Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության մեկ տարվա արդյունքները, տրվում  «Մխիթար Սեբաստացի» մրցանակները՝

  • կրթահամալիրի դասավանդողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման ուսումնական նախագծեր ղեկավարելու համար (նաև թարգմանությամբ).
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

Այսօրվանից սկսած՝  թող ամեն սովորող և ուսուցիչ իր բլոգում ամփոփի 2014-2015-ի իր աշխատանքը այս ուղղությամբ, ներկայացնի իրականացված ու ընթացքի մեջ գտնվող իր ուսումնական հայագիտական, թարգմանական, հայկական մշակույթի տարածման  նախագծերը, հրապարակումները, ներկայանա որպես մրցանակի հավակնորդ և ներկայացնի այլ հավակնորդի։ Լավ առիթ է, որ տոնի առթիվ նաև կարգի բերվեն ուսումնական բլոգները, թարմանան։  Կրթահամալիրի մասնաժողովը 2015թ. մրցանակակիրներին կանդրադառնա նոյեմբերի 20-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի

Նորից սեպտեմբեր, բարև…

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 30-ին։ Այդ օրը փորձարկվում-ճշտվում են կրթահամալիր բերող երթուղիները՝ իրենց պատասխանատուներով, ուղևորներով, կանգառներով-ժամանակացույցներով։ Ճշգրտումներ են