Ու ես այն չեմ կորցնում… ուրիշ ինչպե՞ս պահպանես այդ հնարավորությունը, որ հայտնի Կաֆկան կոչել է «հիասքանչը տեսնելու հնարավորություն»… Իհարկե, ճամփորդելը, բարձունք նվաճելը, հեծանվով աշխատանքից-տուն-աշխատանք ամենօրյա երթևեկը մեծացնում են այս հնարավորությունը… Իմ դեպքն ուրիշ է. իմ կյանքը՝ օրը, գործը, այդպիսի հնարավորությունների շարան է, ու ես այդքան հիմար չեմ, որ որևէ մեկը բաց թողնեմ, որ… ծերանա՞մ… Չեք տեսնի, եթե անգամ Աշոտ Տիգրանյանից էլ ավելի երկար ապրեք… Իմ ամեն մի նախաձեռնություն, սեբաստացիական աշխարհի փոփոխման-ընդարձակման ամեն մի նախագիծ բազմապատկում են հիասքանչը տեսնելու հնարավորությունները-առիթները-պահերը, «վայրկյանը սրբազան է, բռնկում ու մահ, կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա»… Ես բաց չեմ թողնում իմ ճամփին ոչ մի արևածագ-մայրամուտ, որոտ-կայծակ, «հուր-երկաթ», Արարատ-Արագածի տեսարան, լճի հայելի, գետի կիրճ, ծաղկած ծաղիկ-թուփ, մեր երկրագործությամբ առաջացող-ծավալվող լանջեր, պուրակներ, երեխայի մռութ-թիթիզ արդուզարդ, լողացող մանուկ պաղ ջրում, հրեղեն թռիչք-խորհրդավոր ժպիտ, գեղանի պահվածք ու… հետքեր-հետքեր-հետքեր մարդկային… զիլ ձայներ… անցումներ-փայլատակումներ մտքի, ասպետական կեցվածք… Ու չեմ ծերանում: Է՜, դուք էլ նայեք ինձ, ինձ պես վարվեք ու չեք ծերանա…

Դպրոց-պարտեզի ուրբաթօրյա լողափ։
Լուսանկարները՝ Փառանձեմ Գրիգորյանի։

Լիանա Մնացականյանը ինձ-մեզ բռնացրեց Անկախ մայլի Հիմնական դպրոց-Մայր դպրոց ճամփին, հեծանվի վրա… Հուզված երիտասարդ կինը՝ մեր դպրոցի հարևանը, հանրածանոթ Աշոտ Բլեյանից օգնություն էր ակնկալում-պահանջում՝ «Յունի Գրաֆ Իքս» կազմակերպության, քաղաքապետարանի կողմից հարևան բակում շների «օրինական» ոչնչացման գործողության դեմն առնելու… Մնացածը՝ ֆիլմում, որ իմ առաջարկով տրամադրել է Լիանան: Ի՜նչ սքանչելի էր երիտասարդ կինը իր ցասման-ընդվզման մեջ: Գրում եմ սա հիացմունքով ու ցավով. չկարողացա օգտակար լինել… Իսկ շենքի բնակիչները, Լիանայի հարևանները ե՞րբ կկանգնեն նրա կողքին։

Ֆրանց Կաֆկայի խոհափիլիսոփայական արտահայտությունների այս փունջն ինչպե՞ս կկարդացվի հուլիսյան այս տապին, մտքի ի՞նչ զովություն կբերի, ինչպես օրինակ այս մեկը, վերջինը, մտքերից ամենան. «Երջանկությունը բացառում է ծերությունը: Նա, ով պահպանում է հիասքանչը տեսնելու հնարավորությունը, չի ծերանում»… Ինչպես օրինակ՝ ես:

Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզի իր ծովում։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Շարունակեմ իմ գրի ընթերցարանը։

Ի՜նչ հիանալի ես սկսեցի իմ օրը՝ հերթականը։ Ողջ հեծանվային ճանապարհս անցա հավերժի ճամփեն բռնած Սեյրան ընկերոջ հետ՝ որպես Հարդագողի ճանապարհ։ Քսանհինգ րոպե շարունակ, գումարած 5-10 րոպե դադարները հեծանվային, ես կարդում էի Չարենց Սեյրանի հետ, Սեյրանի համար։ Ինչպես հիմա, առտու 6-ին, մեր պատշգամբում.

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:

Օրը ես ավարտեցի նույնքան հիասքանչ, երբ աշխատանքային վերջին պտույտից հետո իմ ընկեր Գևորգի հետ մտա Գեղարվեստի մեր ավազանը։

Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու`
Անրջական կարոտներով ու սիրով…

Հետո իմ ընկերոջը թողեցի իր Արագածի ճամփին ու նստեցի իմ նժույգը… Տան ամբողջ ճամփին՝

Լո՛ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում,
Երազելով հավերժական հեռուներ:

Կարդացեք Չարենց, այս անգամ՝ «Հարդագողի ճամփորդները» ամբողջությամբ. ստուգելու եմ։

Ձիավարժություն։
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։

Հետքեր մարդկային կամ հետգրություն

Մարիետ Սիմոնյանը, որ շատերիս նման դեռ երկար կարցունքոտվի Սեյրան ընկերոջ կարոտից, պատրաստ է մեզ՝ Գևորգին, ինձ անգամ, ամեն ինչ ներելու.
— Միայն թե մի՛ հեռացեք-մեռեք, Աստծու սիրուն…

Կամ Անահիտ Ավագյանի երեկվա այցը կրթահամալիր… Ես հիացա։ Շնորհակալ եմ։

#732

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,

Այ, աշխարհ, աշխարհ․․․

Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբ—ը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է․ Պուտինի այս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն