Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա…

Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք, չի կարող լինել այլ կերպ, քան նախագծային՝ տարատարիք, տարբեր դպրոցների սովորողներից կազմված խմբերով.  հուսով եմ, կազմակերպումը կտեսնե՞նք հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան հավաքին։ Վերջապես նախագծի համակարգող Արմինե Թոփչյանը հայտարարեց, որ լողի շրջանը հայտարարում ենք բացված,  Դպրոց-պարտեզի փակ լողավազանը վերաբացվել է։ Շնորհակալ ենք Խորեն Հազարումյանին, Ռուդիկ Սահակյանցին, շինարարների խմբին,  շինարարական-տեխնիկական բնույթի բոլոր խնդիրները լուծված են, ջուրը լցված է ու տաքանո՞ւմ է… Մնացածը կազմակերպման հարց է. այսօր բոլորի հետ խոսել եմ։ Իսկ լողավազանն անընդհատ,  հիգիենիկ վիճակում պահելու պատասխանատու անձնապես ճանաչում եմ Տաթև Համբարյանին։

Ստվերներ։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Կհամաձայնե՞ք՝ մինչև վերջերս, մինչև Կրթական պարտեզը ո՛չ Գեղարվեստից Մայր դպրոցը, ո՛չ էլ Մայր դպրոցից Հիմնականը կամ Քոլեջից Բ-4-ի Դպրոց-պարտեզը չէին երևում, ոտքի ճամփա չէր, այլ… ավտոբուսի: Միջոցառումից միջոցառում կարելի էր գնալ… Հիմա տեսեք, ուսումնական ցուցանիշ է դառնում ոտքով-հեծանվով, խմբով, որպես միասնական և միավորող-ներառող ներկրթահամալիրային տարատարիք ուսումնական խմբերով… մշտահասանելի… Ինչպես երեկ, որին միացա և ես՝ Գեղարվեստով՝ ոտքով Մայր դպրոց, Մայր դպրոցից՝ հեծանվով Դպրոց-պարտեզ, գյուղացիական տնտեսություն: Իսկական մարդկային շփման ազատություն: «Ազատություն, որ ամեն ինչ է: Չսխալվելու ազատություն և սխալվելու ազատություն, որը տանում է ոչ թե դեպի կործանում, այլ կանգնեցնում է հասուն մարդ դառնալու շեմին»… Կարդացեք Գոհար Սահակյանի՝ 2016-ի մեր շրջանավարտի ու իր ընկերների «Ցտեսություն» շարքը… Ո՞վ է պատրաստվում մայիսյան հավաքին հրատարակելու 2016-ի շրջանավարտների պատում-ֆիլմերը, նրանց «ցտեսություն»-ները։

Ֆոտոստուդիայի ձևավորում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Հրադադար պարտադրողները. այս կինոպատումը ինձ համոզիչ թվաց, հավաստի-մարդկային-ազդեցիկ… Իսկ Անի Սարգսյանի ու իր դեռահաս (սրան փոխարինող բառ գտեք, ասենք՝ մշտահաս) ընկերների «Դադարեցրեք պատերազմները» անունով այս տեսանյութը… Նախագծային պարտիզապուրակային ուսումնական գործունեության տպավորիչ ցուցադրություն կրթական պարտեզի տարբեր հարթակներում… և ահա բնակելի արվարձանի հաշմանդամ դեռահասն իր մայրիկի հետ 99-ը աստիճաններով իջնում է սարալանջի հյուսիս-հարավ ճառագայթով… Իսկ ի՞նչ անի մինչ այդ… Անի Սարգսյան ջան, եկեք արագացրեք մարդկային այսպիսի՝ ամեն օր կատարվող «սցենարների էկրանավորումը», այնպես, որ ապրիլի 25-27-ին՝ կրթական պարտեզ նախագծի հանրային ներկայացմանը հասցնենք: Այ, նման ուսումնական աշխատանքների համար հարթակ է հունիսյան մեդիափառատոնը… Պատրաստվո՞ւմ ենք։

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանի հետ շրջում էինք կրթահամալիրի բանգլադեշում, իսկական վայելք, որ ստացա այդ մեկ-երկու ժամում… Ինձ ուրախացրեց նաև Եվայի արձագանքն իմ փոստում. «Անչափ շնորհակալ եմ էսօրվա հանդիպման համար ու էն հրաշալի ամեն ինչի, որ ձեզ մոտ տեղի է ունենում: Ոնց-որ Սիրո մոլորակ ընկած լինեի…. Անհամբեր սպասում եմ մեր համատեղ նախագծերին»: Առաջին առաջարկն արդեն ստացանք հիմնադրամից. սկսվեց, ու յուրաքանչյուր սեբաստացուց է կախված գործընկերության ծավալումը։

Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

«Եվ որովհետև դպրոցն ինքն է հանդիսանում աղբյուր այդ բոլոր չարիքների. նա ինքն էլ պիտի լինի բժշկողը… խնդիրը ոչ թե մանկավարժության հին համակարգը բարեփոխելու մեջ է կայանում, այլ…»: Կարդացեք Աղայանի «Երկու խոշոր չարիքը»  և ինչպես Ավագ դպրոցի Լուիզա Ավագյանի մտորումներն են, այնպես էլ դուք՝ մատնանշեք չարիքից ձերբազատվելու ձեր միջոցը… Սովորել այն, ինչը ուզում ես սովորել և անել դա հաճույքով

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Նարե Ղալամքարյանի «Լուսաստղի» մեծարենցյան՝ կեղծը շինծուից տարբերելու հարցադրո՞ւմն էր, որ կար իմ օրվա մեջ, ինձ տարավ տեքստից… Ես քանի օր փնտրում եմ Վահե Այվազյանի ու Եղիշե Պետրոսյանի առաջարկ-նախագծի անունը… Դա կարդացեք-ձերը դարձրեք՝ միասին արվող գործ է… Մեր Սարալանջին, երեք պարտեզների արանքում կա այսպիսի տարածք… Ու Գնելի անօդաչուն բարձրացա՜վ… Վերևից այս առաջարկին նայելու… Հայացք վերևից… Մեզ երևի այսօր հենց դա է պետք։

#637

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։

Ինչպես առավոտը՝ Վալեում թե Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…

Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի

Այս շքերթի հրամանատարը ես եմ…

Դուք հասկացա՞ք, թե ինչու Գյումրիում չեղարկեցին Անկախության քսանհինգ տարվա տոնակատարությունները, իսկ, ասենք, Երևանում, դա չարեցին. սեպտեմբերի 20-ին  սպանված  մեկ հոգու՝ Արշակ Գրիգորյանի  համար… Իմ խորին, անհատական ցավակցությունը Գրիգորյանների ընտանիքին, բայց… Հայաստանի  երկրորդ