Լիլիթ Ազիզխանյանը մեծ նապաստակ ձու-ձու կակա է նվիրել Դավթին, որ պահվել է սառնարանում՝ Դավիթ Բլեյանին  որպես անակնկալ հայտնվելու համար… Հիմա, երբ Դավիթն արթնացել է քնից առավոտ շո՜ւտ՝ լրիվ ինքնուրույն-մենակ, իր ամենասիրելի «Արև-արև» երգերը լսել, վայրի կատվազգիների նման լողը տվել, փաթաթվել սրբիչում, իսկն անակնկալի հայտնվելու պահն է…
— Իսկական առյուծի համար է անակնկալը,- պայծառանում է մեր հերոսն ու, սրբիչի մեջ փաթաթված, հոշոտում է նապաստակը… Հետո, ավելի ուշ, հարցնում է.
— Պապ, առյուծը գայլի ու աղվեսի պես նապաստակ է՞լ է բռնում-ուտում, երբ շա՜տ է սոված լինում, բիզոն-եղնիկ-վայրի ցուլ չի հանդիպում… Պապ, նապաստակն էլ համո՜վ է շատ…
Իսկ ձու-ձու կակա նապաստակներից դուրս եկած բազմագույն ճագարներն իր գազանանոցն են համալրում… Ո՞վ կմտածեր, որ Դավթի նախկինում կերած ձու-ձու կականերից դուրս եկած փոքրիկ գազանները՝ իր նվեր ստացած մյուս գազանիկների հետ կազմելու են Դավթի մեծաքանակ խաղադարանը, ու Դավիթն ամեն երեկո-առավոտ (մարտի այս օրերին) պարտեզ-պարտեզ է խաղալու մայրիկի հետ… Ընձուղտ-մայրիկը հինգ տարեկանների դաստիարակն է, որ ընդունում է մեր պարտեզ եկող գազանիկներին… Ու Արմինե-մայրիկ դաստիարակը, որքան էլ հոգնած՝ հարկադրված է խաղաղ-ուրախ դիմավորել Դավթի գազանիկներից յուրաքանչյուրին, ստեղծել իրական երկխոսություն՝ Դավթի կյանքից…

Շախմատի մրցաշար Գեղարվեստի տանիքում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Մարտի ութը՝ անկախության հայելի: Այս հրապարակումը կկարդա՞ իմ օրագրի ընթերցողը, որպես հրավեր՝ ընթերցման, առանձնացնում եմ վերջնագիրը. «Շնորհավոր ձեր տոնը, կանայք, թեև շատ ավելի կարևոր է ստեղծել պետություն, որտեղ առօրյան ավելի շատ շնորհավորանքների առիթներ կմատուցի բոլորին»:

«Ամազոն»-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի երեք հարցերը, որ նա տալիս է աշխատանքի ընդունելիս, կարո՞ղ են դառնալ, դարձե՞լ են կրթահամալիրի կադրային համալրման երեք կարևոր հատկանիշները:

Գեղարվեստի գարունը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Գեղարվեստի վեց տարեկան դարձածների «Ամեն օր պլանշետ» նախագծում ծնողների, հատկապես, երիտասարդ հայրիկների ներգրավումը համարում եմ սկզբունքային… ցուցանիշ ու բեկում Անահիտ Հարությունյանի ու Զառա Առաքելյանի՝ կրթահամալիրով մեկ նախագծի զարգացում… Գրել-կարդալը, հաշվելը, թվերի-բառերի հետ ազատ խաղալն ընտանեկան մանկավարժության, երեխայի ընտանեկան գործունեության բովանդակություն և արդյունք պիտի դառնա, իսկ պլանշետը՝ ծնողին ու երեխային այսպիսի գործունեությամբ միավորող-կազմակերպող հարմար ուսումնական գործիք… Ոչ միայն՝ առ պլանշետը (հայրիկի-մայրիկի), զբաղվի, մեզ մի խանգարի, մեզ թող հանգիստ, քեզնից առժամանակ պրծնենք, նաև խելացի-մտածված ուսումնական գործիք… Գրել-կարդալ, հաշվել-գումարել-հանել, չափել, նկարել-լուսանկարել, ձայնագրել-տեսագրել…ռուսերեն-անգլերեն լսել-խաղալ-սովորել երեխան կարող է և պիտի կարողանա մեր ընտանիքում մինչև վեց տարեկան դառնալը… Իսկ այսպիսի խաղեր-թատրոնները, ընթերցանությունները երեխայի զարգացման բնական ընթացքն են` TV և ինտերնետ դիտումների հետ միասին…

Պլանշետը Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Տիկին Ֆրիդայի՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկի տանը մոռացավ Դավիթն իր փոքրիկ ամենագնացը, որ համառորեն տեղադրեց տան պահարանի դարակում… Մենք հատուկ ընտրել էինք մետրոյով երթևեկը և մետրոյի «Գարեգին Նժդեհի» անցումում մեզ ոչինչ չէր մնում. պետք էր մտնել գրախանութ, որտեղ մեքենաների և խաղալիքների մեծ ընտրություն կար… Հետաքրքիր էր՝ ինչ է ընտրելու Դավիթը… Սկզբում` մի նոր մեքենա, որից չուներ… Հետո դրեց տեղը: Վաճառող երիտասարդը շա՜տ բարեհամբույր էր… վերցրեց չորս շնից և տիրոջից կազմված խաղատուփը՝ փոքրիկ մի թատրոն`գազանիկների ու գազանավարժի… Ամբողջ օրը, մետրոյով-մեքենայով` մինչև մեծ հարսիս տուն, տանը՝ ուսանող Յուրչոյի՝ մեծ եղբորս թոռներ Յուրա, Ռոզալիա Բլեյանների հետ, ոչ միայն խաղաց ու խաղաց, այլև խաղը շարունակեց  տանը՝ մինչև քնելը, ինքնուրույն… Խոսում է ու խոսում՝ միայն՝ մի խանգարեք, իսկը ձայնագրելու-տեսագրելու նյութ է՝ դիտարկող, հետազոտող մանկավարժ-ծնողի համար…Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան ո՞նց է համակարգում հետազոտող ուսուցչի ընտանեկան գործունեությունը. ես հո ձեր թշնամին չե՞մ դառնալու…

«Ծիր կաթին» տպագիր երկշաբաթաթերթի ու նրա ներդիր «Մենք»-ի, որ միշտ, պարզվում է, հովանավորվել է մեթոդական ծառայության ղեկավար Գևորգ Հակոբյանի կողմից, ընթերցումն այս օրերին շարունակվում է… Այս անգամ առանձնացրի «Մենք»-ի փոքրիկ հարցազրույցը Գևորգ Հակոբյանի հետ…  Սրանից էլ լավ արձագա՞նք կրթահամալիրում՝ շնորհիվ մեդիայի, ալամ աշխարհում այսօր մեկնարկած բաց հասարակագիտական ստուգատեսին` մասնավորապես, նրա «Լրագրողական նախագիծ» և «Փորձի հաղորդում» անվանակարգերին…

Եվ այսպես, «Մենք»-ը նորից ձեզ հետ է: Ասեմ, որ «Մենք»-ի հովանավորն է Մեթոդական կենտրոնի տնօրեն Գևորգ Հակոբյանը:

2016-03-09 17.42.40Ի՞նչ… Ո՞վ է նա: Մի՞թե չգիտեք: Ոչինչ: Կփորձենք ներկայացնել նրան:

Հետաքրքիր անձնավորություն է՝ միջին տարիքի, սև, գանգուր մազերով և, իհարկե, հայ տղամարդուն բնորոշ քթով: Ճաշատեսակներից նախընտրում է բորշչը: Նրան գրավում են այն բոլոր խաղերը, որոնք խաղում են դրսում. հատկապես ֆուտբոլը: Նրա կարծիքով, մանկական մամուլը դպրոցի շարժիչ ուժերից մեկն է: Մեծ սպասելիքներ ունի «Մենք» խմբագրությունից, հույս ունի, որ «Մենք»-ը կդառնա հանրապետական թերթ: Սիրում է լրագրությունը, բայց երբեք չի ցանկանա աշխատել այդ բնագավառում: Սիրում է բոլոր պատանի լրագրողներին և ցանկանում նրանց պրպտուն և անհաշտ աշխատանք: Ահա մեր Գևորգ Հակոբյանը: Իրոք լավն է, չէ՞…

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 607

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձմեռ պապ ընտանեկան մրցանակաբաշխությունը

Որ դաղալ չլինի՝ Դավիթ Բլեյանը կասեր․․․ 

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի

Անցե՛ք առաջ, եթե լսում եք…

Յուրաքանչյուրս… Ես, օրինակ, չնայած ձյուն ու բուքին, իբր նրանց բերած վտանգավոր ճանապարհներին, աշխատողների մի խմբով աշխատանքային ուրբաթն անցկացրի Արատես-Աղավնաձոր-Եղեգնաձորում, աշխատանքային շաբաթ օրը՝ աշխատողների մի այլ, մեծ խմբով՝  Ազատան-Գյումրիում, երգչախմբերով սեբաստացիական, հայտնի