Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում եմ սիրել այնքան, որ… գարո՜ւն… ասել է թե գարունը մեր աշխարհ է գալիս «Կարդում ենք Մեծարենց-Տերյան-Թումանյան-Չարենց» նախագծի մեկնարկով, որը տրվել է արդեն… Գոհար Եղոյանն ապրի, խելքով-շնորհքով Չարենցի կամարի մոտ՝ ձյուների մեջ, ինձ հուշեց 2016-ի «Կարդում ենք»-ի հայրենագիտական մի երթ-քայլք-վերելք-ճամփորդության՝ Ջրվեժով, Տեր Կյուրեղի օրհնությամբ, խմբի միասնական աղոթքով, Չարենցի կամարից բանաստեղծի ստեղծագործության նկարահանմամբ՝ հայացքով դեպի Արարատ ու վե՜ր-վե՜ր՝ մինչև Գեղարդը վիմափոր… Մերի Առաքելյանի ուսուցանած շարականով ու մայրենիի դասավանդողների գրաբարյան տաղով… Ի՜նչ ոգեղեն ընթացք է… Գալիս եմ… Ու այսպես, որպես ուխտ, խումբ-խումբ, ակումբ-ակումբ, դասարան-դասարան… ողջ փետրվար… Գարո՜ւն…

Երեկ ես իմ գիրն սկսեցի սեբաստացի թոռնիկների պապի՝ Արեգ Գրիգորյանի շնորհակալական խոսքով, այսօր իմ գիրն ինքն իրեն ստացվեց, մայրենիի ուսուցիչ Հասմիկ Թոփչյանի միջամտությամբ շարունակում եմ նրա թոռնիկի՝ վեցերորդ դասարանցի Վիկտորիա-Անիի խրատով-պատգամով… Մեջ եմ բերում.

«Եթե դու շատ ես պարապ-սարապ նստում մի տեղ, և ոչ մի բան չես անում, զգուշացնում եմ քեզ. պարապ  լինելը ոչ միայն ձանձրալի է, այլև վտանգավոր, որովհետև մի աշխարհ կա, որտեղ տանում են պարապներին»:

Դասավանդողների ձմեռային դպրոց։
Լուսանկարները՝  Մարինա Մկրտչյանի և Յուրա Գանջալյանի։

Սրանով պապ ու թոռ հարազատության կապով խոսքը մեկ են անում… Ինչպես երեկ՝ հուզվեցի… Ու կրկին ծիծաղեցի՝  հարգելով մտածող-ամբարող մարդու, պարապության տեսության հայտնի պաշտպան Գևորգ Հակոբյանին՝ նրա ուսուցչին… Իսկ ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ Վիկտորիա-Անիի ոճի անաղարտության պահպանության վրա, որպես մանկավարժական խնդիր և ուղենիշ՝ երեխայի-մարդու էկոլոգիայի պահպանությունը կրթության ողջ ընթացքում… Տեսեˊք, հա՜…

«Էթիկետ» ռադիոյի հիմնադիր զույգին՝ տասնմեկերորդցի Աննա Մաթևոսյանին ու Մարիամ Գևորգյանին հանդիպեցի Մայր դպրոցից Գեղարվեստ ճամփին… Այս հմայիլները մեզ մշտական գարուն են պարգևում: Մայրենիի իրենց ուսուցիչ Հասմիկ Ղազարյանի մշտական խելացի ներկայությամբ մեկ տարի պահեցին «Էթիկետը»՝ որպես ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակ… Ա՜յ, «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսը հենց այսպիսի նախագծերի պատշաճ ներկայացման, մեր մանկավարժությունը հրապարակային, առաջադեմ հասարակությամբ խթանելու համար է ստեղծված… Սկսեˊք. տեսե՜ք՝ դիջիթեքից դիջիթեք որքա՜ն բեղուն է եղել մեր սեբաստացիական ջանքը… Իմ երեկվա-այսօրվա սուրհանդակ խոսքը հենց սրա՝ մեր գործը նորեն սկսելու մասին է… Հենց ընդհատում եղավ, ընկնելու ենք ունայնության հորը… ինչպես հայաստանյան հասարակությունն ու իր տոները… Իր կյանքն իրենը չէ՝ որպես հասարակություն, արհեստական՝ իրենից, իր ընտանիքից, իր կյանքից ու գործից դուրս մի ընթացք է, նույնպես և տոները՝ ազգային-եկեղեցական-պետական՝ իր համար չեն, ինքն ինքնաբուխ մասնակից ու որոշող չէ… Իսկ մեր հեղինակային մանկավարժության կազմակերպման կառույցն է այդպիսին՝ իր ողնաշարում ունենալով մոբիլ ստեղծականությունը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, թվային միջոցներով, ասել է թե առցանց-անընդհատ-անմահանա-ամենուր, բացակա չկա, ուզում ես՝ Ամերիկաներում եղիր, ինչպես մեր Դիջիթեքի կազմակերպիչներից Նարեկ Սահակյանը… Իմ սուրհանդակում ես տվել եմ նաև հանգամանքների բերումով փետրվարին հայտնված հանրակրթական ստուգատեսների՝ մեր ինքնակրթության ու ինքնաբացահայտման միասնական հարթակի մեկնարկը՝ փետրվարի 6-ը՝ ծիսական-տոնական… Սյուզի Մարգարյաˊն, լսո՞ւմ ես, հա՞… Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե՞ ոչ… Կրակ կա իմ սուրհանդակի մեջ, իմ այս գրի մեջ, որ, կուզեմ, յուրաքանչյուրիդ հասնի՝ բոլոր տարիքների ու կարգի սեբաստացիներին, որտեղ էլ որ եք: Ողջո՜ւյն…

Աշխատանքային այսօրը գրադարանում։
Լուսանկարները՝ Նոննա Գրիգորյանի։

Առցանց ուսուցման երրորդ շաբաթը՝ իր ստուգատեսյան պատրաստության շնչով նոր՝ ընտանեկան-անձնային լիցք կհաղորդի, կդառնա հակաբացիլ՝ արհեստականության, խթանիչ ինքնուրույնության… Սովորելը, կրթության միջոցով ու արդյունքով տաղանդը բացահայտելը-դրսևորելը-զարգացնելը, կյանքը որպես ինքնիրացում ապրելը… Ես այսպես եմ հասկանում մեր հեղինակած մանկավարժությունը… Եվ այս մասին է իմ սուրհանդակը, մեր՝ այսօր Գեղարվեստում սկսած մանկավարժական հավաքը… Երեկ մեր mskh.am-ի մուտքերի՝ օգտատերերի թիվը հասավ 6500-ի, ինչպես աշխույժ մեր օրերին, մեր ստեղծած նյութական միջավայրում, ուսումնական պարապմունքներով… Գարո՜ւն… մեր ընտանիքներում… Արեգակնային համակարգում՝ նոր, իններորդ մոլորակի մասին են հայտարարում աշխարհով մեկ գիտնականները: Բացահայտումների ամիս դարձնենք ստուգատեսների փետրվարը…

Օրագրի առաջարկը

NASA և ESA կազմակերպությունների տվյալների հիման վրա ստեղծվել է տիեզերքով ճամփորդելու հնարավորություն տվող կայք: Չմոռանաք միացնել համակարգչի ձայնը, սեղմել ձախ վերևի անկյունի Take a tour -play կոճակն ու ճախրել տիեզերքով:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 560

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոն է օրը, ու տունը՝ համալսարան․․․

Արև է պայծառ դրսում, մեր ընդարձակ պատշգամբից այն կողմ․․․ Արևի շողքը իմ բացած դռնից ներս է մտել, հատակով մեկ լուսավոր շերտ գցել․․․ — Դավի՜թ, տե՛ս․․․ — Եթե կպնեմ, տա՞ք կլինի․․․

Ա՛յ Ասլան, ա՛յ բալամ, ա՛յ Ասլան-բալասի…

Ղազարոս Աղայանն ունի, հա՞ Ասլան-բալասի «Արևամանուկ»-ից… Ո՛վ, ե՛րբ է կարդացել, ինչպես են հիմա սա կարդալ տալիս… Միշտ սիրելի մանկագիր-մանկավարժ Ղազարոս Աղայան ջան, ինձ համար, դու, ինչպես աշխարհահռչակ Ջանի Ռոդարին… Կարոտը