
Ես չեմ կարող չծառայել հաշտությանը, լսելի լինելուն, ինքնարտահայտվելուն…
Զրույց Եվրոմեդիա24 լրատվականի տաղավարում ընտրությունների, քաղաքացիական հասարակւթյան և նրա դպրոցի մասին։
Ընտրությունները նրա համար են, որ Հայաստանում ձևավորվի իշխանություն, որը ոչ միայն դրսի ուժերի կողմից լեգիտիմ կճանաչվի, այլև հաստատի ներհայաստանյան համերաշխություն։
Հիմա, երբ ընտրական փուլ ենք մտել, իշխանությունը պիտի շտկումներ անի շատ արագ, որպեսզի այս փուլում ապահովի յուրաքանչյուր անհատի, հասարակության տարբեր շերտերի լսելի, հասկանալի լինելը, որպեսզի ընտրությունները ծառայեն իրենց բուն նպատակին։
Չի կարելի շտապել. ցուցադրական ձերբակալությունները հիմա միայն լարումը կարող է բազմապատկել։
Հայաստանին հարիր կլինի ներհայաստանյան համերաշխությունը։
Չի կարելի սխալի վրա կառուցել։
Քաղաքացիական հաշտության, ընտրական համակարգը լիարժեք գործադրելու խնդիրը միայն իշխանությանն ու ընդիմությանը չէ, դա չի շրջանցում ոչ ոքի, ոչ մի տարիքային խմբի, ոչ մի սեռի։
Սուրբ տեղը դատարակ չի մնում։ Իրենք չեն անի՝ կառաջանան նոր հասարակակնա կազմակերպություններ, նոր լիդերներ, առաջ կգան մարդիկ, որ հանրային կյանքում նոր դերակատարւոմ կունենան։
Գյուղը նախ և առաջ երկրագործն է։ Երկրագործին թողնում ենք մի կողմ և սկսում ենք դատողություններ անել։ Երկրագործի պլաններով, ծրագրերով է որոշվում նաև՝ կրթական համակարգը ինչպիսին լինի. իրեն հարմար պիտի լինի։
Հայաստանյան այդ շերտում հարյուր հազարավոր հեկտարներ չօգտտագործված հնարավորություններ, բայց օգտագործելը արդեն նոր կրթություն է պահանջում։ Եվ դա շենքի հետ կապված չէ, մարդու հետ է կապված, ծրագրերի հետ է կապված, էն ծրագրերի,որ կդրվեն գործածության մեջ և ամեն ինչ կփոխեն։
Կրթահամալիրի ֆինանսավորման խնդրի մասին վեճը երկու իրեղեն ապացույցի մասին է։ Մտեք նայեք, թե Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից քանի դպրոց է տեղեկատվական համակարգում գրանցված: Կտեսնեք այդ վեց դպրոցը, քոլեջը կտեսնեք։ Կտեսնեք, որ նախարարության սահմանած կարգով նրանք շարունակում են այսօր էլ։ Վերցրեք այդ տեղեկությունները այդտեղից ու եկեք Բանգլադեշ։ Մեր դռները բաց են. գիտեք՝ բլեյան դպրոցը այդպիսի առանձնահատկություն ունի՝ բաց դռներով է, ստուգեք՝ այդ վեցը դպրոցը կա՞ն, առկա՞ են իրենց սովորողով։ Եվ երկրորդ՝ մենք 300-ի չափ ուսուցիչ ունենք մեր վեց դպրոցում, քոլեջում: Եկեք տեսեք՝ կա՞, որևէ մի ուսուցիչ կգտնե՞ք 2020-ից այս կողմ, որի հիմնական աշխատավարձը մեկ դրույքի դիմաց 160 000 դրամից պակաս է եղել։
Աղբյուրը՝ Եվրոմեդիա24-ի տեսաալիք։