Օրվա հոգսը բավարարում է (բավ է), իհարկե, իմ օրվան, իսկ Արմինեն, Դավիթ Բլեյանը պահանջում են, որ ես հրապարակեմ-հստակեցնեմ իմ առաջիկա օրերի անելիքները… Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց մեր արշավախմբային հանդերձանքը։ Երեկոյան խոսեցի զվարթաձայն արձագանքող Գնել Հարությունյանի հետ: Այսօր-էգուց ես օգնելու եմ կրթահամալիրի ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանին (հեռ.՝ 094.93.04.43, K.Petrosyan@mskh.am) և կրթահամալիրի արշավախմբային կայանի ղեկավար Հրաչ Առաքելյանին (հեռ.՝ 091.40.31.80, kayan@mskh.am)՝ պատրաստելու «Մեղրաձոր 2015» վրանային-դաշտային ճամբարի հուլիսի 31-ի մեկնարկը:

«Մեղրաձոր 2015» վրանային-դաշտային ճամբար:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Ժամանակին ես առաջարկել եմ ուսումնական նախագիծ «Հայաստանի քաղաքները»… Հիշո՞ւմ եք: Ես դժգոհ մնացի նախագծի ընթացքից՝ միջոցառումների վերածվեց: Հայաստանում այսօր, Երևանից բացի, կա 17 քաղաք՝ հարյուր հազարավոր քաղաքացիներով (հիմա ո՞վ է հավատում թվերին, որ դնենք հաշվենք, կամ ինչպե՞ս հաշվենք…): Ինչպիսի՞ն են այս քաղաքները որպես բնակավայրեր, երևանցու աչքերով…
— Ի՞նչ ասել է քաղաք, հայրիկ, քաղաքացի…- հարցնում է Դավիթը…
— Քաղաքաբնակ,- ավելացնում եմ ես,- մարդ, որ ապրում է քաղաքում, ոչ թե գյուղում…

Հեծանիվը՝ հեծանիվ, գյուղը՝ գյուղ, բնությունը՝ բնություն, բայց ես ուզում եմ, թեկուզ կարճատև, լինել-ապրել մեր քաղաքներում, ապրել հյուրանոցում, ման գալ՝ որպես քաղաքաբնակ… Ի՞նչ գրավչություն ունեն մեր Հայաստանի այսօրվա քաղաքները… Սկսում եմ: Հուլիսի 31-ին՝ ձեզ ճանապարհելուց հետո, Դավթի ու Արմինեի ուղեկցությամբ նստելու եմ Երևան-Գյումրի գնացքը: Արձակուրդային թափառումի օրեր Գյումրիում… Ուզում եմ ապրել Գյումրի քաղաքում, ոչ Շիրակի մարզում, նրա այս կամ այն գյուղում-տեսարժան վայրում… Կպատմեմ. հետևե՛ք իմ օրագրին:

Այսօր՝ Գեղարվեստի Բանգլադեշի լողափում։
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի։

Ի՞նչը կառանձնացնեի-կկարևորեի կրթահամալիրի կրթական միջավայրի բարելավմանն ուղղված իմ ամառային չարչարանքներից: Երեք սպասելիք.

  1. 2015թ. 6 տարեկան 1-ին դասարանցիները՝ Լուսինե Գասպարյանի (Հիմնական դպրոց), Տաթև Թամազյանի (Նոր դպրոց), Լուսինե Պետրոսյանի (Դպրոց-պարտեզ) սաները, ուսումնական տարին կսկսեն լաբորատորիա-սրահում՝ ընդարձակ, հարմար, բազմաբնույթ ուսումնական աշխատանքի համար կազմակերպված միջավայրում…
  2. Ինձնից շատ ժամանակ-ջանքեր են խլում կրթահամալիրի հեծանվասպորտի դպրոցի պայմանների ստեղծումը և հայրենագիտական արշավախմբային գործունեության կայանի կազմակերպումը… Սրանք իմ նվերներն են կրթահամալիրին. հո դատարկ ձեռքերով չե՞մ կանգնելու իմ 60-ամյակին. բոլորիդ հասնող նվերներ եմ ընտրել՝ հատուկ 2015թ.-ի սեպտեմբերի 4-ի առիթով: Բարո՜վ վայելեք: Հետո ի՞նչ է լինելու: Սկսե՞լ է լինել: Յուրաքանչյուրն ունենալու է արշավախմբային գործունեության համար անհատական պարագաներ՝ ուսապարկ, քնապարկ, սննդի-հիգիենայի կազմակերպման հարմար միջոցներ (պարագաներ). 2015-ի սեպտեմբերի 4-ից սկսած շատ ենք արշավելու…
  3. 2015-16 ուստարում մենք կրտսեր դպրոցում չենք ունենալու լողալ չիմացող դասվար-դաստիարակներ ու սովորողներ՝ սկսած 5 տարեկանից: Ահա, մեջբերեմ 2015-16 ուսումնական պլանից.  «Լողալ կարողանալը 1-ին դասարանից ձևավորվող ուսումնական կարողություն է, որ կազմակերպվում է սահմանված կարգով»։
    Այո, շուրջօրյա-շուրջտարյա գործող բաց և ծածկած լողավազանները, որպես ուսուցման կենտրոններ, կլինեն մատչելի-գրավիչ յուրաքանչյուր 5-ից 10 տարեկան սեբաստացու համար:

Գյուղացիական տնտեսության օրվա բերքը: Լուսանկարները՝ Մարի Միքաելյանի:

Իսկ այսօր մենք օրվա վերջում ընտանիքով գնալու ենք Օհանավան՝  այցելելու աչքի վիրաբուժական միջամտություն տարած մեր Գարիկ փեսային՝ Նազենի աստղ Հովհաննիսյանի հայրիկին, Նազենի կրտսեր Հովհաննիսյանի պապիկին… Արմինեի մեքենայով: Արմինեն կեցցե՛, բարեխիղճ հաղթահարեց ինքնուրույն վարելու արգելքը, և հիմա, եթե ես հեծանվի վրա չեմ, Արմինեի վարած մեքենայով եմ… Կեցցե և մեր Գարիկ փեսան, որ իրեն բնորոշ թեթևությամբ տարավ այս ամենը ու օր առաջ հայտնվեց պարտիզպանի իր տեղում։

Օրվա ավարտը Գեղարվեստի դպրոցում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#404

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։ Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»,

Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի… մասին է իմ գիրը

…. Լծված խնդագին աշխատանքի՝ Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,— Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ — Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի… — Հայրի՜կ,- կանչը-ծիծաղը ավագ զավակի, որ չի մոռացվում, ամենահինն է ու

Պաղ ջուրը, ինչպես Մոցարտն ու ծիրանը հուլիսին

Եղբայրական սիրով՝ Գևորգ Հակոբյանին։ Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ