Նկատե՞լ եք, որ Հայաստանում մանկավարժ-մասնագետի (բոլոր կարգի ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների) պատրաստությունը մեկուսացված է կենդանի մանկավարժական գործունեությունից՝ պարտեզից, դպրոցից… եթե չհաշվենք էքսկուրսիաների ձևով կազմակերպվող մասնագիտական փորձառությունները: Ինչ-որ մի շենքում ինչ-որ առարկայական թեստեր լրացրած, մանկավարժական մասնագիտական կրթության ծրագրով ուսանելու պարտավորություն ստանձնած, հիմնականում աղջիկների ինչ-որ խումբ դասախոսներ ինչ-որ ծրագրերով 4 տարի տանել-բերելուց հետո պետական նմուշի դիպլոմ են տալիս: Հետո այդ դիպլոմավոր մարդիկ, եթե ուզում են ու կարողանում են, տեղավորվում են իրական դպրոցում, մանկապարտեզում ինչ-որ մի գործի ու սկսում իրենց իմացածը, իրենց գնացած դպրոց-մանկապարտեզը վերարտադրել… Սա հատուկ՝ ոչ ներառական կրթություն է՝ իր բոլոր հայտնի արատներով: Սրա այլընտրանքը մանկավարժական  մասնագիտական կրթության ու մանկավարժական գործունեության ներառումն է։
– Ինչպե՞ս,- հարցնում եմ:

Մեր մանկավարժականը՝ կրթահամալիրի քոլեջը, ինչպե՞ս է դաստիարակներ պատրաստելու, նույն կե՞րպ, միայն թե պրակտիկա-էքսկուրսիաներ անցկացնելով կրթահամալիրի՞ կրտսեր դպրոցների, քոլեջի նախակրթարաններում… Երբե՛ք։ Գնում ենք մասնագիտական կրթության և դաստիարակչական իրական գործունեության ներառման ճանապարհով, որքան էլ այն դժվար լինի։

Մանկավարժությամբ զբաղվող մեծ խումբ մարդկանց օգոստոսի 19-ի այցելությունը քոլեջ կարևոր էր։ Շրջայցը քոլեջում-նախակրթարանում կարող էր և ցույց տվեց՝ մասնագիտական կրթության և նախակրթարանային միջավայրերը նյութական ներսով-դրսով ակնհայտ զարգացել են, հետաքրքիր, հիգիենիկ, անվտանգ դարձել ակնհայտորեն:  Աչք ունենք՝ տեսանք, սիրտ ունենք՝ ուրախացանք. լավ մեկնարկային պայմաններ են բոլոր կարգի դաստիարակների պատրաստության կազմակերպումը կրթահամալիրով մեկ երեխայի կենդանի գործունեության աշխարհ ընկղմելու, որ դաստիարակին ուսուցանեն կրթահամալիրի միջավայրը, կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը մշակող, կազմակերպող ու տարածող ամեն մի օղակ՝ կրտսեր դպրոց, ուսումնական կենտրոն ու ծառայություն: Դաստիարակի կրթության գործի ներառական կազմակերպման մասին է խոսքը, այնպես, որ յուրաքանչյուր այսօր գործող դաստիարակի ու ղեկավարի համարՄանկավարժականը դառնա իրենը՝ իր կարևոր-անհրաժեշտ գործը, հոգսը, ուրախությունը… Այս այցով պիտի սկսվեր, ու սկսվե՞ց, հարցնում եմ:

Իմ էլեկտրոնային փոստն այս օրերին արձանագրում է՝ կրթահամալիրում աշխատողների շարժը մեծ է: Եվ դա լավ է։ Յոլա գնալը, տեղավորվել-գնալ-գալը հասարակական խրախուսում ունի՝ գոյաձև է։ Ընդունակ մարդը սրան թող չտրվի. կրթահամալիրում անցկացրած ժամանակը կորած չէ. կրթահամալիրը մեծ-յուրահատուկ աշխարհ է՝ անսովոր նիստուկացով՝ շուրջբոլորն անհատականություններ են: Գնա՛ փոփոխության, եթե ինքնավստահության կարողությունն օր օրի չի աճում… դարձի՛ր կրթահամալիրի պատվիրատու-աջակից-գործընկեր հասարակության մասը: Ավելի վտանգավոր է «ո՞ւր գնամ», «սենց էլ որ մնա…», «էս տարին էլ թող անցնի» տեսակը:

Ի՞նչ մնաց… Ես խոստացել եմ թույլ չտալ կրթահամալիրի ծերացումը, չի կարող կրթահամալիրում տիրապետող դառնալ ծերունական մառազմը, երբ ավելի շատ վերցնում են, քան տալիս… Ես իմը տվել եմ… Կա աշխատողների սիրելի տեսակ՝ ֆիզարձակուրդ մեկնողները, ծնունդի գնացողները… Ի՜նչ լավ է, որ մենք  ստեղծվել ու շարունակում ենք մնալ երիտասարդ հավաքանի… գործատու կրթահամալիրի տնօրենի՝ սրանից բխող բոլոր հոգսերով: Ուրախ ու սիրելի հոգսեր… տարին երկու տասնյակի չափ ընտանիք կազմող, ֆիզարձակուրդ գնացող ու ֆիզարձակուրդից եկող աշխատող ունենք։ Ի՞նչ հանրակրթություն՝ առանց ծնունդի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ներկը, գործիքները՝ ինձնից, աշխատանքը՝ ձեզնից

2015 մայիս ամսվա մեր օրերի ամենախառնված-կենտրոնում հայտնված մարդիկ՝ 12-րդ դասարանցիները, դպրոցական շրջանն ավարտողները սկսել են… խոսել, գրել, հուզվել ու հուզել, պատմել-խոստովանել, ի մի բերել… Կենդանի զգացումներ են . mskh.am-ի, «Լուսաստղ»-ի,

Զի՜լ կատար, զի՜լ կենտրոն, զի՜լ բնություն, զի՜լ մարդիկ, զի՜լ գեղարվեստ… Այս ամենը՝ Կողբում…

Զիկատար անունով բարձր, ամենաբարձր անտառային գագաթն ու Կողբ բնակավայրը՝ Տավուշ-Նոյեմբերյանի ամենամեծ գյուղն ինձ կանչում էին երկա՜ր. ու ամեն անգամ, երբ իմ շարժվելը գալիս էր, չէր ստացվում, տեղ չէի հասնում, այս 200

Հույսի ու քնքշության մասին է իմ վեց հարյուր քառասուներորդ գիրը

Որպես կանոն այդպես է, իմ օրվա գիրը չեմ սկսում կամ չեմ ավարտում՝ առանց նախորդ գիրը կարդալու. մեկ անգամ, այո, կարդում եմ… Հարգելի Խաչատրյան Արմանի սեմինար-պարապմունքն իր՝ «Ինչպես ստեղծել ինտերնետային կայք