Դավթապատումից, ասում են՝ իմ օրագրի ամենակարդացվողից սկսենք…

— Կտանեն պլանշետը, կուկուները կիմանան սև շորերով գողա, կհարձակվեն վրան, կտան-կջարդեն,- ասում է Դավիթը, երբ խոսք ենք բացում իր պլանշետը պարտեզ տանելու մասին…

— Չէ՜, ինչի՞ ես ըտենց պատմում հեքիաթը, ընտենց չի, դու չգիտե՞ս…
Օրինավոր մեր տղան՝ Դավիթ Բլեյանը, իսկական հսկում է իրականացնում Թումանյան պապիկի բոլոր պատմությունների վրա, ճիշտ՝ ինչպես Թումանյանը պիտի պատմես… Մայրենիի ուսուցչուհի Արմինեն սրա արդյունքում է, որ բերանացի գիտի Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

— Մայրիկ, արի ես ու դու «Ну погоди»-ի գայլն ու նապաստակը նկարենք, ես՝ նապաստակը, դու՝ գայլը…
Ես էլ հենց սրան եմ սպասում.
— Դավիթ, ինչո՞ւ մայրիկը՝ գայլ…
— Որովհետև մայրիկը գայլին է նման՝ խորամանկ ինձ է նայում…
— Մայրիկ, ի՞նչ է նշանակում.
Раз, два, три, четыре, пять,
Я считаю до пяти,
Не могу до десяти,
Я иду искать,
Кто не спрятался, я не виноват.
Մի քանի անգամ այս շուտասելուկը տանում-բերում է:
Այսպիսի ռուսերենով-անգլերենով են սկսում, վստահ եմ, մեր բոլոր հինգ տարեկաններն իրենց 2016-ը  նախակրթարաններում…

Հարցե՜ր ու հարցեր, հաճախ պատասխանել պետք չէ, խաղաղ-բարյացկամ արձագանքել է պետք:
— Դավիթ, անգիր ասա՝ ձայնագրենք…
— Չէ, չեմ ուզում անգիր, անգիրը լավ չի…
— Խաղեր եմ գցել իմ պլանշետին, պապ չտանե՞ն հանկարծ ջնջեն…
— Էս պլանշետի լիցքավորումն ի՜նչ շուտ է նստում. չի թողնում երկար աշխատեմ… Հա պիտի դնեմ լիցքավորման… Պա՛պ, մի անգամ էլ դու էդ գործն արա…

— Քամելեոնները վերացե՞լ են Երկրի երեսից, պապ:
— Ո՞ր կենդանիներն են վերացել… Ինչո՞ւ մարդիկ չեն պաշտպանում կենդանիներին… Ամեն ինչ թողել են Սասունցի Դավթին…

— Հայրիկ, որ տաքերը գան, կարո՞ղ եմ ինքնագլորով դպրոց գնամ…

Դավիթը մասնակցում է հեռավար ուսուցմանը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող Էրիկ Ոսկանյանը, իր «Լուսաստղ» ամսագրի հունվարյան էսսեների շարունակվող շարքն այսպիսի հավեսով կարող է ներկայացնել «Վիլյամ Սարոյանի» հիմնադրամի հայտարարած գրական միջազգային մրցույթին

Իսկ «Հանրակրթական դիջիթեք 2016»-ին ի՞նչ ամբողջական ժողովածուով է պատրաստվում ներկայանալ Էրիկը…

Էմմա Իսախանյանի և Նարեկ Սահակյանի այս դիմումն ինձ հուզեց-ոգևորեց. հետաքրքիր է՝ հասա՞վ այն սեբաստացի սովորողներին… որքան էլ, որ խրոնիկ հոգնածության համախտանիշը հիվանդության տեսակ է հաստատվել մասնագետների ուսումնասիրություններով:

Դավիթ Բլեյանի նկարելացավի շրջանն է սկսվել-զարգանում… Մատիտով, յուղամատիտով, գուաշով, պլանշետով՝ նկարում է ու նկարում, հիմա էլ անցավ իր սիրած մուլտերի թեմաներով գունազարդումներին…
Արմինե մայրիկը տեղը չի գտնում. ինչպե՞ս պիտի Դավիթն ու իր ընտանիքը ներկայանան Դիջիթեքին…
— Ո՞նց ենք նայելու կազմակերպիչների աչքերին, Դավիթ ջան… Հայրիկդ բոլորից պահանջում է…
Ինչպե՞ս են խորհրդային ռուսական մուլտֆիլմներն առաջին անգամ դիտող ամերիկացի երիտասարդներն արձագանքում դրանց… դիտեˊք այս տեսանյութը՝ որպես հաստատում Ֆրանցիսկոս պապի դիտարկման, որ «համացանցը կարելի է օգտագործել առողջ հասարակություն կառուցելու համար, որը պատրաստ է կիսել»՝ որպես հնարավորություն անսահման՝ մարդկության միավորման և համերաշխության դրսևորման:

Դավիթ Բլեյանն իր ավագ ընկեր Արեգ Պարսիլյանի աուդիո տրակտատը, ինչպես և սպասվում էր, լսեց կլանված՝ այ, այսպես…
— Ես ուզում եմ, որ Արեգը ֆիլմ նկարի դինոզավրերի մասին:
— Իսկ դու ի՞նչ անես… գուցե խմբո՞վ աշխատեք…
Ինձ ուրախացնում է, որ հեշտ չի «չէ» ու «հա» ասում, թելադրանքի չի տրվում… Իսկ երեկոյան հատուկ ջանասիրությամբ նկարազարդում էր Զառա քույրիկ-2016-ի հարսիկի(հա՞) նվիրած դինոզավրերի գրքույկը… Զառայից էլ հեշտ չէ՞ այս մի հատիկ «հա»-ն կորզելը…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի սոպրանոները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

«…Միջավայրը, որտեղ դաստիարակվում և ձևավորվում է ապագա քաղաքացին, կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա ողջ կյանքի վրա: Սա անկասկած, ապագային ուղղված հաղորդագրություն է»:
Իտալացի հայտնի ակորդեոնահար-բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով այսօր մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իր հարցազրույցով, անգամ, մասնակցում է այդպիսի միջավայրի ստեղծմանը… Պատահական չէ, որ օրագրի իմ գլխագիր դարձավ երաժշտի «ապագային ուղղված հաղորդագրություն» արտահայտությունը… Սա մի փոքր այլ կդարձնի մեր կարևորությունը՝ գործի, ավելի խաղաղ-ինքնավստահ-հեռանկարային կգործենք, երբ մեր ստեղծածին նայենք՝ որպես ապագային ուղղված հաղորդագրություն…

Ուռա՜, մեր արշավախմբային-հայրենագիտական կայանն ունեցավ ձմեռային մարզաձևերի առաջին միջոցները՝ դահուկներ՝ կոշիկներով, սահնակներ…

Օրագրի առաջարկը

Ծանոթացեք համաշխարհային գրականության կազմերին այս կայքի շնորհիվ:
Ներկայացված են դիզայներների, նկարազարդողների հանրաճանաչ գրքերի կազմերը:

Ընթերցարան

Գեղարվեստի բակի սառցե հարմոնիան:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 565

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրական այնպես, ինչպես մենք ենք

Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ