Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում, գրի հայտնվելուց սկսած, գիր-գիրքը, ընթերցանությունը ամենահավատարիմ, անհատական, մատչելի, ամենաուսուցանողն է։ Ահա ինչու մեդիային մեր հեղինակային կրթական ծրագրով մենք անվանում ենք ուսումնական։  Սիրո՞ւմ ենք կարդալ. ե՞րբ, ինչպե՞ս… նստած, կանգնած, պառկած, ամենուր… Միջավայրի զարգացումը պիտի թելադրվի սրանով նաև, որպես մեր հեղինակային կրթական պատվեր… Ինձ ուրախացնող դրսևորումներ են կրթահամալիրում միջավայր դարձած ակումբ-ընթերցարան-խոհանոցը, ընթերցարան-ակումբը, բացօթյա-ճոճ-ընթերցարանը… բացօթյա լողափ-ընթերցարանը, միջանցք-սրահ-ընթերցարանը, անկյուն-ընթերցարանը…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ճամփորդությունը Կարբի-Բյուրական-Անտառուտ:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Սրա մեջ՝ այս հինգ տոկոսի ո՞ր մասն է կազմում մեր՝ սեբաստացիներիս ջանքերով ստեղծվածը… Մենք խրախուսել և խրախուսում ենք հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող նախագծերով համաշխարհային ընթերցարանի համար նյութերի ստեղծումը. «Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակն էլ, որ հանձնում ենք ամեն տարի մեր տոներին, առաջացել է այս մտահոգությունից… Ահա թե ինչու, իմ կիրակնօրյա ընթերցարանի բաղկացուցիչ են, նշում եմ ամեն անգամ, թե ոչ, Նունե Մովսիսյանի հովանու ներքո ստեղծվող այս նախագծերը, «Դպիր»-ի կիրակնօրյան… Լավ է, որ մեր սքանչելի Սոֆին Երևանում է, ժամանակ ունի օգնելու Սուսան Մարկոսյանին՝ «Դպիր»-ի ընթերցողական կշիռն ավելացնելու… Սոֆի, առաˊջ, մենք «Դպիր»-ի պատվիրատուն ենք…

2-4 տարեկանները աշուն  են դիտում Դպրոց-պարտեզի այգում:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

 

Մենք ու մեր թթու կերպարները:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:

Ունե՞նք այդքան դաստիարակություն և վարժություն՝ ինքներս մեր բժիշկը լինելու, բանը բժշկին չհասցնելու… Առողջ ապրելակերպ, առողջագիտություն, անձնական կյանքի հիգիենա, սրանք ես գործածում եմ որպես հոմանիշներ՝ մեր հեղինակած կրթական ծրագրի բաղկացուցիչ։

  • Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդակալիր և ապահովել օլիմպիական խաղերի ուղեգիր… Իմ շնորհավորանքն ու ուրախությունը… Վերջապես…
  • Իսկ ֆրանսերենը կարող է դառնալ համաշխարհային երկրորդ լեզու. համոզո՞ւմ է այս նյութը… Ինձ՝ այո: Մնաց հայերենի տեղը որոշենք… Այո՛, մենք ենք որոշում՝ մեր ամենօրյա գրաստեղծ գործունեությամբ… Հո «գյալաջիով» չէ՜, կարդալով է  ու գրելով, այլոց համար արժանի ընթերցանության նյութեր ստեղծելով… Ամեն օր:
  • Ես մտածում եմ այնպես, ինչպես «Համակարգային փոփոխության տանող եզակի քայլի հեռանկարը» հրապարակման հեղինակը. «զուտ ֆիզիկական միասնության խնդիրը տեղափոխել արդեն համակարգային միասնության դաշտ և դրանով իսկ տեխնոլոգիական կամ մեթոդաբանական առումով միասնության վերացական և հռչակագրային գաղափարը բերել հողեղեն վիճակի կամ այսպես ասած՝ դնել գետնի վրա, կատարելով Հայաստանում համակարգային փոփոխության ուղղված եզակի գործնական քայլ»: Ես չգիտեմ բանաձևը հասարակական փոփոխությունների՝ առանց քաղաքացու, շրջանցելով մարդուն: «Հավի-ձվի» փակուղի չկա. հավը ձու է ածում, ձվից ճուտ է դուրս գալիս, զորանում, հավ դառնում, ձու ածում… Ինչո՞ւ այս տողերը գրվեցին հենց այս՝ «Խայտառակություն» վերնագրված նյութից առաջ՝ կարդացողը կիմանա… կարդալուց հետո նա իր վերաբերմունքը կարդացածին կարտահայտի՞…
  • Էկոտներ. այս տների ճարտարապետն անձամբ բնությունն է։ Նոյեմբերի մասին կարդացեք իմ երեկվա գիրը։ Աշունը իր տարերքի մեջ է՝ անձրևով, քամով, տերևաթափով, գույներով, իր հատնող արևով, սըռով… Աշուն է, պայծառ, թափառումի կանչով աշուն…

Միջին դպրոցը գյուղատնտեսական բերքահավաքում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան
#490

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բան ունե՞ք ասելու․․․ ասե՛ք․․․

Կիրակնօրյա «Դպիր»-ը ինձ, ձեզ, նո՞ւյնն է ավետում։ 2017-ի հունվարի 16-20-ի` օրացույցով որոշված հեղինակային մանկավարժության գիտագործնական կոնֆերանսի պատրաստությունը թևակոխո՞ւմ է համակարգման շրջան։ «Դպիր»-ում իմ օրագիր-հոդվածը ինքնավստահություն ավելացրեց՝ ինչպես Յուրա Գանջալյանին՝ Վահրամ

Մրցունակ կադրեր

Հանրային ռադիոյի «Հարթակ» հաղորդաշար։ Հոկտեմբերի 1-ի հաղորդումը։

Այս փախուստը Չինումաչին

Հայերս սիրում ենք կրկնել՝ հարց չկա, երբ աջ ու ձախ, վերից վար հարցեր են` չլուծված, խորացող, խճճող… Երևի սրա համար Վազգենը չի սպասում հարցերի ու միանգամից անցնում իր պատասխաններին՝ առաջացնելով