Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության ուսումնական նախագծի ղեկավար Լուսինե Բուշը տեղեկացնում է, որ 2015թ. մասնակիցների խմբում երեք տեղ է ազատվել:

Հիշեցնում եմ, որ ճամբարին կարող են մասնակցել 2000-ից 2003 թվականը ծնված երեխաները: Նախագծում ընդգրկել ցանկացողները թող շտապ արձագանքեն-դիմեն նախագծի ղեկավարներին՝ Լուսինե Բուշին՝ 093.24.50.25, englishbush@mskh.am, Մարիետ Սիմոնյանին՝ 094.34.04.54, m.simonyan@mskh.am:

Այս օրերին Թբիլիսի-Իզմիր-Թբիլիսի օդանավով ուղևորությունն արժե 280 եվրոյին համարժեք դրամ: 25 եվրո արժե վիզան, մոտավորապես 20000 դրամ՝ Երևան-Թբիլիսի, Թբիլիս-Երևան երթուղին: 2.500 դրամ արժե բժշկական ապահովագրումը: Այսպիսով` նախագծի մասնակցության համար անհրաժեշտ ծախսը կկազմի մոտավորապես 355 եվրո: Հունիսի 1-ից տոմսի արժեքը կլինի 330 եվրոյից ոչ պակաս, նախագծի մասնակցության համար անհրաժեշտ կլինի  405 եվրո. այնպես որ շտապեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը

Հարգելի գործընկերներ՝ կրթահամալիրի խորհրդի անդամներ, կրթահամալիրի աշխատողներ

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 01.12.14թ հայտնի փոփոխությունից  (հոդված 12) հետո 2016թ. հունվարից կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարներ կարող են լինել միայն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման համար սահմանված կարգով հավաստագիր ստացած