Այս օրերին հնչեցին հարցեր, իսկ ես իմ օրագրի ընթերցողների հետ պայմանավորվել եմ անպատասխան չթողնել որևէ կերպ ներկայացված հարցը…

Այս երրորդությունը՝ հայրենիքը, լեզուն, կրոնը (դավանանքը եկեղեցական), անկորուստ փոխանցման ենթակա է… Ես ստացել եմ. իմ ծնողներով-ընտանիքով է ինձ փոխանցվել, և ես էլ, գուցե ավելի գիտակից (մեղա՜, հայր իմ), ուսումնասիրած-ամբողջական փոխանցում եմ… Իմ հայրենիքը Հայաստանն է, հայերենն է իմ սիրո-բանաստեղծության լեզուն, ես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ… Գրի միջոցով ես ոչ միայն սկսում եմ Աստծո ամեն առավոտը-աղջամուղջը, հենց այսպես ես ցրում եմ նախորդ օրը ինձ պատած թուլության, ունայնության, անիմաստության զգացումը… Գրով սկսում եմ նոր օր՝ թարմ, հավեսով, ծրագրված… Օրվա հոգսը բավ է օրվա համար. ես ներկայացա՞ իմ ծրագրով…

Հրաժեշտի հնչյուններ:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Սարալանջով մեր կրթական պարտեզի անցնում էի երեկ, հատում արևմուտք-արևելք ուղղությամբ մի քանի անգամ.  ու ամեն անգամ թ.181 դպրոցի շենքի պատուհաններից ինձ ողջունում էին, ձեռքով թափահարում՝
— Բլեյան, մենք քեզ հետ ենք…
Իշխանությունը՝ բոլոր մակարդակների, մինչև պետական իշխանություն, խաղաղ-առաջադիմող-անվտանգ հանրային-ընտանեկան-անհատական կյանքի կազմակերպման-աջակցության համար է ստեղծված. այս խնդրից դուրս այն անիմաստ է, ինքնանպատակ, կամայական… Հիմա իշխանությունն անհատին-ընտանիքին-հասարակությանը պիտի ներգրավի խաղաղության հաստատման մեջ՝ որպես անվտանգության ու առաջադիմության, անանջատ են սրանք, հաստատման միջոցներ… «Պատերազմ» բառը չպիտի հնչի իշխանավորի բերանից։

Ես ոչ միայն վազելու եմ, վազքի ջատագով եմ, որքան էլ որ առօրյայում ես արագ քայլն եմ գործածում ու հեծանիվը… Ես արագ եմ քայլում, դանդաղը սպանում է, հոգնեցուցիչ է… Բայց ահա գիտնականները, մասնագետները պնդում են, որ հետ վազելն ավելի օգտակար է՝ պաշտպանում է հոդերը, բարելավում կեցվածքը, տեսողությունը, ամրացնում սրունքային համակարգը… Տեղն է՝ պատմեմ. իմ բասկետբոլի մարզիչը մեր մարզումների ժամանակ առավելագույնս գործածում էր հետ վազելը… Իսկ ես բասկետբոլով զբաղվել եմ 1966-1970-ական թվականներին, խորհրդային շրջանում: Ահա ձեզ և ձեր պահանջածը՝ դրական մի նմուշ խորհրդային մանկավարժությունից…

Նոր դպրոցի մեղուները:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Օրն իմ աշխատանքային ավարտվում է (Արմինե տիկինը այստեղ հաճույքով հեգնում է՝ ավարտվո՞ւմ է. չտեսանք, տիար ջան) կրթահամալիրի խորհրդի նիստով… Հարցերը ներկայացնելիս ավելի ու ավելի բարեխիղճ պատրաստություն է պահանջում խորհուրդը գործադիրից… Գործուն է մեր խորհուրդը` կառավարման մարմնի բարձրության վրա։

Համ էլ հետաքրքիր շփման միջավայր է դառնում խորհուրդը՝ իր նախանիստով, նիստով, հետ նիստով… Ընթերցողը հետևո՞ւմ է խորհրդի նիստի օրակարգին, հարցերին, բովանդակությանը… Հերմինե Անտոնյանը այնքա՜ն կարևոր-սիրով է հանրայնացնում խորհրդի գործունեությունը… Սրանով էլ առջևից ենք՝ խորհրդով մեր…

Խորհրդի այս մեկ հարցը՝ հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող և տարածող, կրթահամալիրի ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումներ, ֆինանսականին մի խաբվեք, ամբողջովին մանկավարժություն է, կրթահամալիրի մանկավարժության զարգացման այս մակարդակում այսպիսի դրամական խթանների-գործիքների կարիքն ունի: Կարդացեք անպայման:

Ի՞նչ եմ ամենից առաջ կարդում, երբ ազատվում եմ ընթերցանության առօրյայից՝ mskh-ի գլխավոր էջ ու դրանից գնացող հղումներ. ես «Դպիր» եմ կարդում։ Մեր մանկավարժական աշխատողների հոդված-հրապարակումներին մոտեցել-մոտենում եմ առանձնակի կարևորությամբ։ «Դպիրի» խմբագրման այս ձևը, երբ հընթացս է 2-3 հոդված նետում եթեր, ավելի մարդկային է, խելամիտ ընթերցողի համար… Ահա երեք սիրելի անուն հետազոտող ուսուցչի՝ սեբաստացիական աշխարհն ստեղծող երեք արժանի անուն՝ մայիսյան հավաքի իրենց ասելիքով կարևոր։

Գեղարվեստի դպրոցի վեց տարեկան լողորդները:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Եվ հնչած վերջին հարցը։ Ես ունեմ սքանչելի ինքնազգացողություն, ֆիզիկական-հոգևոր վիճակ, իմ հազարի շրջանում եմ։ Ու ճիգ, որևէ արհեստականություն չկա իմ գործերում, խոսքերում… Ապրում եմ։ Շնորհակալ եմ ու, այո՛, ես նիհարել եմ, նիհարում եմ… ամեն օր։ Վերջին մեկ ամսում՝ ապրիլին, ամբողջ երկու կգ։ Ահա այսպես, ամիսը մեկ կգ ավելորդ քաշ գցելով… սեպտեմբերյան կրթական շքերթին ցուցադրաբար կկշռվեմ…

#664

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատմեմ՝ նախանձեք մենթոր-տիարին

Կուզեի տեսնեիք՝  այսօր, ճիշտ ժամը 10։50, Արևելյան դպրոցի Տաթև Սահակյանի 6 տարեկան առաջին դասարանցիներին մեր ծածկած լողավազանում, յուրաքանչյուրը՝ խնամված, լողորդի արդուզարդի մեջ, շողշողուն, երջանիկ ջրի չլմփոցով… Անուշի նման հմայիչ մարզիչով, Տաթևի

Ծնունդները՝ որպես կենսականության փաստեր…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա

Անցած ճանապարհը հե՛նց պարգևատրումն է…

Սթիվ Ջոբսն է ասել։ Իմ գիրը-բլոգապատումը, որ սկսվում էր, երբ «Յունիքոմփ» ֆիրմայի աջակցությամբ սեբաստացի սովորողները «Մեկ սովորող՝ մեկ համակարգիչ» անունով ծրագրով առաջինը հանրապետությունում (այն ժամանակ էլ, հիմա էլ՝ միակը), «Ինտել»-ի