Սեբաստացիներ, գերմանացի գործատուների աջակցությամբ իրականացվող արտադրական ուսուցման ծրագրերի միջազգային սեմինար-պարապմունքը լավ առիթ է ձեր գործարար բիզնես-նախագծերը ներկայացնելու-առաջարկելու, առևտրայնացնելու ձեր ուսումնական-հետազոտական նախագծերը 2017-ի, 2018-2020-ի…

Նախագիծ-առաջարկը՝ Քնարիկ Ներսիսյանի, Արեն Շահնազարյանի:

2016-ը բեկումնային եղավ կրթահամալիրի Գեղարվեստի համար: Դպրոցը ամենադինամիկ և ամենախիզախ փոփոխությունների է ենթարկվում. նոր  լուծումներ ու զարգացումներ, որոնք կդառնան կիրառելի նաև կրթահամալիրի մյուս օղակների համար:

Ինչպես հայտնի է, սեբաստացիական իրականությունում առանցքային տեղ ունի ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքիր, ներառող, շարունակ փոփոխվող ու զարգացող. չկան ֆիզիկական անջրպետներ կրթահամալիրի ուսումնական հաստատություննների և բնակավայրի միջև։

Միջավայրի փոփոխություններն սկսվեցին նկուղներից: Հինգ նկուղ բացվեց, դարձավ լուսավոր, մաքրվեց աղբից և դարձավ գրավիչ՝ հինգ նկուղ-հրապարակներ՝ ամենատարբեր գործունեությունների համար…  Շենքը թեթևացավ, նորոգվեցին ջրագծերը, կոյուղագծերը,  հոսանքի մալուխները: Նման փոխոխությունների առանցքում նաև դպրոցի զարգացումն է: Ավելացող  սաների թվաքանակը նոր խմբասենյակներ բացելու  անհրաժեշտություն է առաջացնում: Նկուղ-հրապարակներից մեկը կդառնա «ARTասահման արտ-լաբորատորիան», որը կլինի բաց, հասանելի բոլոր պատանիների և երիտասարդների համար. «ARTասահման»՝ արվեստ առանց սահմանի…Այս լաբորատորիայում  սովորող պատանիները հնարավորություն կունենան փորձելու, նրանք արվեստին կընձեռեն ազատության նոր աստիճան,  արվեստի ինքնավարության պահպանում: «ARTասահամանը» կունենա նոր ցուցասրահ, ձայնագրման ստուդիա, TV, փորձասենյակ, համերգասրահ, ընթերցասրահ: Այս ծավալը կծառայի և կստեղծի մշակութային, կրթական  և հաղորդակցական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև:

Մեկ այլ նկուղ կդառնա Տեխնոլոգիայի և դիզայնի լաբորատորիա: Երրորդ նկուղը կծառայի քանդակին՝ որպես ձուլարան: Չորրորդ նկուղը կլինի Գեղարվեստի ծածկած լողավազանը նախակրթարանի սաների և կրտսեր դպրոցի սովորողների համար: Հինգերորդ նկուղն էլ կծառայի որպես կենդանասերի և բնասերի անկյուն: Այստեղ կլինեն ակվարիումը, թռչնանոցը, ինչպես նաև դպրոցի  փոքրիկ ջերմոցը:

Դպրոցը, մեծ կարևորություն տալով հանրակրթության միջոցով սովորողին դարձնելու բնասեր և կենդանասեր,  արդեն ունի իր խորհրդանիշ շունը՝  Ատիին:  Առաջիկայում նրան կընկերակցեն ավանակ և եղնիկ ընկերները:  Ատիի խնամքն իրականացնում են սովորողները և կինոլոգ-մասնագետը: Շունը դպրոցի անասնաբույժի մշտական հսկողության ներքո է: Ատին ունի անձնագիր, ստացել է բոլոր պատվաստումները:

Կամքի լարման, մեծ համառության և ջանքերի արդյունքում կրթահամալիրի Գեղարվեստը մուտք գործեց անցանկապատ, անպարիսպ բաց աշխարհ: Դպրոցը փուլ առ փուլ հայտնվեց կանաչ դրախտի մեջ: Կանաչ լանջեր, բլրակներ, նոր ուսումնական հարթակներ, իրար կապող միջթաղային, միջդպրոցական ճանապարհներ: Սա քայլ էր՝ որպես վարք հասարակական՝ ուղղված սովորողին, բնակչին, հասարակությանը:

Ամառային ճամբարի, Բանգլադեշյան պլեներ 2016-ի ընթացքում կյանք ստացած այս շարժումը ուղեկցվեց մի շարք էկո և մշակութային ակցիաներով: Մի խումբ ճամբարականներ, սեբաստացի ուսուցիչներ շրջում էին կրթահամալիրի Բանգլադեշով և իրականացնում «Իմ թաղը» նախագիծը: Ծրագրի շրջանակում ճանաչում էին  թաղը, նրա բնակիչներին, անվանիներին-հնաբնակներին, նրանց զբաղմունքը, նախասիրությունները, թաղի հեղինակություններին, թաղի պուրակները, հուշարձաններն ու անցուդարձը, խնդիրները, լուծումները, մաքրում էին տվյալ բակը, իրականացնում բակի բարեկարգման աշխատանքեր, արտ-պերֆորմանսներ, սովորեցնում ազգային երգ-պարեր:  Այս նախագիծը ուներ նպատակ  համայնքին լուսավորել, ներառել և չօտարել կրթահամալիրի կյանքից:  «Իմ թաղը» նախագծի շրաջանակում մի խումբ սովորողների, ուսուցիչների հետ մաքրեցինք, բարեկարգեցինք  Րաֆֆի 69/1 հասցեում գտնվող դպրոցին հարակից պուրակը: Այն գտնվում էր անմխիթար վիճակում, վերածվել էր աղբանոցի:

Նախ ազատեցինք աղբից, այնուհետև քարերից ու մացառներից,  ազատեցինք եզրաքարերից, փխրեցրինք հողը, ավելացրինք սև բուսական հող  և վերջերս տնկեցինք դեկորատիվ ծառեր: Առաջիկայում այդ հատվածում և դրան հարակից էլեկտրոցանցի հատվածում կստեղծվի ավտոկայանատեղի: Նպատակը՝ սովորողների և բնակիչների անվտանգության ապահովումն է:

Դպրոցի արևելքում՝ հարակից թիվ 93 մանկապարտեզի եզրով ևս՝ որպես անվտանգության արգելապատնեշ, տնկվեցին մի շարք ծառեր: Հարակից բակը և միջդպրոցական մեր նոր կապը ավելի ներառական դարձնելու համար ստեղծեցինք թեքահարթակ: Որպես աջակցություն՝  կրթահամալիրը  հարակից բակին տրամադրեց ցանցեր մարզադաշտը նորոգելու համար:  Այս հատվածը նույնպես վերածված էր աղբանոցի, քանի որ նախկինում այն փակ միջավայր էր: 2017-ին տեղի ավտոտնակները՝ որպես ինստալացիա, կներկվեն և կդառնան Գեղարվեստի միջավայրի, կրթական պարտեզի մի մաս:

Նոր Գեղարվեստի զարգացման ծրագրում են նաև տանիքները և դրանց շահագործումը՝ որպես ուսումնական տարածք-հարթակներ: Գեղարվեստի երկու տանիքները  բաց են, շահագործվում են որպես համերգային-պերֆորմասների, ինչպես նաև ընթերցանության հարթակներ, սակայն տարածքները ամբողջական խնամված վիճակում և վերջնական լուծման մեջ չեն:

Նոր Գեղարվեստի զարգացման առանցքում են նաև կրթական փոխանակումները: 2016-ին դրանք շատ էին՝ ԱՄՆ-ից պարուհի, դերասանուհի Օդրի Վիրտանեն, Հայ-վրացական «Մեծ լվացք» ինստալացիան, Կրթական փոխանակումները Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ,  Չին արվեստագետ, համադրող Քիփ Քայ Չունի վարպետության դասը,  ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլի դաս-համերգը և Saudaá Group-ի համատեղ համերգը Գեղարվեստի բաց տանիքում: Ներկայումս կրթական փոխանակումների կացարանում բնակվում և ստեղծագործում են Իսպանիայից ժամանած երկու արվեստագետներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթական պարտեզ արվարձանում

Վիճակն արվարձանում այսօր Օրերս, Երևանի քաղաքային ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ տրամադրեց այսպիսի պաշտոնական գրություն. «Հարավարևմտյան թաղամասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է

Նոյեմբերի 28-30 կրթահամալիրում իրականացվող աշխատանքներ

Ձմեռվա նախապատրաստական, պարտիզապուրակային, շինարարական աշխատանքներ կրթահամալիրի դպրոցներում, Ագարակ-տնտեսությունում:   Հյուսիսային դպրոցում ավարտվեց նոր ջրհորդանների տեղադրումը: Դպրոցի բակ-պարտեզի արևելյան, արևմտյան հատվածներում, լանջերում հարթեցման աշխատանքներ են արվում: Արևելյան դպրոցում ջրհորդանների տեղադրումը ավարտվում է:

Արտադրական ուսուցում, արտադրությամբ ուսուցում, ուսուցման արտադրությունը

Մասնակցություն Գերմանիայի Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 28 – դեկտեմբերի 2-ը կայանալիք հավաքին: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան. մասնագիտական կրթության և ուսուցման համագործակցություն. Միջին և նախնական մասնագիտական կրթության կազմակերպում Սեմինարը նպատակ ունի խորացնելու համագործակցությունը Մեկլենբուրգի