«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, 1994թ. ՀՀ Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանն այսօր եւս նորաբաց «Ռոսսիա մոլ»-ում էր. «Ճիշտ է՝ ես մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ: Միգուցե վերջին անգամն եմ մտնում այստեղ, քանի որ մի քիչ հեռու եմ մնում, իմ տան ճանապարհին չէ»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը եւ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի վերանշանակումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի, արդյոք համակարգը իսկապես կապակուսակցականացվի, ինչպես խոստացել էր նորանշանակ նախարարը.

«Ամենալավը հենց ինքը՝ Լեւոն Մկրտչյանն էր իր 3-րդ անգամ գնալ-գալու մասին ասել հումորով, ես ավելացնելու բան չունեմ: Վստահ եմ. հիմա էլ է նա հումորով նայում, քանի որ առանց հումորի ու երեւակայության մեր ժամանակներում դժվար կլինի ապրել: Կանխորոշված կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ նա կենսափորձով մարդ է, տեսած մարդ է. եթե եկել է, ուրեմն գիտի խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Փոփոխությունը կնպաստի նրան, որ կրթական համակարգը միգուցե իսկապես վերջապես ձերբազատվի կուսակցականացումից: Եթե 3-րդ անգամ ստանձնում է ԿԳ նախարարի պաշտոնը, ենթադրում եմ, որ ծրագրով է եկել: Համենայնդեպս, եթե այդպես չլինի, լավ չի լինի»:

Աղբյուրը՝ a1plus.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ադրբեջանցիներին պետք է պարտադրել խաղաղ համակեցություն, ուրիշ ճանապարհ չկա․ Աշոտ Բլեյան

Աղբյուրը՝ Factor TV Factor TV-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

Գլխիվայր պիտի շուռ տալ ընդունելության համակարգը…

«Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է, թեման՝ Ավագ դպրոցի ճանապարհը:

Երևանն է խոսում

Ծառայել բանակում, թե՞ սովորել արտասահմանում «Երևանն է խոսում» հեռուստահաղորդման քննարկմանը մասնակցում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: