Ստատուս քվոյի նոտարները, որ սսկվել էին իբր Խորենացի-փողոցի՝ քաղաքական նոր հարթակի առաջացմամբ, հիմա դիրքերը արագ կպնդացնեն. Ազատության հրապարակը՝ որպես Խորենացու փողոցի՝  ստատուս-քվոյի իշխանությանն ու նրա ընդդիմությանն ընդունելի այլընտրանք, ստատուս-քվոյի հաստատման ճանապարհային քարտեզի քայլերից էր, նույն այդ քայլերից են ինչ-ինչ հրաժարականները... Հետո էլի քայլեր… Ազատության հրապարակի չեզոքացում, մասսայական բերման ենթարկումներ... «Իրատես»-ի համարներից մեկում, թերթային տարբերակով, շնորհիվ Աշոտ Տիգրանյանի, որ շարունակում է ինձ բաշխել կամ ուզում է բաշխել ինչ-ինչ թերթեր, որ առանց իրեն ես հանդիպողը-կարդացողը չէի, կարդում եմ լրագրող Անահիտ Ադամյանի հոդվածը, որ ստատուս քվոյի հոմանիշն ունի՝ անփոփոխ Հայաստանը, մեջ եմ բերում, իր այս «եզրույթի» վերջին բացատրությունը.

Հայաստանում չի փոխվում ոչինչ ու չի փոխվելու, քանի դեռ ոչինչ չի փոխվել ու չի փոխվում Ռուսաստանում, իսկ նրանք գործում են կացնային քաղաքականության ու քարոզչության մեջ: Մոսկվային անկայունությունը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում օդ ու ջրի պես է պետք: Հարավային Կովկասի պետությունները չպետք է միմյանց հետ հաշտ լինեն ու համագործակցեն հարևանների հետ, տարածաշրջանում չպետք է միջազգային տնտեսական ծրագրեր լինեն, որտեղ չկա Ռուսաստանը, կոնֆլիկտները և ռազմական բախումների հավանականությունը լավագույն միջավայրն են, որ ապահովում են ռուսական շահի սպասարկումը: Սա պատմություն է, որ անվերջ կրկնվում է՝ տարբեր դրսևորումներ ու անուններ ունենալով… Ու այդպես ամեն ինչ մնում է նույնը:

Լավ, չգիտեինք՝ կարդացինք, իմացանք։ Բայց ես իմ գրերում խոսել ու խոսում եմ մեր՝ ներքին մարդու ու նրա «ներքին քաղաքականության», ներքին ստատուս քվոյի ու նրա հաղթահարման մասին, որ կարող է դառնալ Հայաստանում ապրող մարդու կյանքը, կյանքի գործը… Մյուսը ո՞րն է՝ Հայաստանից պանդխտելը Ռուսաստա՞ն, Ռուսաստա՞նը փոխելը․․․

Երբ լողում են ընկերները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Այս օրերին Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում, Ազատության հրապարակ-Խորենացի երթերում հնչում է «Սասնա ծռերը մենք ենք» բարձրաձայնումը։ Էպոսի՝ ժողովրդի ստեղծագործության, նրա նշանակության բացառիկության, նրա ազդեցության ուժի մասին է խոսում մինչև հանրային մտածողության-շարժման դրսևորում… Ահա ինչու, ես իմ ընթերցարան եմ բերում Հ․ Թումանյանի գողտրիկ հրապարակումները այս… Կարդացե՛ք, կատակ բան չէ, գոնե 1000 տարի գրավոր ու բանավոր, հատկապես բանավոր պատումով, ոչ միայն ուսումնական հաստատության ծրագրի ու միջավայրի, այլև ընտանիքի-փողոցի, փսփսոցի հասնելու աստիճանի էպոսն ազդել ու ազդում է, կա մեր կյանքում… Կա՝ ինչպես… Վարդանանց պատերազմը՝ իր նահատակ Վարդան զորավարով ու հերոսի դափնիով… Այստեղ էլ, ահա, Եղիշե Չարենցի «Զրահապատ «Վարդան զորավար»-ն եմ առաջարկում կարդալ…

Իսկ ես անցում եմ կատարում դեպի իմ Բանգլադեշ, իմ կրթական ապրումի-ստեղծումի աշխարհ։ Կատակով չեմ ասում․ իմ հանգստի ռելաքսի-խորասուզումի-ընկալումի վայր ու ժամը՝ առտու և երեկոյան ութին «Սեյրան» բարձունքում իմ քարն է, քարից իմ հայացքը Արարատին՝ Հրազդանի գետով-կիրճով-ծովով Երևանյան ու նրա շուրջ ձգվող աշխարհով…

5 տարեկանի մարզական օրը՝ լող, հեծանիվ, բարձունքի հաղթահարում:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Այո՛, ես ամեն օր ճամփորդում եմ ու հանգստանում… Հայերն ինչ են հասկանում՝ հանգիստ ու արձակուրդ ասելով, ես այդպես էլ չհասկացա կամ հասկացա-մերժեցի, ստատուս քվոյի լիարժեք վերականգնո՞ւմ, մի տեսակ ստատուս քվոյի ինքնիշխանությո՞ւն, երբ մի շրջան ոչինչ չի սպառնում դրան… Հանգստանալու փոխարեն որ գործածենք ճամփորդելը որևէ ձևով՝ արշավով-վրանով դեպի լեռներ, հեծանվով, իմ նման, այլ աշխարհներ ու երկրներ, բայց ճամփորդել… ամեն օր, պարբերաբար՝ շաբաթվա օրերի մեջ, շաբաթ-կիրակի, ուրբաթն էլ՝ իմ կողմից, ամառային օրերին, տարվա մեջ 4-5 անգամ, արձակումի օրերին, ասենք՝ մանկավարժական աշխատողի 35-44 օրը վերածելով արշավային 5-6 կտորների… Իսկ այսպես, վերցնես ու 35 կամ 40 օր կամ 20-ից 35 օր ասես՝ ես հանգստանում եմ, իրավունք չունե՞մ հանգստանալու, իմ իրավունքն է… Իմ էլ իրավունքն է հարցնելը, ու հարցնում եմ՝ էդ ո՞նց․․․ Էդ ի՞նչ աշխատանք-կյանք է, էդ ի՜նչ իրարից ջոկ ապրող շրջաններ են՝ աշխատանքն ու հանգիստը, ուսուցիչն ու իր երկու ամիս բրախած սովորողները․․․ Դարձավ պետական դպրոցի աշխատանք, էլի. բա էլ ո՞նց եմ ես ձեր գործատուն։

Հասակի ու քաշի ինքնուրույն չափումներ:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
#752

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձայնե՜ր, ծափե՜ր, տեսարա՜ն…

Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր նախաձեռնողական-նախագծային

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Չոր թվերի՝ ցուցանիշների լեզուն

Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է