«25 տարի մոբիլ և ստեղծական» հոբելյանական հաշվետու համերգ-ներկայացում-ցուցադրության մեկնարկի առթիվ
Սիրելի ներկա և բացակա: Միանգամից ասեմ՝ մենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակը չենք նշում՝ ո՛չ հիմա, այս հոյակապ ու պատվավոր դահլիճում, չենք նշելու նոյեմբերին, երբ կրթահամալիրի տոնացույցով «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնն է:

Չե՛նք նշելու որպես հոբելյանական միջոցառում. երբ բեմ է դուրս բերվում արվածը, նրա ետևից բեմ է բարձրանում ստեղծողը, ու այնքա՜ն գործ է մնում չարված: Իսկ մենք գործում ենք, անընդհատ. մոբիլ ու ստեղծական ենք նաև հիմա: Հոբելյանականը տարին է՝ 2014-ը. հանենք նրանից 1989-ը՝  կրթահամալիրի ստեղծման՝ իրավակազմակերպման տարին, ու կստանանք 25: Մոբիլ ու ստեղծական 25 տարի անընդհա՞տ՝ հարցնում եմ: Այո՞։ Ահա ինչու մենք սրանով մեկնարկում ենք մեր հրապարակային հաշվետու գործունեությունը 2014 հոբելյանական տարում՝ համերգ-ցուցադրությունների, ամենատարբեր պարապմունքների, նախագծերի, միով բանիվ՝ նախաձեռնությունների տեսքով՝ խմբային ու անհատական՝ այո, ընտանեկան՝ այո, հանրային՝ իհարկե: Ինչ-որ մի պահից հաստատվեց գիտակցումը, որ սեբաստացի լինում-դառնում են ընտանիքով կամ չեն լինում, քանզի լավն է այն դպրոցը, որտեղ սովորում ես դու, քո երեխան, երեխայի երեխան: Ահա ինչու՝ մենք կանք որպես աշխարհ, որպես կյանք ու հասարակություն՝ բոլոր տարիքի՝ սկսած 2-ից, 5-ից, 6-ից, 14-ից…, քմահաճ անհատի կրթական պատվերի, նրա ընտրության իրական ապահովությամբ, մոբիլ ու ստեղծական:

Երեք բան, այո, որպես Բան, որ ի Սկզբանէ է, որպես ճիգ ու ջանք:

  1. Մենք անկեղծ ենք՝ մեր անկումների ու ոգևորությունների պահին և առօրյա: Կեղծիքն է կամ անկեղծության պակասը, որ 25 տարի փչացնում է հայաստանյան կյանքը: Մեջբերում Կտակարանից՝ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեն։
  2. Մենք բաց ենք, առանց արհեստականության սահմանների՝ որպես կազմակերպություն, որպես գործունեություն ու ծրագիր, ներառվող ու ներառող, բաց այլոց՝ մարդկանց, գաղափարների թե ջանքերի առաջ, դրանց ազատ շրջանառության համար: Ապրել-գործել բաց՝ այսօրվա բաց աշխարհում՝ այն է, ինչից համառորեն վախենում ու ընկրկում են Հայաստանում շուրջ 25 տարի, բոլոր մակարդակներում: Մեջբերում` Կտակարանից՝ արդ կատարյալ եղիր շարունակ, ինչպես իմ Ուսուցիչն է կատարյալ:
  3. Մենք կարողանում ենք փոխել մեզ, մենք այլ ենք ամեն պահի… Փոխելով մեզ՝ կարող ենք ազդել մեր միջավայրի վրա ու ստեղծել նոր միջավայր: Ահա ինչու կարողության՝ որպես անձի ողջ ներուժի դրսևորման, և զուբրիտի՝ որպես անձի ողջ ներուժի մսխման, երկընտրանքի լուծումը մեր անդավաճանությունն է Ստեղծականությանը: Եթե հայ մարդը այս 25 տարին զբաղվեր արարչությամբ…. Մեջբերում Կտակարանից՝ ճակատիդ քրտինքով վաստակիր օրվա քո հացը:

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/1p6kCWF” standard=”http://www.youtube.com/v/Oca1USrSnBc?fs=1″ vars=”ytid=Oca1USrSnBc&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep9890″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի Ավագ շաբաթ

Նախապատրաստություն. որպես  Տիարի հնչեցրած SOS-ի աշխատանքներ Նոյեմբերի 7-12 Ագարակում — Բարեկարգման-մաքրման աշխատանքներ Ագարակի ողջ տարածքում — Ագարակի գյուղացիական տնտեսության բարեկարգում — Կրթահամալիրի արևմտյան բարձունք-դիտարանի բարեկարգում — Բարձունք-Ագարակի հարավային մուտք-տարածքի բարեկարգում,

Հոկտեմբերը արդեն սկսվել է

Հարգելի գործընկերներ, կրթահամալիրի հոկտեմբերի օրացույցը հրապարակված է։ Նրանում ընդգրկված են այսօր հրապարակում եղած ուսումնական նախագծերը՝ կա՛մ հրապարակված, կա՛մ հրապարակման փուլում։ Հոկտեմբեր ամսվա առանձնահատկությունն է, որ ուսումնական ճամփորդությունները լրիվ լինեն, «Ուսումնական

Ուռա, մեկնարկում է հանրակրթական հերթական ստուգատեսը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, մասնագիտությունների և նախասիրությունների, հարգելի գործընկերներ Մարտի 9-ը հայտարարում եմ հանրակրթական հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի հայտերի ընդունման և նախագծերի հրապարակման մեկնարկ։ Շնորհակալ եմ մինչև այսօր եղած քննարկման համար։