— Բարև Ձեզ, պարոն Բլեյան: Նախկին ԽՍՀՄ տարածքում աստղացուցարանների տվյալներն են ճշտվում, և քանի որ Երևանի նախկինն այլևս չկա, մտածեցի գուցե Ձերը նշենք որպես Հայաստանի միակ աստղացուցարան: Ինձ գրել է Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը Ռուսաստանից (դա ըստ էության նախկին ԽՍՀՄ աստղ. ընկերությունն է): Դուք ունե՞ք էլ. փոստ, որով կարող ենք փոխանակել տեղեկատվությունը։

Նախապես շնորհակալություն:

Արեգ Միքայելյան, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ:

— Հարգելի Արեգ Միքայելյան, ուրախությամբ տրամադրում եմ մեր տվյալները՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հասցեն՝ Երևան, Րաֆֆի 57, կրթահամալիրի պաշտոնական փոստը՝ info@ mskh.am, իմը՝ bleyan@mskh.am։  Մենք ունենք աստղացուցարան, որը արդյունավետ օգտագործում ենք որպես ուսումնական տարածք մեր սովորողների խմբերի համար՝ սկսած 5 տարեկաններից կրթահամալիրում և նրա տարածքից դուրս։ Տեղեկացնում եմ նաև, որ կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը բաց է Երևանի աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիների համար, աստղացուցարանը՝ Երևան և հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների խմբերի, տարատարիք սովորողների համար։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Լուսանկարը՝ Արեգ Միքայելյանի ՖԲ էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անելիք ունենք…

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագիծը շարունակական է, իր պատմությունն ունի: 

Երկու նախագիծ

Շողիկ Պողոսյան Անահիտ Եղյան Նախագիծ 1. Դաշտային բույսերի ներմուծումը քաղաք Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։ Նախագծի

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։ Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։ Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,