Ի՞նչ պիտի անեի ես երեկ առավոտյան 8։30, եթե չլիներ… հեծանիվը: Պիտի հայտնագործեի: Հո տանը, մայրս կասեր, պուպուի նման չէի՞ նստի-մնա… Պուպուն էլ միայն մո՞րս հայտնի՝ իր ստեղծած արարածն էր… Վա՜յ, մամ ջան, էսքա՜ն էլ տղան մորը նման լինի… Ո՛չ թաց փողոցը, ո՛չ Դավթի՝ մոր հետ համատեղ բայղուշությունը (տեղ չես հասնի, պա՛պ), ո՛չ իմ համառ հազը, ո՛չ Գերմանիայից հատուկ բերած գլխարկի անհետացումն ինձ չեն կանգնեցնի. երգով-վարգով կանցնեմ էս ճամփան… Անցա… Պլանշետս որ միացրած լինեի… Գրանցե՛ք։ Դե, քշի, էլի՛… Հեռախոսը ցած դիր, ա՛յ… Հլը էս ….-ի ծխախոտը… Տո՛, հարգանք ունեցիր հեծանվորդի նկատմամբ, ա՛յ… Ի՞նչ ա, այ ընկեր, ինչի՞ ես ղժղժոցդ գցել… Ու ինքս ինձ՝ էս անճոռնի պատերի՞ն երբ ես հասնելու,  ա՛յ անմահԹե ո՜ւր եմ շտապում… Դու հասել ես, Բլեյան, էս է քոնը… Ա՜յ քեզ աշխարհ… (Սեյրանի բարձոունքին)… Մեր կրթահամալիրը՝ մեր մանկավարժությունը, կրթահամալիրի Բանգլադեշը, հիմա ստեղծվել է այդպես, որպես այլընտրանք, ելք փակուղուց, վիճակից:

Արծաթե թիթեռնիկներ՝ պոկված կապույտ երազներից…

Եռամարտի (վազք+հեծանիվ+վազք) անդրանիկ առաջնության բերած խանդավառությունը… դիտորդի, գոռում-գոչյունով սոսկ ոգևորողի դերն ինձ չեն պարտադրի. ես պիտի Ագարակով աշխատանքային պտույտ անեմ… Նույն այդ ժամանակ Էդմոնդ պարտիզպան-կազմակերպիչը միայնակ Ագարակի գլխավոր մուտքի պտղատու երիզի հողն է պատրաստում, կոմպոստացնում… Ա՛յ, մի քիչ քի՛չ գոռայիք, մի-մի բահ ու պատգարակ վերցնեիք… տնտեսությունում ամանորի հետ կապված որքա՜ն պռատ կա… Ո՞ւր է տոնական ծառը-շունչը… Բա ինչպե՞ս ենք էստեղ հին-նոր տոմարով հունվարյան ձմեռային խաղերն անցկացնելու… Մեր գլխավոր կենդանապահ ընկեր Կարոն ինչո՞ւ է նորից մենակ՝ ընտանի կենդանիների-թռչունների ապահով ձմեռանոցի հոգսերով… Է՜յ, հե՜յ, ո՞ւր եք սեբաստացի կենդանասեր-կենդանաբույծ-կենդանախնամներ…

Ագարակ-տնտեսությունում: Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Ես պիտի երկաթգծի եզրով, արևմուտք-հարավ մեր հայտնագործած այլընտրանքով հասնեմ հարավի դպրոց-պարտեզ… Գիտե՞ք, դպրոց առ դպրոց ջրհորդանների նոր ցանցի, տանիքների նորոգման մասին. էդ գործի ավարտն ո՞ւմ թողնեմ… Եվ ի՜նչ էին գոռում-գոչում եռամարտի ելքով վառվողները… Նորից սեբաստացիներով հավաքված՝ ամեն խումբ իր դպրոցի հին անո՞ւնն է բարձրաձայնում… Որ ի՞նչ, բա այլընտրանքը սրա, բա մեր հայտնագործած Անդաստանը՝ աշխարհի չորս կողմերով… Պատահակա՞ն է, որ մեր դպրոց-պարտեզներին Անդաստանի անուններ ենք տվել։ Արևելյան կողմն աշխարհի օրհներգություն թող ըլլա… Արևմտյան կողմն աշխարհի ծիլ ու ծաղիկ թող ըլլա… Հյուսիսային կողմն աշխարհի բերկրություն թող ըլլա… Հարավային կողմն աշխարհի (ու երբ թխեն հարսները հացը բարի) սիրերգություն թող ըլլա… Ողջ ճամփին ձեզնից բարձր, լսելի՞ բոլորին, հեյ ու ջա՜ն սեբաստացիներ, ես այս տողերն էի կանչում… Ու պլանշետս, կարծես, միացած է մնացել…
Ես պիտի մտնեմ ինձ անծանոթ, Հարավի դպրոցի ճամփին, երկաթգծից ներքև փռված գոմերը… Եղե՞լ եք այստեղ. խոշոր ու մանր եղջերավոր անասուն են պահում, ո՛չ արյուններ՝ աշխատավորի քրտինք է հոսում…

Արևմտյան դպրոց-պարտեզի ամեն օր լցվող մեղրամոմ-տոնի ծառը:

Ոչ, հայտնի դժգոհությունս… վաղուց հաղթահարել եմ… Ինձ այնքա՜ն հեշտ է գոհացնել. Դանիո արքայազնի նման ես կբավարարվեմ-կտեղավորվեմ ընկույզի կճեպում, միայն… պտղաբերում թող ըլլա… ծաղկի մեղրը փեթակներուն, Ոսկու ծովուն մեջ ցորյանին հավետ լողա թող գերանդին… Ամեն աստղե ցող կայլակի, ու ամեն հասկ ձուլե ոսկի…

Այդպես չէ, որ մեր աշխարհում որևէ պտղաբերում-գերանդու հարված վրիպում է իմ՝ ամենազբաղ Տիարի հայացքից… համեցե՛ք… և՛ Արևելյան դպրոցում մեկնարկած «Ձմեռային հեքիաթն» է իմը, և՛ Գասպարյան Քրիստինեի Ատիի օրագիրը… Ավելին, մենք հանդիպում ենք մանկավարժության լաբորատորիայում՝ 2017-ի հունվարյան ուսումնական շրջանին դպրոց-պարտեզների բնագիտատեխնիկական լաբորատորիաները հասցնելու խնդրով… Դրանից առաջ Մարմարյա սրահում ես հայտարարում եմ սովորողի, խմբի, դասարանի, դպրոցի ուսումնական աշխատանքում լրացուցիչ կրթության նոր բաղկացուցչի, նոր ծավալի առաջնահերթության մասին, ու վեցից տասներկուերորդ դասարանցիների համար օրն սկսվում է 8։45՝ ամեն օր, մինչև 9։15 Մայր դպրոցը հայտարարելով նախագծային ուսուցման հարթակ… Կազմակերպե՛ք, ինքնակազմակերպվելու ճամփով, դուք՝ ձեր կրթությունը, ձեր կյանքը կենդանի, որպես այլընտրանք: Այո, օրը սկսեք ինձ նման, արեք՝ ինչ ուզում եք, ձեր ուղին անցեք, սիրով արեք-գործեք-եղեք… Սիրուն այլընտրանք չկա… Չէ, չէ, մահն այլընտրանք չէ սիրուն, մահը հակառակն է, ոչնչացումն է… Իսկ ես ձեզ պատմում եմ հեծանվի հայտնագործության անհրաժեշտության մասին՝ որպես ստեղծականություն… ու մոբիլ՝ ասել է թե հեծանվով… Սիրահարները անմահությունն են վերանորոգում, այսպե՞ս, Ալիս…

Արևելյան դպրոցի «Santa Claus»-ների երկարացված օրվա խումբ:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

 

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 865

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակներում

Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում

Կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա…

Հանգստանալու լավագույն ձևը ճամփորդելը չէ՞։ Արձակուրդը հե՛նց դրա համար է՝ ճամփորդելու. ես արձակուրդի մեջ եմ, և բնական է, որ իմ օրը կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդություն է, ինչպես երեկ, ուրբաթ օրով․․․ Ու

Կյանքը հոսում է կրթահամալիրի Բանգլադեշում զրնգունով…

2018-ի միջնակարգ 12-ամյայի շրջանը կրթահամալիրի ավագ դպրոցում ավարտող Սոնա Բեզիրգանյանի համար ինքնաճանաչողության և ինքնարտահայտման միջոց է գրելը: Համեցեք Գեղարվեստի հարթակ՝ Սոնային լսելու-տեսնելու համար. շնորհակալ եմ, բլոգային ուսուցում, Սոնայի ու իր