Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և Անիի ծնողների հետ։ Լիքը կապեր, շնորհակալություն, կրթահամալիրի գնահատման-կարևորության խոսքեր, Մարիայի հետ կապված իրենց մտահոգությունը լուծված տեսնելու համար կոնկրետ առաջարկներ-պայմանավորվածություններ, կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի զարգացմանը նպաստելու իրենց հաստատակամությունը։ Այսպիսին է մեր մանկավարժության պատվիրատու ընտանիքը՝ հասուն, պատրաստակամ, կիրթ․․․ Կարևոր էր իմանալ, որ Բլեյանը` մեր Սասունցի Դավիթը, իրենց տանը նույն կարևոր ներկայությունն ունի, ինչ Կարապետյան Դավիթը՝ մեր տանը, մեր կյանքում․․․ Տղայիս ընկերոջ ծնողնե˜րը․․․ հարազատության-կապի հուզիչ հարթակ․․․

— Մայրի՜կ, ընկեր Մարինեն էլի գո՞հ է ինձնից, ի՞նչ էր պատմում քեզ իմ մասին, ասա․․․- Արմինե մայրիկին հանգիստ չի տալիս սովորողը մեր․․․
Հասունությունը Դավթի այսպիսի աստիճան է նվաճում՝ ուսուցչի վերաբերմունքի կարևորումը, սովորողի կարգավիճակի գիտակցումը. մայրիկ-ուսուցչուհուն տեսնելիս խումբը չի թողնում-վազում, ձեռքով է անում-գնում, ձեռքով է անում-ժպտում․․․

«Հրացաններ առանց փամփուշտների». գունային հրավառություն Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Ինչպե՞ս ենք մենք մեր բաց-թափանցիկ-անսահման-ներառական միջավայրով ազդում, սկսել ազդել մեր շրջակա միջավայրի, նրա բնակչի, միջավայրի՝ մեզ անծանոթ մարդու գործողությունների վրա․․․ Արմինե Թոփչյանի, մեր կինոֆոտո մասնագետներ Սուսան Ամուջանյանի, Մարինե Մկրտչյանի, Անի Սարգսյանի հետ մեր զրույցները կարևոր շարունակություն ունեցան․․․ Արմինե Թոփչյանը որպես ուսումնական նախագիծ հրապարակեց 2016-2017-ի «Հեծանիվ+վազք+քայլք»-ը` Հայկազ Մարգարյան պատմաբան-հայրենագետին կարևորելով իր նախագծում, տեսա՞ք` վարչական խորհրդում ի՜նչ ոգևորող ներկայացում սարքեց մեր գլխին լուսանկարիչների ընդունակ-համերաշխ եռյակը՝ հաստատելով ուսումնասիրություններն իրենց եռյակի միջոցով կատարելը, Սյուզի Մարգարյանը՝ Տոնացույց-օրացույցի բաղադրիչների հանրայնացման նոր լուծումներով․․․

Իսկ Քնարիկ Ներսիսյանի հետ իմ շրջայցը Գեղարվեստ-Նոր դպրոց-Դպրոց-պարտեզ ցցուն վկայություններ ունեցավ․ մեր մասին մեզ անծանոթ մարդը լսելի-բարձրաձայն՝ հատուկ մեզ համար, խոսում է․․․ Он увидел нас!… Ի՞նչ է սա, բողոքի արտահայտման սկի՞զբ, հաղորդակցության հրավե՞ր… Մեր պատասխանը սրան ո՞րն է… Միայն` ոչ «Մեզ չի հասկանա օտարերկրացին» բանաստեղծական տողի բովանդակությամբ… Այս օրերին, երեկ էլ, կրթահամալիրը` իր բակային-շենքային բարեկարգումներով, բարեխիղճ հետևողականությամբ, դառնում է ավելի մաքուր, հավաք-կանաչ-ներկայանալի, հարմար-ներառական` սեբաստացու և ոչ սեբաստացու, ծանոթի և անծանոթի համար` առանց որևէ խտրականաության նշանի… Մենք պատրաստվում ենք հանրային քննարկումների` պուրակներում-պարտեզներում գրավիչ ներկայացնելով զարգացման-ծավալման մեր նախագծերը…

Առավոտը կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Մեր հասարակագետները պատանիների ներուժի առավելագույն գործածմամբ պիտի հրապարակ, հանրային հարթակներ զբաղեցնեն մեր շրջակա աշխարհում… Վանիկին, Լուսինե Ալեքսանյանին, Վանուհուն Բաղմանյան, Վահրամին Թոքմաջյան, Աշոտին Տիգրանյան, Գրիգորին Խաչատրյան, Կարինե Մացակյանին կարողացա՞ ոգևորել, նկատելի առիթ տալ իմ գրով, չգիտեմ, բայց այսպիսի գործերն առանց հասարակագիտական-մասնագիտական ներուժի լիարժեք ներգրավման չեն արվում, համոզված եմ…

Գովե՞մ օրագիրս` իր ֆոտոխմբագրման նոր մշակույթով նաև… Կանաչ ֆեյշնի, ֆիտոդիզայնի մակարդակը, ճաշակը ենթադրում է պարտիզապուրակային գործի նոր կազմակերպում, փինաչի հողասպան-հող չտեսածներից վճռական անցում մասնագիտական կազմակերպման… Արեն Շահնազարյանը ոչ թե երբեմն կլինի, այլ իր նկարչությունը կանի շրջակա միջավայրում` դեռահասների-պատանիների-ուսուցիչների մեծ խմբի հետ… Աշոտ Խաչիկյանը` Նոր դպրոցում, Հակոբյան Էդուարդը` Դպրոց-պարտեզում, Էդմոնդը Փաշինյան` ագարակում, Կարո պապիկը` Նոր դպրոցում, իրական-նոր հայտեր են, վճռական միջամտություններ` պարտիզապուրակային գործի մասնագիտական կազմակերպման. ոգևորվեցի: Բոլոր պարիսպները-պատերը դրսի աշխարհի հետ, մի՛ կասկածեք, դուրս են գալիս, դուրս են գալու, բայց փինաչիության դեմ մեր կանգնեցրած մասնագիտական պատնեշը պիտի լինի անհաղթահարելի, անթափանց փինաչիության համար: Սա իմ քաղաքական համոզմունքն է:

Սեպտեմբերյան առաջին հաղորդման նկարահանումներ. մասնակիցները՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողներ:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Գիշերը 3-ին վեր կացա, ու սպասված անձրևի շաչյունի հետ մտա Շուշան աղջկաս թափանցիկ աշխարհը… Գիտեք, սիրում եմ երկինքը վրան դարձնել, տարերքին լսել-հետևել…

Եվ քանի որ այդպիսի ներխուժման երկու օր է ինձ խոստացել Գևորգ, Ալբերտ, Հրաչ ճամփորդ արշավական ընկերների եռյակը, թույլ տվեք անջատել բոլոր այլ կապերը… Դադա՜ր` իմ գրում…  Ծննդյան օրը լավ առիթ է չքվելու ձեր կյանքից, որպես պարգև` ինձ, ձեզ…

Լերանց շարքերը
Նիրհում են մթնում,
Խաղաղ մարգերը մշուշ է պատում:
Ճամփեն հանդարտվել
Չի շարժվում քամի,
Ուր որ է` դու էլ
Կքնես հիմի:
Վ. Գյոթե. թարգմ.` Թումանյանի 

Մի՛ փակեք իմ գիրը… ձեր չարը մարդ մի՛ դարձրեք, կարդացեք Դավիթ Ստեփանյանին` մեր «Գրապտույտում»` որպես կիրակնօրյա ընթերցարան… Սարոյանի ծննդյան օրվան Սարոյանն ու մենք ավելի լավ նվեր չէինք ունենա…

Բարձունքների հաղթահարման մեկնարկը Արագածում:
Լուսանկարները՝ մասնակիցների ֆեյսբուքյան էջերից:

Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
# 780

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ…

Մեծարենցը որ ինձ բռնում է, երկար բաց չի թողնում… Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,- Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան. Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝ Զինք մոռցնող ժպիտները

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը

Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է,

Պատերի փլուզման պերֆորատոր, որ հորատիչն է

Մեր մեդիան՝ mskh.am-ը, երեկ արձանագրեց 7000-ին մոտ օգտատեր, մուտք կրթահամալիրի աշխարհ-մոլորակ, և սա մեկնարկած Մայիսյան ստեղծագործական 10-րդ հավաքի նկատմամբ հանրային հետաքրքրության ցուցանիշ է… Մենք ստեղծել-զարգացնում-պահպանում ենք բաց համակարգ՝ առանց լեզվական-տարածքային վարչարարական