Նորայր Ասատրյան

Ազնվությունն ամենակարևոր բանալին է ապրելու, ըստ Նորայր Ասատրյանի, թեև մեր աշխարհում ոչ մի դուռ չի բացում: Մինչդեռ ապրելու համար պետք են բանալիներ, որոնք կարող են դռներ բացել և ապահովել մեր վաղվա օրը… Սրա համար է, երևի, Նորայր, որ մենք՝ մարդիկս, ընտրում ենք խոտոր՝ ոչ ազնիվ ճանապարհներ աշխարհում ապրելու-դռներ բացելու փնտրտուքո՞վ…
Դավիթ Բլեյանը մեկ օր առաջ հանկարծ բարձր կանչեց պատշգամբից.
— Եկեք, տեսե՜ք, տեսե՛ք՝ ի՜նչ անակնկալներ եմ բերել ձեզ համար,- մատով ցույց տվեց իրիկնային երկինքը՝ իր տեսած անակնկալներով… Իսկապես, զարմանալի լիալուսին՝  լուսատու պայծառ՝ շրջանաձև լուսնափառի կենտրոնում…
Երեկ, երբ իմ եղբոր տղա Թաթոսին, ով հիմա առողջական դժվարություններ ունի, որոնք, իհարկե, անհանգստացնում են ինձ, այցելելուց հետո ուշ մտա տուն, դուրս եկա պատշգամբ՝ թոթափելու տրամադրությունս… Հնարավո՞ր է: Նույն՝ Դավիթ Բլեյանի տեսած լիալուսինն էր պայծառ՝ երկնքի կենտրոնում՝ առանց փառի, կանչեցի.
— Եկեˊք, տեսեˊք-տեսեք՝ ի՜նչ անակնկալ եմ բերել…
Դավիթը դժկամությամբ դուրս եկավ պատշգամբ. խելքը տեղն է մեր ծաղկաթափվող հերոսի, սպասելիքնե՞ր ուներ՝ ուշացած հայրիկից… Մոտեցավ.
— Անակնկալը քո բերա՛ծ նվերն է լինում, պաˊպ…
Լուսինը, երկինքը, արևը… աշխարհը, որ իրենն են ու իրենը… իրեն է կարելի, որ որպես անակնկալ նվիրի։

Նոր դպրոցի երաժիշտները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Ռուսահպատակությունը, նույն է թե վասալական մտածողությունը մեզանում, տեսեք՝ ի՜նչ ցցուն-խայտառակ դրսևորում է ունենում: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը (սեփականատերը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մեծահարուստ Ռուբեն Հայրապետյանն է, և ես նրան հասկանում եմ) հանդես է եկել հայտարարությամբ. ««Փյունիկ»-ը հրաժարվել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելուց»: Սա հայոց պատասխա՞նն է Թուրքիայի զինուժի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական «ՍՈւ 24» մարտական ինքնաթիռի խոցմանը Բ-16 կործանիչով…

Նոր դպրոցի սովորողները «Շողակաթ» հեռուստաընկերությունում:
Լուսանկարները՝ Աշխեն Գրիգորյանի։

Ես ավելի ու ավելի կոնկրետ հետևողական եմ իմ գործողություններում. նոր տարի ենք դիմավորում, հինը ճանապարհում, իմաստ հաղորդենք այս շրջանին… Անցնող տարվա համար նախատեսածը պիտի կարողանանք ավարտել-հրաժարվել-նորացնել նոր տարու հետ… Նոր գործեր… Առանց սրա ի՞նչ Նոր տարի, հենա՝ հինը կա: Շնորհակալ եմ Վահրամ Մարտիրոսյանին ու Խորեն Հազարումյանին. երեկ վճռական սկսեցինք ձիասպորտի մանեժի կառուցումը։ Իմ խոստացած այգեգործական հողը հիմա Քոլեջ-Արհեստներում է, Նոր դպրոցում, Մայր դպրոցի տեխնոլոգիական պարտեզում… Երեկ վճռական սկսեցինք հեծանիվների նորոգման արհեստանոցի կառուցումը… Երեկ ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանի ու Արամ Կիրակոսյանի հետ ոտքով անցնում էինք Բ-1 թաղամասի՝ 2015-ին սկսած հեծանվուղով… շուրջ երկու ժամ փնտրում էինք ամենաէժան-հարմար լուծումներ: Դրանք, իհարկե, կան, ու խանդավառ մեր գործընկերները հնարավորինս կարճ ժամկետում կներկայացնեն սպասված հեծանվուղու սխեման… Ինչո՞ւ չենք կարող օգնել Ձմեռ պապին՝ 2016-ին հեծանվուղի-նվերով գա… Հիմա, երբ քաղաքապետարանում ձևավորվում են 2016-ի քաղաքաշինական ծրագրերը, պիտի կարողանանք հեծանվուղին տեղավորել դրանցում, Բ-1-ի բնակիչներ ու Բ-1-ում սովորողներ, աշխատողներ. սրանից էլ կարևոր քաղաքաշինությո՞ւն, առանց յուրաքանչյուր բնակչի-սովորողի համար ապահով, հարմար հեծանվուղու՝ ի՞նչ արդիական թաղամաս, ի՞նչ մարդու ներառում ֆիզիկական միջավայր, ի՞նչ ազատություն, ի՞նչ ճախրանք… Ահա ինչու՝ ես սևեռվել եմ երկու կոնկրետ խնդիրների լուծման վրա՝ ամենօրյա հեծանիվ, գումարած չծխող դպրոց՝ իր սովորողով, ուսուցչով ու ծնողով… Սրա այլընտրանքը, որպես խորհրդանիշ, ես տեսա, օրինակ, երեկ, ժամը հինգին մոտ, երբ հեծանվով, իմ ճարտարապետ ընկերներին ճանապարհած, սլանում էի Բ-4՝ ձիասպորտի մեր կառուցվող տարածք… Շենքի մոտ, Արտեմ Խաչատրյանի հայտնի «Օպելիկ»-ում իր նման մի մարդ խորը շունչ քաշելով լո՜ւրջ ծխում էր՝ մտքերով, երևի, դեպի սահմանադրական հանրաքվե ու երրորդ, սողացող աշխարհամարտ… Ինչպե՞ս դեմն առնի, «օ՜, բախտ իմ դժխեմ»… այս նորօրյա արքայազնը: Հենց նույն ժամանակ Արտեմի Արամը (չորս տարեկան), Արգիշտին (երեք տարեկան) նստում էին մեքենան… Ծխի վայելք ձեզ, հանուն ձեր հոր, ձեր ուսուցիչների ծխելու ազատության…

Լողում են 5 տարեկանները:
Լուսանկարները՝ Աննա Ստեփանյանի։

Երեկ վարպետներ Քաջիկը, Պետոն, Գևորգն ու Էդվարդն ավարտեցին Գեղարվեստի հարթ թեք տանիքների նորոգումը. ի՜նչ տեսարան՝ դեպի աշնանային տերևածածկով նախշուն բակ, որտեղից ես ճարտարապետ գործընկերներիս հետ հետևում էի այս նյութի «պերսոնաժներ»-ին… մենք Բանգլադեշո՞ւմ ենք, բնության մեջ, բնության հետ… առօրյայում…

Կարդացի՞ք Միջին դպրոցի սովորող Հարություն Ղազարյանի՝ Հայաստանի ֆինանսական գաղտնիքի մասին վարկածը… «Այլընտրանքային պատմություն» նախագիծը կանցնի՞ այս ճանապարհը՝ հայոց առաջին հանրապետության ֆինանսական գաղտնիքներից մինչև երրորդ հանրապետության դատարկ գանձարկղ ու բացահայտումներ…

Կարդացեˊք նաև կրթահամալիրի իրավագետ Վանիկ Գաբրիելյանի և տասնմեկերորդ դասարանցի սովորողների վերլուծությունը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջադրվող նախագծի… Առանց կարդալու, սեփական դիրքորոշում ունենալու, ինչպե՞ս եք քվեարկելու… Բա էլ ի՞նչ հանրաքվե… Հո միայն կիրակի՞ն չէ ընթերցանության օր, որ ամեն ինչ հավաքեք մեկ օրում, ու պը՞րծ, մեկ շաբաթ ազա՞տ եք քաղաքական-հասարակական պարտականություններից, մնաք ձեր մասնագիտական-աշխատանքային կենցաղային գործերի հետ դեմառդեմ… Ես մասնակցելու եմ հանրաքվեին, և հիմա, որքան էլ որ տեղեկացված եմ, միևնույն է, ժամանակ եմ հատկացնում նաև այլոց կարծիքները լսելու… Այ, երեկ, կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը, հետո ուշ լսեցի Հեղինե Բիշարյանին… Կենտրոն TV-ի «Ուրվագիծ»-ում…

Երեկ ես ու տիկին Աիդա Պետրոսյանը կարևոր հանդիպում ունեցանք. ազնիվ եղանք, նստեցինք իրար կողքի ու սովորական՝ մեր համատեղ կյանք դարձած իրողություններից խոսեցինք… թեթևացանք… շունչ քաշեցինք… Հեծանիվ նստող-իջնողի զգացումո՞վ բաժանվեցինք…

Նոր դպրոցի 2-ից 4 տարեկանները:
Լուսանկարները՝  Նելլի Արղությանի

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան
#508

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ուսումնական ամառ 2016-ի գլխավոր ձեռքբերման մասին

774 գիր էր պետք, հա՞ սրա համար։ Ես ձեզնից մի գաղտնիք ունեի, խնամքով ծածկած, որ տակտիկական նկատառումներով պահել էի։  Բայց դա երեկ բացահայտել է Քնարիկ Ներսիսյանն ու անցել գործի. կրթահամալիրի Գեղարվեստի

Ամեն ինչ լավ է, երբ…

Ասել են՝ ամեն ինչ լավ է, երբ լավ էլ վերջանում է։ Ես ուրիշ շարունակություն առաջարկեմ՝ երբ լավ էլ շարունակվում է… Ու շարունակեմ՝ առաջիկա օրերի համար այս խորագրով։ Ի՜նչ լավ է,

Ծով պետք է լինել՝ մի կեղտոտ հոսանք իր մեջ ընդունելու՝ առանց կեղտոտվելու…

Որն է ճանապա՞րհը… Ծով դառնալը։ «Պետք է ծով լինել, որ կեղտոտ հոսանք ընդունելիս մաքուր մնանք, որ կեղտոտվելուց հետո էլ մաքրվենք»,- հետևելով Ֆրիդրիխ Նիցշեին՝ mskh.am-ի «Շողակն» ամսագրով ապսպրում է մեր Անի