— Էս ինչ լավ է՝ չասացիր՝ էս ապուշությունն ինչի՞ ես դրել, անջատի… Ես արդեն պատրաստվել էի անջատելու… Լավ եղավ,- ասում է Դավիթը։
Շատախոս մեր տղան նորից խոսքի արգելքները կորցրել է… Ամենախոս է: Ժամերով է խոսում, ինքն իրեն է խոսում, ուտելիս, երևի՝ քնած, քայլելիս… Երեկ երեկոյան իմ ճարտարապետ ընկեր Համլետ Խաչատրյանի տանը, թվում է, իրեն անծանոթ մարդկանց շրջապատում, անծանոթ միջավայրում պիտի լռեր, խոսում է, խոսում… Ի՜նչ իմանաս՝ ինչ կասի, ինչին ոնց կպատասխանի. ստիպված եմ միջամտել.
— Պա՛պ, դու չես կարող ինձ այդպես պատասխանես…
— Ինչի՞, չէ՞ որ լսեցիր, հենց այդպես էլ ասացի…
— Պա՛պ, ռոդարիական ստուգատեսին այդպես չեն խոսում…
Երևանյան մետրոն իսկական ատրակցիոն է Դավթի համար, և՛ խոսքի, և՛ շարժման…

Աստիճաններով՝ մեր տան, իջնում ենք. ինքը պիտի առաջինը լինի… առյուծ է…
— Սկզբից ես եմ գնում, առաջ չընկնեք, հետո գալիս է եղնիկը (Սոնա քույրիկն է), հետո՝ բիզոնը վերջում (ճանաչեցի՞ք ինձ)…

Արև, ավազ, խաղ….
Լուսանկարները` Շողիկ Սահակյանի:

Մետրոյի կայարանում ժամը 10-ին գիշերվա մենք ենք, ու մեկ-երկու հոգի…
— Պա՛պ, էս լռությունն ո՞վ է բերել…
Իսկապես, ո՞վ չի ուզում, որ միլիոնանոց մայրաքաղաքի մետրոն գործի որպես հանրային փոխադրամիջոց՝ աշխույժով-աղմուկով… Նայում ենք ժամացույցին. կայարանի ժամացույցով տասնմեկ րոպեն լրանում է, վագոնը չկա…
— Պա՛պ, բա որ չգա, ո՞ր համարով ենք զանգելու, որ գան մեզ այստեղից տանեն… Պա՛պ, արի էս կարմիր գիծն անցնենք, իջնենք երկաթուղով՝ թունելով գնանք…
Վագոնը, իհարկե, եկավ: Դավիթն անպայման ողջունում է վարորդին, կայարանի հսկիչին, յուրաքանչյուր ուղևորի… բարձր, լսելի յուրաքանչյուրի համար, խոսում…
— Պապ, դու դրա համա՞ր ես հեծանիվով ման գալիս, որ չսպասես, կտաս՝ ջղայնությունից կջարդես, մետրոն, թունելը փուլ կգան… Պա՛պ, այնքան քիչ են մարդիկ, որ կարող եմ հաշվեմ… Արի հաշվեմ, քունս տանում է…

Քայլքով, վազքով Հիմնական դպրոցի 6 տարեկանները գնում են Բ-4 Դպրոց-պարտեզ`լողի պարապմունքի:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Համակվեցի՞նք կանաչող պարսպի նախագծով, երբ խորհրդային մետաղե ցանցերի երկայնքով առաջանում-աճում-խնամվում-ծաղկում են յուրաքանչյուրիս դրված տնկիները… Ես երեկ Նոր դպրոցին քսանհինգ տնկի նվիրեցի… Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում կանաչ պարիսպների երկարելն ամեն սովորողի-ուսուցչի մասնակցությամբ կարող է լինել. յուրաքանչյուրը թող մի գծամետր պարսպի իր կտորն ունենա… իսկակա՜ն կանաչ շղթա… Իսկ այն, ինչ կատարվում է բուռն, ոչ միայն ի տես Գնելի անօդաչուի, այլև, հուսանք, Նոր Հայաստանի, համայնքային կյանքի ծննդի, ո՞ւմ չի ոգևորում…
— Ստացվե՜ց մեր ապրիլքսանչորսյան ակցիան, պարոն Բլեյան,- վստահեցնում է «Էկոտուր 2016»-ի կազմակերպիչ Միքայել Կամենդատյանը իմ փոստում.

Ուզում եմ Էկոտուրի ընթացքի մասին տեղեկություն տալ Ձեզ: Այս պահին ունենք 80 հայտ, որից մեկը Հրազդանի համար մեկ ավագ դպրոցից, մյուսը Գառնու համար մեկ հիմնական դպրոցից: Նամակ ունենք Թբիլիսի թիվ 37 դպրոցից, նրանք աշխատում են նախագծի շուրջ և Երևանում կլինեն հունիսի 5-ին: Հանձնաժողովի կազմը՝  WWF հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյան, Ամերիկյան համալսարանի «Ակոբյան» բնապահպանական կենտրոնի մեթոդիստ Մարինե Ասատրյան, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայից  Սարգիս Աղայան։ 
Հանձնաժողովն առցանց կաշխատի, հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունիսի 5-ը:  Պարբերաբար կայքում կտեղադրեմ հանձնաժողովի կողմից ընտրած հայտերը, իսկ հունիսի 5-ին ընտրված աշխատանքների հեղինակները կներկայանան հանձնաժողովին ֆիզիկական միջավայրում:
Ուղարկում եմ նաև ապրիլի 25-29-ի ժամանակացույցը: Այն ամեն օր թարմացված, բոլոր դպրոցների հետ համաձայնեցված կհրապարակեմ:

Մեր բակային-պարսպային կանաչ շղթաների պես ձգվող… մեր կյանքն է, ու կհանդիպենք կրկին հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը… Համաձայն եմ-շնորհակալ եմ, չկանգնե՛ք, իսկ հունիսի 5-ին տեղի կունենա  շրջակա միջավայրի ցուցադրությունը՝ մեր ձեռքով կանաչեցրած-ծաղկեցրած-խնամած ուսանողական միջավայրի ցուցադրությունը՝ իր անկյուններով-լուծումներով… Ինձ այս օրերին ամենազբաղեցնողը  բաց տարածքն է կրթահամալիրի Բանգլադեշի… Հավատացե՛ք, սա հանգրվանն է, սեբաստացինե՛ր, որ ինձ ապրեցնում է, Բանգլադեշ բերում…

Հայ-Իրանական հանրակրթական կապերի քննարկում:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Ամենախոսունը կրթահամալիրի մանկավարժության մեջ կատարվող փոփոխությունների մասին… մայիս ամսվա, ոչ մայիսյան հավաքի, 2015-2016 ուստարվա հերթական, թվով իններորդ ամսվա օրացույցն է… Դրեք իրար կողքի… Սա էլ մի նախագիծ է՝ ամսական ուսումնական օրացույցներ… Տեսա՞ք, ինչպես է զարգանում մեր մանկավարժությունը, մայիսի ճամբարները… Արժե նախագծի ղեկավարին՝ Սուսան Մարկոսյանին, գովել: Սկսեցինք: Իմ շաբաթը, որ էլի Ավագ դարձավ, այնքա՜ն լեցուն է, որ մնում է կենտրոնանալ սոսկ օրվա անելիքի վրա. ես բոլորիդ այդպիսի կենտրոնացում եմ առաջարկում…

Ես, իհարկե, հասցրի ապրիլի 24-ին անցնել «Կրթական պարտեզը՝ կանաչ ցանկապատերով» ակցիայի բոլոր յոթ գոտիներով… Հեծանիվը ջանջալության-նստակեցության տեղ չի թողնում… Իմ հայտնի «ոտքի վրա»-ին փոխարինեց, փաստ է, «հեծանվի վրա»-ն. գլորվում եմ… Բայց պատրաստված դադարները սիրում եմ, աշխատավորի՝ բրդուճով տիտիկները… Այս անգամ՝ Գեղարվեստում… Ինչքա՜ն բան է փոխվել, Սուսան Մարկոսյան ջան, մեզանում, ոչ թե կարելի է, այլ մենք տակտով-կոնկրետ-բաց խոսում ենք ամենանուրբ՝ մարդկային թեմաների մասին՝ ուսուցիչ-սովորող, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-տնօրեն… Սա պարտեզի՝ Կրթական պարտեզի առաջացման ցուցանիշ է: Կեցցենք, որ պարտեզի գիտակցումով կապվեցինք… Կանաչ շղթան բաց չթողնեք… Այն նաև ամենաամուրն է բոլոր կապերից…

1in.am-ի լրագրող Մարիամին՝ անխոնջ-ընդունակ-շիտակ, հավանում եմ այնքան, որ չեմ մերժում: Հետո ի՜նչ դժվար է՝ նժույգիդ գլուխը ծռի ու Բանգլադեշից թը՜ռռ … Հենց այդպես հեծանվով՝ TV տաղավար. ակնոցս ձեռիցս չեմ թողնում: Չկորչի:

Հազար ու մի հնարք հազարի տերևներով:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Իսկ գիտնականները՝ հնէաբանները, հայտնաբերել են խճանկար՝ անտիկ, «Ուրախացիր, կյանքից հաճույք ստացիր» գրառմամբ… Թուրքիայում է: Կարծես մեր Ռուբեն Սևակից վերցրած լինեն`  «Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն »… Հայ հնէաբանները մասնակցե՞լ են այս հայտնագործությանը, ինչո՞ւ ոչ….

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 652

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակիին նախորդող շաբաթը

Կիրակիին նախորդող շաբաթը աշխատանքային եղավ: Կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի պարտիզպանները, սովորողների և ուսուցիչների տարատարիք խմբերը, ծնողական կոնկրետ ու սրտաբուխ աջակցությամբ, համերաշխ-կապակցված-խելամիտ աշխատանքով, բոլոր դպրոցներում առանց բացառությամբ ներկայանալի դարձրին` պտղատու ծառերի շարքեր

Որքան «չար» կա Դավթի ու իր ընկերների առօրյայի մեջ

– Ինչո՞ւ ա ջուրը թրջում մարդկանց մազերը… հայրիկ… Ինչո՞ւ ա ջուրը վերևից թափվում, ինչո՞ւ ա ջուրը ձեռքիս շիրան մաքրում-տանում,- լողավազան է մտել մարմելադ նոր կերած Դավիթը: – Ինչո՞ւ ա ջուրը

Ի՞նչ կլինի, եթե…

Հետևելով Ջ. Ռոդարիին` այսպիսի վերնագիր առաջադրեցի. «Ի՞նչ կլինի, եթե մի քանի ժամով ուշանա իմ օրվա գրի թողարկումը»: Տեխնիկական ոչ մի խնդիր. չի՛ք: Տեսեք` ինչ կատարվեց կիրակի օրվա, այդ մի քանի