Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն, իսկ Մարինեինը՝ «Դաս-համերգ նախագիծ. Գեղարվեստ-Հիմնական դպրոց», ես կավելացնեի՝ Անկախ մայլում: Շշմելու է…
Նույն ժամանակ Գեղարվեստում, դաշտ-հրապարակում թամաշավոր ժողովրդին՝ կողբեցիների հետ, իրենց այսպես ապրելու-գործելու (սովորելու-սովորեցնելու) մասին էի պատմում՝ իմ անունը կպցնելով դրան՝ ճամփորդությամբ ուսուցում… Այո, այո, շարժման-ընթացքի մեջ, որպես կենսաձև, ոտքով, մարմնով, վազքով, պառկելով, հեծանվով, լողալով, բայց… հավեսով… ծափ-ծիծաղով, զրնգալեն, մի շնչով, առանց հանդիսատես, երբ բոլորը դառնում են մասնակից: Ահա գիշերը 3:30-ին, բոլոր մասնակիցներին, առկա-հեռակա, ես ասում եմ. շնորհակալ եմ, կեցցեք, շշմելու էր… Так держать… Հիմա ես տեղը չեմ բերում, հաստատ Թումանյան Հովհաննեսի մոտ, նամակներից մեկում կա՞ այս՝ ճամփորդական մեթոդի պարզ հիմնավորում-ներկայացումը… Միասին կկարդանք:
Հայրենագիտական-արշավախմբային կայանում:
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի:
Եվ Սյուզի Մարգարյանի առաջարկած այսօրվա հավաքը Մարմարյա սրահում՝ որպես մի հարմար բացատում, ճամփորդական հավաք է… Իսկ մանկավարժությունն այսպես՝ ձեռքի հետ արված հնարքների մեջ է. ստուգում ենք ճամփորդի հանդերձանքը, ֆոտոսեսիա-պոդիում (ծափահարեցի, մա՜մա ջան, ո՜նց եմ բաց թողել, հետո ինձ ցույց կտաս, Թոփչիկ Արմինե), Գեղարվեստ-Մայր դպրոց ճամփորդական արահետի քարին դինջացող Մարատը Բաղդասարյան, Հիմնական դպրոցի հյուրընկալողներին հեծանվով պատվելը (հենա՝ լավագույն նվերով. նվերը ձեզ հետ գնացել եք): Ռոդարիա-աղայանական ապրիլյան ստուգատեսն այսպիսի ճամփորդական պատմություններից-թափառումներից կարող է կազմված լինել… Թե չէ, այնպես եք «լրջացնում», մարդու ապրելը չի գալիս, ինչպես երեկ՝ օրվա վերջում, հոգեհանգստից հետո… որպես թաղում. մարդու մեռնելը գալիս է… Իրոք, մանկավարժությամբ զբաղվողներ, ուրիշ ինչպե՞ս կարելի է գնալ «Իդեալ» մակնիշի հեծանիվ քշելու ընկերների հետ «Սեբաստիա» մարզադաշտում՝ որպես ուսումնական պարապմունք… Միայն վազքով… Էս մեծերն ամեն ինչ բարդացնելու-կյանքը հոգս դարձնելու անհաղթահարելի սովորույթ ունեն… Դե, հիմա մի խմբով առաջ ընկեք էս վազող սեբաստացիների խմբից ու ճանապարհն ավելի ապահով դարձրեք… Չնայած սա էլ ուսումնական աշխատանք-կյանք է. ճամփորդը պիտի հոգ տանի իր անվտանգության մասին, հո մի անգամվա համար չէ… Ամեն Աստծու պարգև օրվա մասին է, կրթահամալիրում, դպրոցից-տուն-դպրոց ճանապարհին, շաբաթ-կիրակի, տո՜, հենց վաղվա աշխատանքային ճամփորդական հավաքին… Չմոռանաք ճամփորդական բրդուճները, չմոռանաք՝ մաքրում, խնամում ենք և՛ ներսը, և՛ դուրսը: Իսկ Համբարյան Տաթևը հենց ճամփորդության անվտանգության հրահանգիչ է նաև՝ մնալով շարունակ ճամփորդ…
Ծաղկային կոմպոզիցիա:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:
Ապրիլի 11-ին կրթահամալիրի Գեղարվեստում Կրթական պարտեզի ուսումնական նախագծային արհեստանոցի (լաբորատորիայի) նախաձեռնողների հավաք է…Կգան մի խումբ ճարտարապետ-նախագծողներ, մեր գործընկերները՝ ճարտարապետա-շինարարական համալսարանից, ուսանողներ, նախագծողի աշխատանքով հետաքրքրվածներ՝ կրթահամալիրի Ավագ դպրոցից՝ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ…
Միջին դպրոցի աշխատանքային այսօրը:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Ապրիլի 24-ին մեկնարկող բնապահպանական ուսումնական նախագծերի ստուգատեսին (հայրենագետ-բնապահպանների իսկական ճամփորդական հավաք՝ կրթահամալիրի Բանգլադեշում) կկարողանա՞նք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հանրային-մասնագիտական փորձաքննությանը ներկայացնել այս նախագծային արհեստանոցը… էլ ի՞նչ, Անահի՛տ Մելքոնյան, Կարինե՛ Մացակյան, Կարինե՛ Պետրոսյան… Տեսեք՝ «Վազք+հեծանիվ+լող»-ի պատասխանատուները որքա՜ն բարեխիղճ են պատրաստվում ներկայանալու ստուգատեսին… Հավաքի մի պլեները, ենթադրում եմ՝ կլինի Մայր դպրոցի պարտեզ-դաշտում, մյուսը՝ Մայր դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ կասկադի վերին բացատում, մյուսը՝ Գեղարվեստի բացատում… Ի՜նչ ապրիլ է, է՜… Եկեք մեր միջի տոլստոյականությունը թոթափենք՝ այսպես ճամփորդելով… Մենք, օրինակ, ապրիլի 16-ին մաեստրո Հարություն Թոփիկյանի հետ ճամփորդելու ենք ողջ օրը… Բանգլադեշից հասնելու ենք նոր ճամփով-կամուրջներով՝ Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցում երգելու ենք ու Արտաշատի գյուղերով՝ Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Մրգավետ, Մխչյան, Գետազատ, Կանաչուտ, Դալար, Ոստան մինչև Արտաշատ, նորակառույց Սուրբ Հովհաննեսում երգելու ենք, հետո այդպես՝ մինչև Խոր Վիրապ… Էնտեղ մի բարձունք կա, մի բացատ, միշտ ուզեցել եմ ընկերներիս հետ տիտիկ անել, որ ասելիքս լսեն…
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 636