Գերմանիա հնգօրյա աշխատանքային այցի ամենաուսումնական ազդեցությունը ես ունեցա Վիսմար քաղաքի PhanTechnikum-ում. պատմել եմ տեխնիկայի պատմության թանգարան –լաբորատորիայում անցկացրած ժամերի մասին… Բաց էի թողել-չէի պատմել նրա մի տեղում ծնված ուսումնական նախագծի մասին՝ հենց այսօր ներկայացնելու համար… Դեկտեմբերի 12-ին Դավիթ Բլեյանը բոլորում է իր հինգ տարին, իսկ այսպիսի իրադարձությունը պատշաճ արձագանք է ենթադրում… ու Դավթի ծնունդը Արևմտյան դպրոց-պարտեզում բնագիտատեխնիկական լաբորատորիայով՝ որպես մեր դպրոց-պարտեզների համար պարտադիր լաբորատորիաների առաջնեկ-կենտրոն, շնորհավորելու գաղափարը ծնվեց հենց թանգարանում։ Մինչ մեր միջազգային խումբը տեխնիկայի վերջին սրահում էր, ես նորից վերադարձա թանգարանի մուտքի խանութ-սրահ, որտեղ տեխնիկական-բնագիտական ստեղծագործության ամենատարբեր լաբորատոր հավաքածուների, խնդրագրքերի, փորձերի ժողովածուների մեծ տեսականի կար… Որքա՜ն հավաքածու կար՝ տեսականի հավաքեցի-գնեցի. մի մեծ ճամպրուկ եղավ՝ երկու հարյուր եվրո արժողությամբ… Ծավալը՝ մեծ, քաշը՝ թեթև, բերեցի-պահ տվեցի Դավթի մայրիկ Արմինեին… Բարեկենդանի համար է, ասացի, երբ Արմինե մայրիկն ինձ «շաշ» անվանեց…

Ահա, Բարեկենդանը եկել է… Երկու օր է ես ու Դավիթ Բլեյանի հորեղբայր տիար Գևորգը մտմտում ենք այս կենտրոն-լաբորատորիայի բացումը… Հորեղբայր եմ ասել, է՜, տեղով մեկ՝ նվեր։ Ուզում ենք լինի այնպիսին, որ մեր հինգ-տասը տարեկանների, բոլորի, յուրաքանչյուրի ամենագրավիչ զբաղմունքի ուսումնական միջավայրը դառնա: Տիար Գևորգն արդեն լրացրել է իմ հավաքածուն նոր գնված գործիքներով, տեխնիկական պիտույքներով… То ли еше будет ой-ой-ой… Ժամը 14.30 Արևմտյան դպրոց-պարտեզ համեցեք նվերով՝ ոչ անհատական, այլ նորաստեղծ լաբորատորիայի, Դավիթ Բլեյանի ու իր տասնյակ ու տասնյակ հետաքրքասեր ընկերների համար…
— Անակնկա՜լ,- բա՜րձր կկանչի-կանչում է Դավիթ Բլեյանը…

2017-ի մեր նախագծային ուսուցման հունվարը ստուգատեսային կլինի սրանով և հինգ-տասը տարեկան բնագետիկների համար… Այո՛, մենք պիտի կարողանանք որևէ առիթով մեր անհատական-ընտանեկան խմբային ուրախությունները-տոները՝ ծննդյան օր, մկրտություն, Ամանոր, հանրայնացնել՝ սրանով մեր ներդրումն ունենալով համերաշխ-բաց-ուրախ հասարակության կայացման գործում… Այդպես էր իմ ծննդյան օրը, այդպես է և Դավթինը… Ու եթե մեր յուրաքանչյուր երեխայի-սեբաստացի սանի՝ սկսած երկու տարեկանից, ծննդյան օրը դառնա միջոց-առիթ երեխայի միջավայրում՝ խմբում, դասարանում, դպրոցում, կրթահամալիրում որևէ կոնկրետ բան փոխելու-խնդիր լուծելու ընտանեկան-ծնողական ներդրմամբ… ուրիշ Հայաստան կունենանք՝ կրթահամալիրի Բանգլադեշի նման…

«Հանդիպում սարալանջին»։

2017-ի գիտագործնական հավաքի հետազոտող ուսուցիչը պիտի գա իր տեխնոլոգիական զինանոցը՝ գործիքարանը, թարմացրած-նորացրած… Ես, պատահական չէր, որ այս օրերին իմ հեռախոսը փոխարինեցի ունիվերսալ պլանշետով… Գործիք է՝ մոբիլ ու ստեղծական հեղինակային կրթական ծրագրի ղեկավարի… Ոչ էլ պատահական է, որ Գերմանիայում ու դրանից հետո օրագիրն իմ ուղեկցվում է նաև ֆոտոպատումով… Թվային միջոցներն այնքա՜ն հեշտացրել են մեր կոնկրետ-տեղում-անընդհատ-դյուրին արտահայտվելու հնարավորությունը… Գուցե ժամանա՞կն է փոխելու մեր թվային միջոցը. մոբիլ պլանշետը, գուցե, պարտադի՞ր է հետազոտող ուսուցչի համար…

«Լարերից կախված». լուսանկարների հեղինակ` Ռաֆայել Խաչատրյան։

Երեկ մանկավարժական լաբորատորիայում իմ ընկերների հետ հենց այս գործիքի նորացման-ունիվերսալացման ուղիներն էինք քննարկում… Ես պատրաստ եմ, լսում եմ ձեզ, գործընկերնե՛ր… Բայց դեկտեմբերյան ուսումնահետազոտական նախագծերով, Ամանորի ընթացքով անցումը, 2016-ի ճանապարհումը 2017-ի դիմավորումը, գիտագործնական հավաքը, ստուգատեսային հունվարը հերթապահ մի բան չդարձնենք… Ափսո՜ս է Ձմեռ պապի հրաշագործությունից չօգտվելը, մե՜ծ շռայլություն ձեզ համար…

Կինոլոգի հերթական հանդիպումը Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողների հետ

Շնորհակալ եմ բոլորիդ՝ Դավթի նկատմամբ ամենօրյա-մշտական հոգատարության համար, առանց դրա դեկտեմբերի 12-ն այսքա՜ն կարևոր-բոլորինս չէր լինի…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 863

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով

Իրական այնպես, ինչպես մենք ենք

Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»

35 տարի անց.  նորից գիր կենդանության…

Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ