Բոլոր կարգի սեբաստացիներին՝ ներկա ու նախկին ուսուցիչներին, սովորողներին, սաներին, նրանց ծնողներին, մեր բարեկամներին, որտեղ էլ որ լինեք-կաք․․․

Նոյեմբերի 14-19-ին եղեք «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի մասնակիցը` մեր mskh.am-ում, մեդիայում, թե ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տներում մեր, օրերի ծրագրով՝ հրապարակներում, պուրակներում, դահլիճներում, սրահներում, հայրենագիտական մեր թափառումներում․․․

Նոյեմբերի 19-ին, շաբաթ օրը, մեր տոնախմբությունն է Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ծիսական հարիսան կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոց-պարտեզներում, մեր խառնարան Միջին ու Ավագ դպրոցներում, Քոլեջում, Կենտրոնում, Ագարակում․․․ Մինչ այդ, վաղվանից մեր հարիսայի պատրաստությունն է՝ ուսումնական թթուդրեքով, Տոնի գինու ընտրությամբ ու շշալցումով․․․ Տոնին-Օրերին  ընդառաջ գնանք մեր գործերի-ներկայացումների-ուրախությունների պատրաստումով, կենցաղային կիսատ-պռատը վերացումով, Տոն-ական տրամադրությամբ ու իրարանցումով, իհարկե։ Մնացյալը` ձեր անելիք-որոշելիքը, Տոնին-Օրերին անհատական-ընտանեկան բաց դռներով ինքնարտահայտվելու համար:

Մայր դպրոցի աշնան վարդեր:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Շնորհակալ եմ․ ինձ հնարավորություն տվեցիք հոկտեմբերը դարձնել անձնական-ընտանեկան՝ Երուսաղեմի ուխտով, Շուշան Բլեյանի հետ Վիեննա-Պրահա թափառումով․․․Նոյեմբերն իմն է՝ ամբողջությամբ, ձեզ բոլորիդ, Տոնին-Օրերին իմ լիարժեք-խոնարհ ծառայությամբ։ Հրամայեք՝ ի կատար։

Ջուրն ու կիտրոնը լավագույն ըմպելիքն են առողջության ու գեղեկության համար․ նաև նվազեցնում են սթրեսներն ու ընկճախտը։ Հեղինակային  մանկավարժությունը, հայտարարված սկզբունքներին հավատարիմ իրագործելու պայմանով, լավագույն թերապիան է մեր երեխաների ու նաև մեզ համար, կրթահական աշխարհ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ երկրագործության մեր վարձքը․․․ Տոնը` Օրերը, շաբաթը, նոյեմբերի 14-ով մեկնարկող մեր օրացույցում հենց դրա համար է անձեռնմխելի-սպասված, որպես մեր մոբիլություն-ստեղծականություն-համերաշխության Ստուգատես․․․

Տաթև Բլեյանի որդի երկու ամսական Վահան Սերոբյանը:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

#826

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս… Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…  Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես

Պապ, ես մնում եմ տա՞նը

Երբ գալիս է սեպտեմբերը Այնպես չէ, որ ես նախօրոք գիտեմ իմ օրվա գրի բովանդակությունը, վերնագրից ելնելով՝ որոշել եմ կառուցվածքը, ըստ դրա նյութեր նախապատրաստել-հավաքել, մնում է այդ ամենը բերել հոդվածի… Երբեք։

Թվով 1492-րդ գիրն իմ ընդունեք որպես հաղորդագրություն տիարի

Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում,