Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը…
— Ինչի՞ համար է հեռուստաշտարակը:
— Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…
— Ինչի՞ բերդն աշտարակներ ունի:
— Ես ուզում եմ տեսնել բոլոր աշտարակները:
— Ինչպե՞ս են փոխում աշտարակի լույսերը:
— Մի անգամ ես ու դու, պապ, կարո՞ղ ենք բարձրանալ հեռուստաաշտարակը…
— Խի՞ արագիլը բույն չի դնում հեռուստաաշտարակի գլխին…
— Այդքան բարձր ու կանգո՞ւն է, պապ:
— Որ աշտարակի գլխին կանգնեմ, ու այսպես բարձր գոռամ, բոլորը կլսե՞ն…
— Ասա տեսնեմ՝ քանի՞ աստիճան ունի հեռուստաաշտարակը: Ես կարող եմ բարձրանալ ու հաշվել:
— Ինչպե՞ս է, որ հաղորդում է, ու բոլորն ընդունում են…
— Ինչպե՞ս են ալիքները բռնում: Ես ինչո՞ւ չեմ տեսնում դրանք հիմա:

Այսօրվա գիրը սկզբում իր վերնագիրն ունեցավ. Եվրանյուզի գովազդն ուղղակի աշխատեց… ազդեց… Իմ գրերի վերնագրերը սովորաբար վերջում են առաջանում. կարելի էր գլխագիր ընտրել հենց օրը կամ գրի համարը… Սուսան Մարկոսյանն ուզում է, որ վերնագրով լինի իմ գիրն օրվա… Մարդ բռնի՝ իր բոլոր վերնագրերը հավաքի մի գրում, ու սկսի ռոդարիական լիմերիկների պես խաղալ, տեքստեր հորինել…

Լինելով տարբեր մարդիկ՝ միանման ռազմական устав-կանոնադրության տակ ծառայում են, իրագործում միևնույն կրթական ծրագիրը հանրապետության 1400-ի չափ պետական հանրակրթական հաստատություններում. ինչպե՞ս է, որ դա չի խանգարում… Իսկ այս մեր յուրահատկությունը՝ տարբեր լինելը, ինչպե՞ս է իրեն դրսևորում հեղինակային կրթական ծրագրի մշակման-կազմակերպման ու տարածման փուլերում… Ինչ ուզեմ՝ կանե՞մ… Կուզեմ՝ չե՞մ անի… ուրիշ բան կանե՞մ՝ իմ իմացա՞ծը… Միշտ էլ դժվար է եղել օգոստոսի վերջի-սեպտեմբերի սկզբի այս շրջանն ինձ համար… Եթե ես ընտրեի արձակուրդի իմ օրերը, կընտրեի այս օրերը և դեկտեմբերի վերջի-հունվարի սկզբի շրջանը… Իսկ մեկուսանալու սուր պահանջ ես ունենում եմ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, երբ կարելի է շոշափել աշունը…

Ես պատասխանեցի անպատասխան թողած 1-2 հարցի… Կան մարդիկ, որ գրանցում են հարցերը, սպասում իրենց հերթին… Հարցերն անպատասխան թող չմնան…

Հիմնական դպրոցի աշխատանքային առօրյան:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի։

Տիպային մանկապարտեզի շենքերից (մեր կրթական օբյեկտներից հինգն այդպիսին է) թափանցիկ, դուրս ու ներսը մեկ ամբողջական կրթական-ուսուցանող համակարգ դարձրած, տարբեր մարդկանց յուրահատկությունների համար հարմար միջավայրեր ստեղծելն ունի գորդյան հանգույցներ… Այս տարի շինբարելավման աշխատանքներով ես տասնյակ այդպիսի հանգույցներ եմ քանդում-արձակում-լուծում. ա՛յ, խնդրեմ, երեկ մինչև ուշ, բանվորների հետ, Գեղարվեստի շենքի աջ ու ձախ՝ քանդակ-կացարանի, նախակրթարանի հատվածում էի… Արմինե Թոփչյանը սկսել է գործուն մասնակցել լուծմանը, երևում է՝ շինարարությունը սկսել է ոչ միայն հոգս դառնալ նրա համար (մենակ թե շուտ պրծնեմ), այլև հետաքրքրել. միջամտում է նախագծին, փոփոխում-լավացնում… Այդպես և նոր Հասմիկ Թոփչյանը… Իսկ գեղարվեստի կրտսեր դպրոցի գեղանի աղջիկների թիմը, տեսեք, ինչ թեթևությամբ է մոտենում ֆիզիկական աշխատանքների անհրաժեշտությանը…
Այդպես քիչ է լինում, բայց պատահում է, որ շինարար-բանվորն էլ սկսում է մասնակից դառնալ, ինչպես տիար Էդուարդ Գավարյանը… Վարպետ Պետոյի հավեսը փախել է. դա երևում է, ափսո՜ս… Բայց հենց հավեսը տեղն է լինում, փայլատակում է լուծումներով՝ նույն պահին իրագործելով՝ առանց ժամին նույնիսկ նայելու, ինչպես երեկ…

Ի՜նչ տարբերություն, կոնկրետ դասընթացի, ուսումնական նախագծի ծրագիր ես անում-մշակո՞ւմ, թե՞ կրթական միջավայրի շարունակական փոփոխման… Մեր հեղինակային սեբաստացիական միջավայրը մի՞թե յուրահատուկ չէ մեր տարբեր լինելը դրսևորելու համար… Տարբեր լինելը մեր յուրահատկությո՞ւնն է: Ինչպե՞ս է այս մեր յուրահատկությունը (բնույթը) հաշվի առնում նախադպրոցական, 9-ամյա թե 12-ամյա հանրակրթությունը… Թեմա է… Ինչպե՞ս են անհատի տարբեր լինելու իրավունքը հարգում մեր հեղինակային կրթական ծրագրերը՝ իրենց ուսումնական պլաններով, թե՞ կազամակերպման ընթացքում դրանք գաջի-բետոնի սվաղի տակ են մնում…

Միջին դպրոցի աշխատանքային առօրյան:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի, Շամիրամ Պողոսյանի:

Գալիս ենք Սահմանադրության փոփոխությունների հանգույցին, որ, իմ կարծիքով, ընտրության իրավունքի իրացումն է: Ե՛վ 1995-ի, և՛ 2005-ի Սահմանդրությունում գրված է.

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Բաց հասարակությունը, ժողովրդավարությունը կասկածելի են, եթե անհատի այս իրավունքը կրթության թե հասարակական գործունեության մյուս ձևերում չի հարգվում, ապահովվում… Սկզբում տեղական ընտրությունները սկսեցին շքեղություն թվալ՝ նրանց արդյունքները դարձան կանխորոշված, այստեղից էլ Երևանը դարձավ մի համայնք՝ առանց թաղային համայնքների, համայնքային մարմինների լիազորությունների, ժամկետն էլ՝ 3 տարուց դարձավ 4, հետո 5… Հետո ավելորդ դարձավ հանրաքվեի՝ ժողովրդի ուղղակի օրենսդրական իրավունքի իրագործումը… 25 տարում չկա մի օրենք, օրենքի փոփոխություն, որ հանրաքվեով ընտրենք… Մի Սահմանադրություն էր մնացել, այն էլ բերվեց ընդունման փոփոխությունների փաթեթով՝ ընտրությունը թողնելով բետոնի տակ… Տասնյակ ու տասնյակ իրար հետ չկապվող փոփոխության ընդունումը մի փաթեթով, մի քվեարկությամբ՝ ինչո՞վ բետոնի տակ թողնել չէ… Հետո շռայլություն դարձան ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի ուղղակի ընտրությունները մեծամասնականով… Ժողովուրդն էլ՝ այդպես էլ ազատ ընտրությունների ընդունակությունը չձևավորած, օտարված, ընտրելու իր իրավունքը՝ իր տարբեր լինելը որպես յուրահատկություն կորցրած…

Ավագ դպրոց-վարժարանի աշխատանքային առօրյան:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան:
#427

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր մանկավարժությունն ստեղծել-ստեղծում են դաստիարակ-կազմակերպիչները

— Պապ, ի՞նչ ես անում: – Գրում եմ… – Ի՞նչ ես գրում… – Օրագիր: – Օրագիր ես գրո՞ւմ, հայրիկ, ո՞ւմ համար ես գրում… Հնչեց, որպես հռետորական հարց. անպատասխան թողեցի… – Տես,

Դուք մտածում եք՝ ես խելահեղ եմ… Այո՞…

Ի՜նչ լավ է, որ ներքևում, մեր բնակելի շենքի 1-ին հարկում, աստիճանավանդակի թաքստոցում հեծանիվս է պատրաստ սպասում. ով հետևել է իմ երեկվա, երեկ չէ մեկէլ օրվա գրերին, կենթադրեր, որ այսպիսի տրամադրությամբ

Աշտարակով լուսնի կանչն է…

Աշտարակն ու լուսինը, ավելին՝ հեռուստաաշտարակն ու կիսալուսինը, թե՞ կիսալուսնով աշտարակը, որ ես տեսնում եմ հիմա լուսաբացով Շուշոյի սենյակից-մեր պատշգամբից, ռոդարիական բինո՞մ է հունիսի 1-ով երեխաներին նվիրված ռոդարի-պատմության համար, թե՞ վախտը