացի ուսուցիչներն են սովորում, մարզվում, գործում, պարում: Կենդանի դպրոցն այսպես է լինում. հասարակություն կենդանացնող դպրոց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի

Միացե՛ք ինձ որևէ կետում

Շաբաթ օրվան կրկնակի եմ սպասում հիմա. վայելք է առավոտյան, երբ դատարկ են փողոցները, հեծանվով անցնել Խանջյան-Իսակովի խճուղի-Բանգլադեշ ճանապարհը: Միացե՛ք ինձ որևէ կետում. ես հետաձգում եմ ճամփից թեքվելու, նոր աշխարհներ հայտնաբերելու

Իսկական շաքարաքլորի սպասում-վայելքով…

Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» աշխատությունն արձակուրդում գտնվող մայրենիի ուսուցիչ սեբաստացի Մարինե Ամիրջանյանը թարգմանել, mskh.am-ում երեկ հրապարակել, նվիրել է մեկ տարեկան որդուն՝ Գրիշա Իսախանյանին՝ մեր Միջին դպրոցի Նարեկի,