Ազատության առաջին աստիճանն ինքնուրույնությունն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը, զարգացումը սկսվում է երկու տարեկանից:

Մենք ունենք մոտ 300 երկուսից հինգ տարեկան երեխաներ: Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք երկու տարեկան երեխայի համար ինքնուրույնության ճանապարհին բոլոր արգելքները հանելուց. հանեցինք բոլոր դռները, բոլոր պատերը, բոլոր շեմերը վերացրինք: Երեխային ինքնուրույն, ազատ շարժվելու հնարավորություն տվեցինք: Այսինքն՝ ինքնուրույն ապրի՝ առանց խնամակալի, դայակի, դաստիարակի, մայրիկի: Հետո հասկացանք, որ մեծ պատնեշ կա դրսի և ներսի միջև: Երեխայի դուրս գնալը դառնում էր իրադարձություն: Մահճակալը դարձել էր երեխայի ստորացման մի գործիք, ինչպես աշակերտական անշարժ նստարանը: Մենք որոշում կայացրինք, որ մեր 200-ից ավել անշարժ մահճակալները պետք է լքեն մեր նախակրթարանները: Պարզվեց, որ դա ամենակենսունակ քայլերից մեկն էր, որովհետև մենք ինքնուրույն երեխայի համար կենսական տարածք ազատեցինք: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ ուսուցիչը հայտնվեց երկրորդ պլանում:

Համոզվեցինք, որ պատերը խանգարող էին և դաս-դասարանային համակարգը հատուկ ստեղծված է, որ մարդկանց բաժանի խմբերի, վերացնի նրանց միջև հաղորդակցությունը ու հակադրի միմյանց: Այստեղից առաջացավ բոլոր տեսակի պատերաը վերացնելու կարիքը: Պարզվեց, որ այդ դասղեկների ինստիտուտը վտանգավոր է, որ նրանք ստեղծված են հենց մի երեխային մյուսին հակադրելու համար:

Աղբյուրը՝ boon.am

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/1irBdvF” standard=”http://www.youtube.com/v/I74w_vYeQF4?fs=1″ vars=”ytid=I74w_vYeQF4&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8412″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ադրբեջանի 5 կետերը՝ մեռելի համար ռեքվիե՞մ, թե՞ խաղաղ համակեցության հնարավորություն

ԶԼՄ-ների հետ հարաբերություններում իմ սկզբունքին դեմ չգնալով՝ 5-րդ ալիքի «Դեմ դիմաց» հաղորդաշարի հեղինակի հետևողականության արդյունքում ես հայտնվեցի առաջին անգամ և՛ 5-րդ ալիքում, և՛ հաղորդաշարում։ Մտածում եմ, որ լրագրողն ապահովում է

Այս ընթացքում վատ բան կատարվեց՝ կապը կտրվեց․ Աշոտ Բլեյան

AD TV  «Հարցազրույցում» Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Նա խոսում է հեղափոխության մասին, որը քաղաքական սերնդափոխություն է անվանում, դրանից հետո ստեղծված իրավիճակի, առաջիկա ընտրությունների, նաեւ ղարաբաղյան խնդրի ու հայ-ադրբեջանական

Եթե մարդու համար՝ ապա մարդու հետ…

Հանդիպում կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի ստեղծագործական խմբի հետ։ Կարևոր մի փուլ մարդը չի մասնակցում հանրային կյանքի փոփոխություններին, ու դա կոչվում է դպրո՞ց… Աշոտ Բլեյան — Շնորհակալ եմ հրավերի համար,