Տիար Բլեյան, բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Ձեզ գրում է Ձեր սանը, ում Դուք 1992 թվականին հնարավորություն տվեցիք դառնալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-ընտանիքի փոքրիկ մաս: Երբեք չեմ մոռանա այդ օրը, երբ մայրիկիս հետ մի քանի դպրոցների տնօրեններից մերժում ստանալուց հետո արդեն հուսահատ եկանք Ձեզ մոտ։

Խնդիրն այն էր, որ այդ տարիների չափանիշներով ես դեռ փոքր էր դպրոց հաճախելու համար, և բացի դրանից, չունեի գրանցում: Մի խոսքով, շատ կասկածելի էակ էի այլ դպրոցներում ուսանելու համար: Բայց Դուք ժպտացիք ու համաձայնեցիք. ավելին, ծանոթացրեցիք ինձ 1-ի 4 դասարանի, արդեն իմ դասարանի դասվարի՝ օրիորդ Կարինեի հետ: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, ես արդեն երեսուն տարեկան եմ, ավարտել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել, դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն եմ (գլուխ գովել ստացվեց), բայց այս ամենի սկիզբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի դասարաններից մեկում 1992 թվականի սեպտեմբերի 1-ին «Արև-արև, եկ-եկ» երգով սկսվեց, ու ես դա երբեք չեմ մոռանա:

Շնորհակալ եմ Ձեր եռանդի, նվիրման, տաղանդի, ուժի, կայունության, մարդ տեսակի ու բարության ինձ նվիրված մասնիկի համար, նախակրթարանում և մայր դպրոցում ձևավորված մտածողության ու աշխարհայացքի համար: Ձեր լույսն այսօրվա սերնդին ոչ պակաս անհրաժեշտ է, քան մեզ՝ 90-ականների ցուրտ ու մութ տարիների աշակերտներին, որոնց դպրոցական առօրյան Դուք տոնի էիք վերածել: Ամուր ու առողջ եղեք:

Հարգանքով՝ Աննա

Աննա ջան, հուզեցիր: Լավ է, որ հանդիպեցինք, լավ է, որ սկսեցինք մեր հանդիպումը ֆեյսբուքից: Քո նկարագրած տոնը հիմա էլ շարունակվում է: Նոյեմբերի 16-21-ը կրթահամալիրի օրացույցով այդպիսի հատուկ օրեր են: Ահա ծրագիրը, որ հրավեր է:

Համեցիր կրթահամալիր՝ հարիսա ուտելու և մեր հարազատությունը նորոգելու: Շնորհակալ եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին

— Բարև Ձեզ, պարոն Բլեյան: Նախկին ԽՍՀՄ տարածքում աստղացուցարանների տվյալներն են ճշտվում, և քանի որ Երևանի նախկինն այլևս չկա, մտածեցի գուցե Ձերը նշենք որպես Հայաստանի միակ աստղացուցարան: Ինձ գրել է

Արման Միքայելյանին

Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝  նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի