«Դպիրը» կհաստատի՝ Մայիսյան ստեղծագործական հավաքներն ինձ համար առիթ են եղել հավաքի, մեկնարկի, հավաքից-հավաք կատարվածին գնահատական տալու, հավաքի օրերը կարևորելու.

Իմ բլոգը, իմ օրագիրը, ինձ թույլատրում են ընդամենը իմ օրվա գիրը՝ թվով 319-րդը, նվիրել 10-րդ հավաքին, հավաքի բոլոր մասնակիցներին, ինչը ես անում եմ սիրով-հարգանքով…

Մեր դպրոցներից յուրաքանչյուրը՝ Գեղարվեստ թե Վարժարան, Կրտսեր թե Միջին, մոլորակ չես անվանի: Կրթահամալիրին մեր այլ կերպ, քան «մոլորակ» չես դիմի, թե չէ, Էլիզը Բաղդիյանը, որ իր ջինջ հայացքով այդքան փնտրել է, կօգտագործեր այլ անուն: Մոլոր-ակ: Այո՛, իսկը մոլորվելու աղբյուր: Ես այն ստեղծել եմ իմ ընկերների հետ մեր հեղինակային մանկավարժության պատվերով՝ թափանցիկ, բայց մոլորվելու, որոնելու, փնտրելու համար, կյանքի ճանապարհը գտնելու և ճանապարհով գնալու ինքնավստահություն, կարողություն՝ ինքնուրույն կյանքում՝ քո մոլորակը ստեղծելու:

«Ես չեմ հավատում անցյալին, երբ ինչ-որ բան ետևում է մնում, ես ուզում եմ այն մոռանալ: Ամեն առավոտ ես ուրիշ եմ: Իմ ձգտումն է՝ առույգ լինել, նորովի, տարբեր, հուսառատ»:
Միշել Լեգրան

Էլիզ Բաղդիյանը մայիսի 14-ին՝ ժամը 17.00, հրավիրում է Մեդիակենտրոն՝  կերպարվեստի իր անհատական ցուցադրությանն ու մենահամերգին…

Ես կարող եմ անվերջ գրել իմ ձեռքբերումների, առաջընթացի մասին, բայց ուզում եմ անդրադառնալ կրթահամալիրիս։
Երբ հիշում եմ, որ պիտի ավարտեմ, աչքերս լցվում են տխրության արցունքներով։ Սիրում եմ քեզ, իմ Կրթահամալիր, իմ Գեղարվեստ։ Այստեղ ես գտնվում եմ մի ուրիշ մոլորակում՝ իմ մոլորակում։
Էլիզ Բաղդիյան

Արթուր Շահվերդյանի կերպարվեստի անհատական ցուցադրությունը կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում բացվեց այսօր։

Իմ աշխատանքները կարող եք դիտել իմ բլոգում: Այստեղ կտեսնեք նաև, որ բլոգավար եմ, կարողանում եմ աշխատել տարբեր ծրագրերով: Կրթահամալիրս ինձ տվեց համակարգչային կարևոր գիտելիքներ… Հա, կարողանում եմ նաև երգել: ….Սկսել եմ գրել բանաստեղծություններ։ … Արդեն կարողանում եմ ոչ միայն քանդակել, այլև ձուլել քանդակներ…  Ես դեռ էլի շատ բաներ եմ կարողանում»…

Ինչպես սովորեցնել երեխաներին վերահսկել իրենց. լսե՞նք հոգեբաններին: Սրանք կիրառելի՞ բաներ են։ Ընդհանրապես ի՞նչ չափով է հոգեբանանկան գործունեությունը ազդում մեր մանկավարժության մշակման, իրականացման և տարածման վրա։ Մայիսյան հավաքի լավ թեմա է, եթե անգամ ոչ 10-րդի. վերջին հավաքը չենք անում, չէ՞։

Բիլ Գեյթսի 15 կանխատեսումներ, որ իրականացել են… Տեսնես՝ քանի՞ կանխատեսում է մնացել չիրականացված. կա՞ այդպիսի հաշվարկ։ Ինչո՞ւ կիրակնօրյա ընթերցարանի համար ընտրված այս նյութը ես առանձնացրի: Հայերս հաջողություն-հարստություն-համբավ շատ ենք կապում բախտի հետ՝ չտեսնելով դրան հասնելու մեխանիկան՝ միտքը, տքնանքը, փուլերը, նպատակասլացությունը, բնավորության որակները… Բիլ Գեյթսի գործը միշտ եղել է սեբաստացիների ուշադրության կենտրոնում: Նրա «Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար» աշխատությունը 2010թ. ռուսերենից թարգմանել էր 11-րդցի Վարդան Պետրոսյանը,  հրապարակվել է «Դպիրի» 36-րդ համարում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով: Մնացե՞լ է այսօր մեզանում այդ հետաքրքրությունը… Լավ կլինի, որ մեր Վարդան Պետրոսյանը՝ Հակոբ Հակոբյանի սիրելի սանն ու մրցանակակիրը, որ ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող է, իր կյանքով ցույց տա, նորից անդրադառնա Բիլ Գեյթսին՝ արդեն իր կենսափորձով։ Ինձ զարմացրեց փաստը՝ հայտնի գործարար-մտածողի 15 կանխատեսում, որոնք իրականացել են՝ մեր կյանք մտած, մեր կյանքը փոխած գործեր դարձել… Գործ ունենք մշակույթ ստեղծող ձեռնարկատիրոջ հետ…

Մայիսյան ծաղկունք: Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Վարժարանի 10-րդ դասարանցի Սարգիս Հակոբյանին գնահատելու-կարևորելու-պարգևատրելու երկրորդ որոշումը կայացրեցի երեկ, վարչական խորհրդում, երբ կարգով-հրապարակով ներկայացվում էին 2015թ. մրցանակակիրները, մրցանակներ, որոնք պիտի հանձնվեն-որոշվեն Մայիսյան ստեղծագործական հավաքի ժամանակ… Սարգիս Հակոբյանի արձագանքը տեսեք՝ Հանրակրթական «Էկոտուր 2015»-ի փակման առիթով, երբ ես պարգևատրեցի… «Էկոտուր 2016»-ի կազմակերպչի նշանակումով: Այո՛, սա պարգևատրում է. «Մեր կրթահամալիրի ամենամեծ առավելությունն այն է, որ նա յուրաքանչյուր սովորողի հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել, հավատալ, որ դու կարող ես, և նույնիսկ, եթե հիմա չես կարող, պետք է փորձես…. Միասին կաշխատենք: Շնորհակալ եմ բոլորից»։

Գեղարվեստի դպրոցի կանաչ բակում «Կարդում ենք»… Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Սարգսի գործընկեր դարձած, «Էկոտուր 2016»-ի մյուս կազմակերպիչ, կրթահամալիիր Միջին դպրոցի 7-րդ դասարանցի Միքայել Կամենդատյանի խոսքը, այո´, պարգևատրման առիթով. «Իսկապես, չէի սպասում նման բեկումի, ինչպես դուք նշեցիք: Խոստանում եմ չմեծամտանալ, դասերս երկրորդային պլան չմղել և քույրիկիս ու Սարգսի հետ համերաշխ ու արդյունավետ աշխատել, իհարկե, ակնկալելով բոլորի աջակցությունը»:

Կրթահամալիրի Վարժարանի այս տարվա շրջանավարտ Էդուարդ Հովհաննիսյանը կրթահամալիրում է մանկապարտեզից, հետաքրքիր ու կարևոր է հետևել կրթահամալիրի գործունեությանը…
Էդուարդի գնահատմամբ. «Երրորդ դասարանում հայոց լեզվի դասին հանձնարարություն ստացանք ՝ գրել շարադրություն «Իմ երազանքների դպրոցը» թեմայով: Քրոջս պատկերացրած երազանքների դպրոցը պիտի լիներ ամբողջությամբ ապակեպատ, որպեսզի բնությունն ավելի հասանելի լինի և այլն: Պարզվեց, որ տիար Բլեյանը կարդացել է այդ շարադրությունը, հավանել և ցանկանում է իրագործել դա: Թե ինչ դուրս եկավ, ինքներդ գիտեք»:

Առավոտը Նոր դպրոցում: Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Կրթահամալիրի տնօրենի հրամանով պարգևատրվածներից է նաև Նելլի Գսպոյանը՝ շրջանավարտ-գրադարանի աղջիկ. «…Հետո ամեն ինչ փոխվեց, ես փոխվեցի, ու փոխվեց իմ մտածելակերպը: Հիմա եկել, հասել եմ ավարտական շրջանին, բայց կարող եմ համոզված ասել, որ այս վերջը միայն փաստաթղթերում է, իսկ իրականում դա նոր սկիզբ է: Գրադարանի շնորհիվ հասկացա, թե ինչ եմ ուզում, ուր եմ գնալու, որտեղից եմ սկսելու իմ կարերիան»:

Նկարչական միասնական պլեներ Նոր դպրոցում: Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զի՜լ էր….

— Это было круто… Դավիթն է Բլեյան՝ իր ռուսերենով-ֆրազախոս-անթարգման, հատկապես, որ երեք օր բացակայել է ուսումնական ճամբարից. ու հիմա ասածը ցուցադրում է… Այսօր Արևմուտքի ճամբարում Լիլիթ Հայկազունու հետ խնամել է

Համեցեք Բլեյան կրթական ցանցի հունիսյան հարթակներ

Լինում են-պատահում են ծանոթ-անծանոթներ, որ խիզախում են տարիքս ճշտելու-ստուգելու աստիճանի, ինչպես երեկ «Թումո» կենտրոնում։ Ստույգը Դավիթ Բլեյանը կասի, կամ քիչ համբերեք, քիչ համբերեք՝ ամենակրտսերը տիարի ունեցածներից․․․ Արթուր Բլեյանը հանդիսավոր նշում է

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…