Այ, այսպիսի Պապ ունի Հռոմը՝ Ֆրանցիսկոս անունով, ով պատմել է՝ համարյա 25 տարի, 1990թ. հուլիսի 15-ից, հեռուստացույց չի նայում, հավատարիմ Կույս Մարիամին իր խոստմանը: Նա ավանդական պապական սենյակները Վատիկանում փոխել է համեստ հյուրանոցային տան հետ, չի օգտվում համացանցից, սակայն աշխարհի իրադարձություններին տեղյակ լինելու համար աչքի է անցկացնում իտալական թերթերը… Սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմին հետևում է՝  տեղեկանալով իր պահակախմբի շվեյցարացի անդամներից… Ինձ հետաքրքիր է Պապի անձը՝ ոչ սովորական մարդու հետ գործ ունենք. կարևոր է, որ հավատացյալը ճանաչի-ոգևորված լինի եկեղեցու առաջնորդով. նախ և առաջ իր առաքինի վարքով, պարզ կենցաղով կարող է ազդել հարյուր հազարավոր, Հռոմի պապի դեպքում՝ միլիոնավոր մարդկանց վրա… Սա է մարդու՝ մարդու վրա իր օրինակով ազդեցությունը…

Ծխելը խախտում է ոչ միայն թոքերի, այլև ուղեղի աշխատանքը… Ես սա գիտեմ, սրանում համոզված եմ եղել միշտ… Կարևոր է, որ այս մասին հայտնել են Կալիֆորնիայի գիտնականները, որոնք պարզել են, որ ծխելը, բացի թոքերի վրա սովորական ազդեցությունից՝ վատ է ազդում նաև ուղեղի վրա. նիկոտինն ալկոհոլի նման ազդում է ընկալման մեխանիզմի և նեյրոնների վրա՝ դրանով նպաստելով կոորդինացիայի խախտմանը…

Նիկոլ Փաշինյանը հետևողական չծխող է, վերջին մեր խոսակցության ժամանակ պնդում էր, որ ծխողների թվի նվազում է նկատում… Լավ կլիներ… իմ հեծանվից, սիրելի եղբայր, դա չի երևում ոչ մի կերպ… Ինչո՞ւ պետք է պակասեին. ինչպես իրենք են ասում, էս մի ծխելն է մնացել… Տեսեք՝ ո՜նց են ծխում ու ինձ երանի տալիս.
– Երնեկ քեզ… Հա՛մ չի ծխում, հա՛մ հեծանվի վրա է, հա՛մ անընդհատ երեխաների մեջ, իր հակաբացիլ մանկավարժությամբ…

Ո՜նց են հայերը քայլում. չեն շտապում, շարժվում են դժվա՜ր, ո՜նց են հայերը ծխում, կարևոր, մի տեսակ ցուցադրական… Գոնե ամաչեն… Առավոտ շուտ, երբ սլանում եմ առույգ՝ իմ նժույգով, տեսնում եմ մարդկանց այս կարևոր-մի տեսակ ցուցադրական, դժվար երթը… «Մենք քո հավեսն ունենայի՜նք»… Ամենուրեք, ամեն ժամի ու երկար ծխող, դանդաղ իրենց տեղափոխող այս մարդիկ ի՞նչ պետք է փոխեն իրենց կյանքում, ի՞նչը բեկեն… մի բոլ ծխեն ու փնթփնթան… Ունի՞ բացատրություն: Լսում եմ: Ծխող ու չշարժվող մարդն ինձ զայրացնում է. կներեք, բայց որքա՞ն կարելի է այսպես…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հենց այսպիսի վերնագրով հոդված գրեցի

Զորավար Անդրանիկի 150-ամյակը, որին հետևեցի մի քանի TV-ներով, համացանցի կայքերով, նմանվեց նրա կյանքին. թանգարանի տնօրեն Իլյիչ Բաղդասարյանը շեշտեց իր խոսքում՝ անզորք զորավար… Գլուխ գովելո՞ւ, թե՞ ամոթի բան: Զորավարի անժողովուրդ տարեդարձ

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —