Գտնվեց, վերջապես հայտնվեց 30 տարի և ավելի կորած իմ սիրելի Գրունիկ սանուհին Ախալքալաքի Վարևան գյուղից… ում մասին սիրով, միմիայն սիրով ես պատմել եմ իմ օրագրի այս տարվա հունվարի 13-ի գրում: Այսպիսի բան է օրագիրը մեդիայում՝ mskh.am-ում. սքանչելի բան: Գրում ես՝ հասցեատերը չի կարդում. փույթ չէ, մի բարի մարդ կարդում է, փոխանցում մյուսին… և այսպես Գրունիկն իմանում է, որ ուսուցիչն իր իրեն ոչ միայն հիշում է, այլև փնտրում… Եվ խնդրեմ. կապվեցինք, ջերմ զրուցեցինք՝ Մոսկվայի մարզի չգիտեմ որ քաղաքում իրեն ընտանիքին նվիրած (ծիծաղի ձայնը լսեցի՝ զրնգուն-գունեղ, Փարվանա աղջկա) Գրունիկի հետ: Խոստացավ, որ այս ամառ Երևանում եղավ՝ կհանդիպի… Դու հավատացի՞ր, ընթերցող… Ես ծիծաղեցի…

Ցոգոլների մտածմունքի պես մի բան ես շաբաթ առաջ ունեցել եմ, երբ Գեղարվեստի ավագ դպրոցի Երեմը, կանգնած խաղողի թարմայի մետաղե բարձր կարկասի վրա, ձգվում էր դեպի տերևներին ձուլված, միայն իրեն տեսանելի ցոգոլիկները… Տեսարա՞ն. երբեք… Դպրոց-պարտեզի ռադիոնյութ-նկարը շշմելու էր, կեցցե՛ք, Մարգարիտ և ընկերներ՝ 2-րդ դասարանցի Անժելա, Հայկ, Իռեն, Արեն…

Բացօթյա ընդհանուր պարապմունք Գեղարվեստի կրտսեր դպրոցում։ Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

Այս օրերին Գեղարվեստի բակը՝ հողն ազատվեց բոլոր ներքին ցանցերից, կարկասներից, խողովակներից, մետաղ-բետոնից… Ավելի անվտանգ, բաց ու հետաքրքիր դարձավ. պատրաստվում ենք «Բացօթյա դպրոց» ուսումնական միասնական պարապմունքի՝ մայիսի 5-7-ը. ես ճի՞շտ եմ հասկացել ձեր հրավերը, Գրիգոր Խաչատրյան, որ, կարծեմ, երկրի վրա եք, և արագությամբ հեծանվի վրա Ձեր կարևոր տեղը զբաղեցրած Արմինե Թոփչյան… Արմինեի գործելու թափն, այո, ինձ ոգևորում է… Թափ, թափ հավաքել, սեբաստացիներ բոլոր տարիքի. նախ, որ մայիսյան ստողծագործական հավաքը՝ յուրաքանչյուրիս հավաքը, թափով մոտենում է… Երկրորդ, որ 12-րդ դասարանցիների շրջանն ավարտող ամիս է մայիսը, բան չմնաց… Գագիկ Չարչյանը խոսում էր անհատական ցուցադրությունների շարքի մասին՝ իհարկե, Էլիզայի, Արթուրի, Աննայի… շշմելու է՝ ոգևորելու չափ. ես խոստացա, որպես նվեր, միասնական համահավաք (կատալոգ)… Սկսե՞լ եք ցուցադրությունների պատրաստության գործը: Ես կուզենամ, որ ամեն մի սեբաստացի շրջանավարտ լիարժեք արտահայտված գնա… որ այնպես չլինի, որ նա գնա, իսկ իր ասելիքը մնա: Ոչինչ ոչ միայն չի խանգարում, այլև բոլորս եղածով կնպաստենք, կդառնանք միջավայր ու գործուն կաջակցենք: Եվ, վերջապես, հո շրջանավարտներով կյանքը չբոլորե՞ց, գալիս են նորերը՝ 5 տարեկան, 6 տարեկան, 9-րդ դասարանում սովորողները… Մեր սեբաստացիական աշխարհն անընդհատ լցվող ավազանի պես է… բազում խողովակներով բազում մուտքեր ունի… Եվ վերջապես, կրթահամալիրի բոլոր դպրոցներում հունիսի 1-ին մեկնարկում են ուսումնական ճամբարները, հունիսի 15-ին՝  ստուգատես-փառատոն պլեներները… Ու այսպես՝ ողջ ամառ… Մայիսը «Ուսումնական ամառ» մեծ նախագծի պատրաստության կարճ-գրավիչ-արագընթաց շրջան է. ասի՝ հիշեցնեմ բոլորիդ, որ չորս օր ձեզ տվել էին… ինչո՞ւ հարցնողը միայն ես պիտի լինեմ…

Էկոտուր 2015-ի Թբիլիսիի և կրթահամալիրի էկո ակումբի սովորողները Ծիծեռնակաբերդում մասնակցեցին ամենամյա Ծաղկահավաքին:
Լուսանկարները՝  7-րդ դասարանի սովորող Նարեկ Սարգսյանի:

Վերադառնամ ցոգոլներին մեր ու դրանց թռցնողներին… Այդքան էլ անմեղ գործ չի թվում ինձ: Մենք միասին որոշեցինք ոչ միայն լավացնել մեր կանաչի, դպրոցական բակերի ծառերի որակը, այլև ավելին, սկսեցինք պտղատու դարձնել մեր այգիները: Հրապարակեմ այս պահի դրությամբ. մեր պտղատու ծառ ու թուփը՝ 678, որից 88-ը սալոր-դամբուլի, 36-ը դեղձի, 70-ը խնձորի, 137-ը բալի, 8-ը ընկույզի, 1-ը նուշի, 8-ը սերկևիլի, 6-ը պնդուկի, 152-ը ծիրանի, 8-ը նռան, 2-ը թզի, 3-ը մուշմուլայի, 39-ը կեռասի, 42-ը տանձի, 46-ը տանձի, 14-ը խաղողի, 14-ը հաղարջի, 2-ն ազնվամորու, 1-ը դափնու, 19-ը թթի, 19-ը փշատի, 1-ն ալոճի ծառեր են: Ով կասկածում է, թող դպրոց-դպրոց հաշվի. ահա թվերը։ Ծիրանի ծառերն առաջինը սրբելու ճարպկությունն ավելի վատ է, քան դրսի մարդու գողությունը: Սա օտարի, օտարացման ճանապարհ է: Լսո՞ւմ եք, թույլ մի´ տվեք: Խնամում ենք պտղատու ծառերը, ուսումնական աշխատանք է՝ սովորում ենք խնամել բոլորս: Բերք ենք ստանում ու արդար բաժանում ենք: Միրգը, պտուղը միշտ դրված կլինեն սեղանին, ինչպես ձեր-մեր տանը, այնպես որ յուրաքանչյուրին հասանելի կլինեն: Թափված պտուղը (հիվանդությունից, քամուց) նույնպես իր կիրառությունն ունի:

Մենք ծառերն ենք հաշվում, Դավիթ Բլեյանը՝ իր մեքենաները։ Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=SiqsN-SDFog?rel=0&controls=0&showinfo=0]

Հայ-ամերիկյան համալսարանի նախագահի «Մեր հիմնական նպատակն է՝ ուսանողին սովորել սովորեցնել» վերնագրով հարցազրույցը կարևորեցի. 2013-ին Ամերիկյան համալսարանի նորաբաց բակալավրիատ «Գործարար կառավարում», «Հաշվողական գիտություններ» եւ «Անգլերեն եւ հաղորդակցություն» մասնագիտությունների գծով 2013-2014-ին ընդունվել են 300-ից ավել ուսանողներ, որոնցից  ամենամեծ հոսքը եղել է դեպի«Գործարար կառավարում» ֆակուլտետը՝ մոտավորապես 170 ուսանող, «Անգլերեն եւ հաղորդակցություն»՝ մոտ 60, իսկ «Հաշվողական գիտություններ»՝ մոտ 50 ուսանող: Մեր ավագ դպրոցներից 2012-2013-ին ՀԱՀ ընդունվել է մեկը, հաջորդ տարի՝ երեքը, այս տարի դիմել է 8 սովորող, որոնցից 3-ը արդեն ընդունված է, 5-ը սպասում է ստուգումների պատասխաններին։ Ես գիտեմ, որ մեր 11-րդ դասարանցիների մեծացող խումբ պատրաստվում է, հանձնում նախնական ստուգումներ: Հաջողություն եմ ցանկանում: Իսկ հարցազրույցից բերել եմ վերնագիրը և եզրափակիչ  խոսքը. «Բայց այդ խնդրի՝ երկրից մեկնողների լուծումը Հայաստանում բավարար գործ ստեղծելն է: Լուծումն այն չէ, որ մենք լավ որակի ուսում չտանք, որովհետև կարող է երկիրը թողնեն-գնան, այլ պետք է ստեղծել գործի լավ պայմաններ, որ այդ մարդն այստեղ կարողանա մնալ ու աշխատել: Երկրորդը՝ հիմա ՀՀ-ում պայմաններն այնպես են, որ շատ ընտանիքներ ուզում են, որ իրենց երեխաները ստանան արևմտյան թեքումով ուսում: Եթե ՀԱՀ-ը չլիներ, ես կարծում եմ, շատ ավելի մեծ թվով ուսանողներ դուրս կգնային նման ուսում ստանալու համար: Նաև պետք է ավելացնեմ, որ մեր դասախոսներից շատերը, որ գնացել են ՀՀ-ից, ստացել են բարձրագույն դիպլոմներ՝ PHD և այլն, և հիմա վերադարձել ու աշխատում են մեզ մոտ: Եվ եթե ՀԱՀ-ը չլիներ, ես վստահ չեմ, որ այդ մարդիկ կվերադառնային: Մենք կարողանում ենք իրենց տալ մի ասպարեզ, որ կարող են լավ որակի գիտական գործ ունենալ: Շատ տարբեր տեսանկյուններից եթե նայում եք, ՀԱՀ-ն օգտակար է լինում երիտասարդներին Հայաստանում պահելու գործում՝ տալով այնպիսի ուսում, որ բավարար գործ գտնեն Հայաստանում և չլքեն հայրենիքը»: Համաձայն եմ, իհարկե, մեր հարգելի գործընկերոջ հետ:

Բացօթյա մարզանք։
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի։ 

Տիգրան Մանսուրյանին միշտ հաճելի է լսել, անգամ, այսպիսի հետաքրքիր, իրեն արժանի՝ Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Լիլիթ Պիպոյան ընկերակցության մեջ, երբ յուրաքանչյուրն առանձին լսելի է, ներկայանալի: Ես առանձնացրի. «Այդ «ռաբիս» կոչված երաժշտությունը: Իհարկե, մաեստրո, բայց կրթական խնդիր է՝ բարձրանալն ու բարձրացնելը… Ու հնչեց Թեքեյանի «Բարձրացում» բանաստեղծությունը.

Եթե կրնաս, բարձրացիր, բայց  գիտե՞ս ուր, մինչև ո՛ւր.
Եվ քեզի հետ ուրիշներն եթե կրնաս, բարձրացո՛ւր,
Բայց մինչև ո՞ւր, մինչև ո՞ւր…

Հավատալով, թե կրնաս, օն, բարձրացի՛ր, քա՛ջ տղաս,
Սակայն քանի վեր ելլես, պիտի մսիս ու դողաս,
Մնաս մինա՜կ, խե՜ղճ տղաս…

Կարենայի՜ ր դուն եթե բարձրացընել քեզի հետ
Սիրված՛ քանի մը հոգի մինչև գագաթն արփավետ,
Մինչև սե՜րը քեզի հետ…

Կարելին այդ է միայն, անրջական կարելին,
Բարեկամներ, որ մեկտեղ կուզեն, կզգան, կխորհին
Անկարելին, կարելին…

Միմիայն ա՛յս, մնացյալն ամբողջ պատրանք է,   հոգի՛ս,
Միմիայն ա՛յս, ու անոր գուցե երբե՜ք չհասնիս,
Անոր իղձո՜վը մեռնիս…

Մանկական երկաթուղում, այգում երաժշտության ձայնն անջատված էր: Ի՜նչ կարևոր-հաճելի-օգտակար միջավայր էր դարձել այգին: Խուսափելով «Լունապարկ» կոչվածից՝ ես ու Լիլիթ Բլեյանն այս անգամ էլ համերաշխ եղանք ու վայելեցինք մանկական այգու ողջ հմայքը՝ երիտասարդ հետաքրիր մարդիկ, բոլորը յուրային ու գրավիչ՝ մեկը մյուսից հետաքրքիր մանուկներ… Այս զրնգուն ձայների, թարմ տեսքերի մեջ անտեղի է երաժշտությունը… Հենց միացրիք, իրականությունը ռաբիսանում է: Ի՜նչ լավ է, որ Օղակաձև այգուն հարող Սուրբ Գրիգոր Լուսավորչի լանջերը բարեկարգվում են… Վերջապես… Եկեղեցին պիտի փոխի միջավայրը: Այգու տարածքը, Այրարատից սկսած մինչև Վարդան Մամիկոնյան հրապարակը պիտի լինի եկեղեցապատկան պարտեզապուրակային միջավայր՝ առանց աղմուկի, թող որ մանկական-մարդկային աշխույժի ձայնով լեցուն… Զբոսնեն, կարդան, զրուցեն, քայլեն, առանձնանան, մարզվեն… «Լունապարկ» կոչվածը հակամարդկային մի գոյակցություն է՝ Մանկավարժական համալսարանի և եկեղեցու դիմաց՝ հարևան բոլորիս: Թող  միանան ու սեփականատերերից գնեն: Ճանաչեք մեր իրավունքը, հարգեք մեզ: Լիլիթ Պիպոյանի ու Տիգրան Համասյանի այս երգը ես միացնում եմ, որպես ձոն իմ ասածի:

[youtube https://www.youtube.com/watch?v=1qJJYr6jO8M?rel=0&controls=0&showinfo=0]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չէ, առողջ եմ հաստատ… ու միշտ պատրաստ

Ապրիլի 4-ին, իհարկե, պատրաստվում եմ, բայց այնպես, որ չշեղեմ սեբաստացի ընտրողներին ապրիլի 2-ի համազգային ընտրությունների մասնակցությունից… Տեսեք՝ ի՜նչ դիտորդական առաքելություններ ունենք… իսկական մշակութային դեսանտ… Կրթահամալիրի տնօրենին ներկայացվող պահանջների մեջ բացակայում է տնօրենի

Երկրագործի խղճի քննաշրջան՝ հունիսի 1-ին, հունիսի 5-ին,  ողջ ամառը

Ի՞նչ էր մտածում 24news.am-ի լրագրող Աննան, երբ իր առաջ՝ տաղավարում, ես պատասխանում էի իր հարցերին։ — Երեխա ունենամ, որ երկու տարեկանից բերեմ Բլեյանի դպրոց… Այնպես ուզում եմ, որ ձեր միջավայրում,

Ասել եմ`անկատար-կիսատ-պռատ խոստում-խնդիր չի լինելու, չի մնալու

Դավիթ Բլեյանը սիրում է հարցնել. — Ե՞րբ է բացվում լույսը, պա՛պ, դու գիտե՞ս… — Գիտեմ, Դավիթ, գիտեմ և ինչպես… Ես թողարկում եմ վեց հարյուր յոթանասունյոթերորդ գիրն ավանդական-հաստատուն-բնական ընթացակարգով. առտու գիշերվա