ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը մեր դիմումների համաձայն զբաղվում են Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի, Բախշյան այգու անվտանգ երթևեկության խնդրով։ Սա միայն կրթահամալիր հարց չէ. այն վերաբերում է Բ-1, Բ-4 թաղամասերի բնակիչներին, «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոցին, Բ-4 թաղամասում գործող պետական-ոչ պետական հաստատություններին, միով բանիվ` անորոշ թվով երևանցիների։

Ես վճռական եմ, որ մինչև «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնը ունենանք վերգտնյայով, այգով մինչև Դպրոց-պարտեզ ու Ագարակ  անվտանգ ու մաքուր հատված։ Այս մոտեցումը կգործի մեր կրթահամալիրի մետաքսի ճանապահով մեկ, ինչը մենք ակնառու կցուցադրենք մեր տոնի օրերին։

Թափառող անտեր շներ չեն կարող լինել Երևանում, մասնավորապես Հարավարևմտյան զանգվածում, մասնավորապես կրթահամալիրի Բանգլադեշում, միջդպրոցական անցումներում։ Սրա իրագործողը քաղաքապետարանն է` իր Մալաթիա-Սեբաստիա վարչակազմով և այլ ծառայություններով։  Մենք պահանջատեր ենք և հետևողական կլինենք իրագործման համար։ Եթե այլ անելիք ունենք, թող քաղաքային մարմինները հուշեն մեզ։

Նոյեմբերի 1-ի վարչական խորհրդի նիստում դրված է հարց` «կրթական օբյեկտների տարածքում եղած վայրենացած-անտեր շների մասին դպրոցների ղեկավարների գրավոր հաղորդումը»։  Եթե առաջարկություն, ասելիք ունեք, մինչև երեքշաբթի գրեք ուղիղ, ներկայացրեք դպրոցի ղեկավարի միջոցով, համեցեք վարչական խորհուրդ։ Վարչական խորհրդին հրավիրվում են նաև պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի

Դդմատոնի ուսումնական շաբաթ ու ծիսական-ստուգատեսային Ղափամա կրթահամալիրում

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվարի 10-ին ստուգատեսային մեր ավանդական տոնն է, փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդան տոնը Հայաստանով մեկ։ Սա միանգամից ծիսական է դարձնում եկող շաբաթը՝ փետրվարի 5-10-ը, տոնի ավագ շաբաթ։ Այս

Ողջույն, մայիսյան հավաք՝ իր հեղինակներով, կրթական ծրագիր ստեղծողներով…

Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք