Ձյան բերած առաջին սուրհանդակը
Ձնախառն սուրհանդակ
Ուրի՜շ…

Ուռա՜, ձյունը ձմեռ է բերել ու նոր հոգսեր, որոնք պիտի դառնան ամենօրյա ուսումնական աշխատանք: Անվտանգ, մաքուր աստիճաններ մեր կրթական աշխարհում, ամենուր. հատկապես՝ դպրոց բերող բոլոր ճանապարհներին, մուտքերին:

Աստիճաններն անշտապ, հավեսով մաքրելիս հաշվեք տնօրենի բլոգի այսօրվա խմբագիր, Ֆեյսբուքում «Կրթական պարտեզ արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հեծանվորդ Աննա Պետրոսյանի՝ նախագծում արձանագրած թվերը՝ Գեղարվեստից Մայր դպրոց իջնողը՝ 98, ամենաերկարը՝ դրան զուգահեռ, Գեղարվեստից չիջնողը՝ 142, քոլեջից Մայր դպրոց իջնողը՝ 52:

Հարթ տանիքների ձյունը պետք է ամեն օր մաքրել: Ինքնասպասարկումը՝ ինքնասպասարկում, բայց դպրոցների ղեկավարները, տնտեսուհի-բանվորները, կազմակերպիչները, Ռուդիկ Սահակյանը, որպես այս ծառայության համակարգող, աշխատանքային հայտնի պարտականություններ ունեն: Սկսենք: Ընդգրկեք նաև պահակ-բակապահներին և վարորդներին: Իսկ մեր տղամարդ ուսուցիչների երիտասարդացող ու բազմաքանակ դարձող ջոկատը, իրարկե, առաջին գծում է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մինչև կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր պաշտոնի համար մրցույթը

Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից

Հունվարյան նախագծային ուսումնական ճամբարի ամփոփում

Գիտեք՝ հունվարի 27-ին՝ ուրբաթ օրը, 2016-2017-ի ուսումնական-նախագծային ճամբարային հունվարի վերջին օրն է. սկսում ենք ամփոփել դրա արդյունքները։ Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի

2015-2016 ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկի մասին

Սեբաստացիներ, բոլոր տարիքների. 2016թ. փետրվարի 1-ին ֆիզիկական միջավայրում վերսկսվում են բնականոն ուսումնական պարապմունքներն ամբողջ կրթահամալիրում, բոլոր կրթական ծրագրերի ողջ ծավալով` սկսած 2-4 տարեկանների խմբերից, այդ թվում` նաև երկարօրյա ուսուցում, ընտրությամբ և լրացուցիչ